Զայոն ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զայոն ազգային պարկ
Zion National Park
ՏեսակԱՄՆ ազգային պարկ և ազգային պարկ
Մասն էMighty Five?
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՎաշինգտոն շրջան, Այրոն շրջան և Էյն շրջան
Հիմնվել էնոյեմբերի 19, 1919[1]
Մակերես148 016 ակր[2]
Երկարություն590 կմ²
ԲԾՄHorse Ranch լեռ
Այցելուներ3 648 846 մարդ (2015)[3]
ԿառավարումԱՄՆ ազգային պարկերի ծառայություն
Զայոն ազգային պարկը գտնվում է ԱՄՆում
Զայոն ազգային պարկ
Զայոն ազգային պարկը գտնվում է Երկիրում
Զայոն ազգային պարկ
Horse Ranch լեռ

Զայոն ազգային պարկ (անգլ.՝ Zion National Park), գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում գտնվող Յուտա նահանգի Սպրինգդայել քաղաքում։ Պարկն ունի 590 քառակուսի կիլոմետր երկարություն։

Զայոն ազգային պարկի առանձնահատկությունն Զայոնի կիրճն է, որն ունի 24 կիլոմետր երկարություն և 800 մետր խորություն վրա։

Ամենացածր կետը Coalpits Wash -ն է՝ 1,117 մետր բարձրությամբ, իսկ ամենաբարձրը՝ Horse Ranch լեռը, որն ունի 2,660 մետր բարձրություն։

Գտնվելով Կոլորադոյի սարավանդի, Մեծ ավազանի և Մոխավե անապատի հատման խաչմերուկի շրջանում, եզակի աշխարհագրության և կյանքի գոտիների բազմազանության շնորհիվ, ազգային պարկը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Պարկում կան բազմաթիվ բուսատեսակներ, ինչպես նաև 289 թռչունների տեսակներ, 75 կաթնասունների և 32 սողունների տեսակներ։ Զայոն ազգային պարկն ներառում է լեռներ, կիրճեր, սարեր, սեղանաձև լեռներ, մենաքարեր, գետեր, շատ կիրճերի ճեղքեր և բնական կամարներ։

Պարկի մարդկային բնակեցումը սկսվել է մոտ 8000 տարի առաջ՝ տեղաբնիկ ամերիկացիների փոքր ընտանիքների կողմից, և հենց այս ընտանիքներից մեկի կողմից ստեղծվել է անասազի մշակույթը (300 թվական)։ Տարածքում բնակվում էին նաև այլ խմբեր՝ ֆրեմոնտցիներ։ Երկու խմբերն էլ, 1300 թվականին դուրս են եկել Զայոն ազգային պարկի տարածքից։ 1858 թվականին պարկ են գալիս մորմոնները, և 1860 թվականի սկզբին բնակություն են հաստատում այնտեղ։ 1909 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հովարդն տարածքն անվանեց Ազգային Հուշարձան՝ կիրճը պահպանելու նպատակով և անվանակոչեց Մուկունտուվեափ Ազգային հուշարձան։ Սակայն, 1918 թվականին նորաստեղծ Ազգային պարկի ծառայության ղեկավարը փոխեց այգու անվանումը։ Այդ ժամանակվանից սկսած այգին անվանեցին Զայոն, որն օգտագործվում էր մոմոնների կողմից։ Ըստ պատմաբան Հալ Ռոթմանի․ «Պարկի անունը փոխել է ժամանակի նախապայմանը։ Շատերը հավատում էին, որ իսպանական և հնդկական անվանումները կխոչընդոտեն այցելուներին, որոնք, եթե չկարողանային արտասանել պարկի անվանումը, չէին կարող հանգիստ այցելել այդտեղ։ Նոր անվանմանը՝ Զայոնին, մեծ ուշադրություն են դարձրել էթնոցենտրիկ ունկնդիրները»[4]։ 1919 թվականի նոյեմբերի 19-ին Միացյալ Նահնագների Կոնգրեսի կողմից հիմնադրվել է Զայոն ազգային պարկը։ 1937 թվականին Կոլոբ հատվածը հռչակվեց առանձին Զայոն Ազգային հուշարձան, սակայն 1956 թվականին այն կրկին ներառվեց այգու մեջ։

