Տատասկաթզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատասկաթզենի
Opuntia echios 1.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթային բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կակտուսներ (Cactaceae)
Ենթաընտանիք Opuntioideae
Տրիբա Opuntieae
Ցեղ Տատասկաթզենի (Opuntia)
Mill., 1754

Տատասկաթզենի (Opuntia), օպունցիա, կռզիների ընտանիքի փռված կամ կանգնած թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Հայտնի է տատասկաթզենու ավելի քան 200 տեսակ, տարածված Ամերիկայի (հյուսիսային լայնության 56°-ից մինչև Մագելլանի նեղուցը) և Գալապագոսյան կղզիների անապատներում, կիսաանապատներում, սավաննաներում և լուսավոր անտառներում։ Ընձյուղները տափակ են, հյութալի, հատվածավոր։ Ցողունների վրա կան ձևափոխված ծոցային բողբոջներ (արևոլներ)՝ փշերով և նուրբ փշիկների (գլոխիդիում) փնջեր։ Տերևները մանր են, հյութալի, մախաթանման, վաղ թափվող։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը հատապտուղ է։ Սերմերը տափակ են, ամուր կեղևով։ Մեկ տեսակի (Օ․ ficus indica, «հնդկական թզենի») պտուղները օգտագործվում են սննդի մեջ։ Տատասկաթզենիի որոշ տեսակներ բնավարժեցվել են Հնդկաստանում, Ավստրալիայում, ԽՍՀՄ-ում (Ղրիմում և Կովկասում) դեկորատիվ նպատակներով փորձարկվել է ավելի քան 30 տեսակ։ Առանձին տատասկաթզենիները դիմանում են մինչև 10— 12 °C սառնամանիքին։ Տատասկաթզենու ցողունը պարունակում է օսլա, շաքար, սպիտակուց, վիտամին C, անփուշ ձևերը կեր են անասունների համար։ Հեշտությամբ բազմանում է վեգետատիվ եղանակով։ Տատասկաթզեն հնդկացիների սիրված բույսերից է, պատկերված է Մեքսիկայի գերբի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png