Jump to content

Զանգակ Զանգեզուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակ Զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակ Զանգեզուրի (C. zangezura)
Միջազգային անվանում
Campanula zangezura

Զանգակ Զանգեզուրի (լատին․՝ Campanula zangezura), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ 10-40 սմ բարձրությամբ պարզ կամ թույլ ճյուղավորված ցողունը 1 կամ սակավաթիվ ծաղիկներով է։ Վարդակային և ստորին ցողունային տերևները մատնաձև-հատված են և կոթունավոր։ Պսակը ծիրանի-վարդագույն է, համարյա անիվանման, իսկ փոշանոթները՝ միաձուլված[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մաս, Մեղրու լեռնաշղթա, դեպի արևելք մինչև Խուստուփ)։ Աճում է նաև Նախիջևանում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատված) և Հյուսիսարևմտյան Իրանում (Ղարադաղ լեռնաշղթա)[1]։

Աճում է միջինից մինչև ալպյան գոտում` ծովի մակարդակից 1600-3200 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին հանքերի բաց շահագործման հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.