Զայոն և Կոլոբ կիրճերի տարածքում կան 9 կազմավորումներ, որոնք առաջացել են մոտ 150 միլիոն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանում։ Այդ ժամանակաշրջանում ծանծաղ ծովերը, գետերը, ավազաններն ու լճերը, հսկայական անապատները և չոր գոտինները շրջապատեցին այգու տարածքը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Datura wrightii

Զայոն ազգային պարկը ներառում է Յուտայի հարավարևմուտքում գտնվող՝ Վաշինգտոնի, Այրոնի և Էյնի շրջանները։

Ամենաբարձր կետը Horse Ranch լեռն է, որն ունի 2660 մետր բարձրություն (8726 ոտնաչափ), իսկ ամենացածր կետը՝ Coal Pits Wash -ն, ունի 1117 մետր բարձրություն (3666 ոտնաչափ)։

Զայոն ազգային պարկի գետերը հոսում են ժայռերի վրայով[5]։ Զայոնի կիրճն ունի 6 մղոն (9.7 կմ) երկարություն, որը հասնում է մինչև Սինավավայի տաճար[6]։

Գարնանային եղանակն անկանխատեսելի է. փոթորկոտ, խոնավ օրերին հազվադեպ հաջորդում են ջերմ և արևոտ օրեր։ Մթնոլորտային տեղումներն առավել առատ են մարտ ամսին[7]։ Գարնան ծաղիկները ծաղկում են ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում։ Աշնանային օրները սովորաբար պարզ ու մեղմ են, գիշերները հաճախ զով են։ Ամռանն օրերը տաք են (95-110 °F; 35 43 °C), իսկ գիշերները ջերմաստիճանը հասնում է 18-21 °C։ Կեսօրի ամպրոպները լինում են հուլիսի կեսերից մինչև սեպտեմբեր ամսվա կեսը։

Աշնանը, ծառերի դեղնումը լինում է սեպտեմբեր ամսին, բայց Զայոնի կիրճում՝ հոկտեմբերին։ Ձմեռը Զայոնի կիրճում բավականին մեղմ է։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայոն ազգային պարկում կենդանական աշխարհը բազմազան է։ Այստեղ գտնվում են մոտ 289 թռչունների, 79 կաթնասունների, 28 սողունների, 7 ձկների և 6 երկկենցաղների տեսակներ[8]։ Այս բոլոր կենդանիները գտնվում են պարկի չորս գոտիներում՝ անապատում, հովտում, անտառում, ինչպես նաև փշատերև անտառում։ Բուսատեսակներից տարածված են սագեբրուշը, տատասկաթզենին, ինչպես նաև Datura wrightii-ը և հնդկական Castilleja[9]։ Տարաշվաշ են նաև Penstemon utahensis-ն ու ոսկե աստղածաղիկը[10]։ Stanleya pinnata-ն և գազ բույսերը հայտնաբերվել են սելենով հարուստ հողերում։

Զայոն ազգային պարկում հանդիպող կենդանիներն են եղջերուն, սկյուռանմանները, ճայերը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zion-Mt. Carmel Highway and TunnelNational Park Service.
  2. Zion National Park - General Management PlanNational Park Service. — P. 3.
  3. https://irma.nps.gov/Stats/Reports/Park/ZION
  4. Rothman, Hal (1989). Preserving Different Pasts: The American National Monuments. University of Illinois Press. էջ 99. ISBN 978-0-252-01548-9.
  5. Harris 1997, էջ. 33
  6. Alexander, Charles P (1948 թ․ հունվար). «Records and Descriptions of North American Crane-Flies (Diptera). Part VII. The Tipuloidea of Utah». American Midland Naturalist. The University of Notre Dame. 39 (1): 1–82. doi:10.2307/2421428. JSTOR 2421428.
  7. NPS website, Weather and Climate
  8. NPS contributors. «Wilderness Stewardship Plan Handbook» (doc). Washington, D.C. էջ 31. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. NPS website, Plants (subpages)
  10. NPS website, Wildflowers

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայոն ազգային պարկ» հոդվածին։