Անվանումը տեղացիների լեզվով նշանակում է «մեծ գետ»։ Եվրոպացիներից նրա գետաբերանն առաջինը տեսել է Վասկո դա Գաման՝ Հնդկաստան ուղևորվելու ճանապարհին, և անվանել Rio los Bons Sinales «Բարենպաստ նախանշանների գետ», քանի որ երկար նավարկությունից հետո, այստեղ առաջին անգամ նկատեց այնպիսի նշաններ, որոնք հաստատում էին, որ ինքը գտնվում է Ասիա տանող ճիշտ ուղու վրա[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 652)։