Վիկտորիա (ջրվեժ)
Վիկտորիա | |
---|---|
Victoria | |
![]() | |
Տեսակ | ջրվեժ և horseshoe waterfall? |
Երկիր | Զիմբաբվե |
Վարչատարածքային միավոր | Լիվինգսթոն (Զամբիա) |
Վայր | Լիվինգսթոն (Զամբիա) |
Աշխարհագրական տեղադրություն | ![]() ![]() |
Մասն է | Զամբեզի |
Բարձրություն (ԲԾՄ) | 892 մետր |
Հարաբերական բարձրություն | 108 մետր |
Լայնություն | 1800 |
Պահպանման տարածք | Mosi-oa-Tunya National Park? |
Անվանված է | Վիկտորյա թագուհի |
Վիկտորիա (անգլ. Victoria), ջրվեժ Հարավային Աֆրիկայի Զամբեզի գետի վրա: Գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին: Ջրվեժի լայնությունը մոտավորապես 1800 մետր է, իսկ բարձրությունը՝ 120 մետր[1]: Շոտլանդացի հետազոտող-ճանապարհորդ Դավիթ Լիվինգսթոնը 1855 թվականին լինելով ջրվեժում, այն անվանեց Վիկտորիա թագուհու պատվին: Տեղաբնիկների մոտ ջրվեժը հայտնի էր «Շառաչող ծուխ» անունով[2]։ Վիկտորիայի ջրվեժը Հարավային Աֆրիկայի տեսարժան վայրերից է և պատկանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգությանը: Ջրվեժը գտնվում է Զամբիայի «Շառաչող ծուխ» («Mosi-oa-Tunya») և Զիմբաբվեի «Վիկտորիա ջրվեժ» ազգային պարկերի սահմանին: Վիկտորիան աշխարհի միակ ջրվեժն է, որը միաժամանակ ունի 100 մետրից ավել բարձրություն և 1 կիլոմետրից ավելի լայնություն:
Ջրվեժի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժի շրջակայքի ամենահին հայտնի բնակիչները զբաղվել են որսորդությամբ և հավաքչությամբ, նրանք ջրվեժն անվանել էին «Շառաչող ծուխ»: Առաջին եվրոպացին, ով տեսել է Վիկտորիա ջրվեժը համարվում է Դավիթ Լիվինգսթոնը: 1855 թվականի նոյեմբերի 17-ին, երբ Լիվինգսթոնը Զամբեզի գետի ակունքից իջնում էր գետաբերան (1852-1856) հասնում է մի ջրվեժի, որն անվանում է Վիկտորիա թագուհու պատվին[3]: Լիվինգսթոնը ջրվեժի մասին գրել է.
![]() |
Ոչ ոք չի կարող համեմատել այս գեղեցկությունը, Անգլիայում տեսած որևէ բանի հետ: Եվրոպացու աչքերը նախկինում երբեք չեն տեսել նման բան: Երևի միայն հրեշտակներն են թռիչքի ժամանակ տեսել այս հրաշալի վայրերը: | ![]() |
Ջրվեժի վաղ նկարագրություններ են թողել պորտուգալացի Սերպա Պինտուն, չեխ Էմիլ Գոլուբը և բրիտանացի նկարիչ Ֆոմա Բենսը, որը Վիկտորիա ջրվեժի առաջին պահպանված նկարների հեղինակն է: Մինչև 1905 թվականը, երբ կառուցվեց երկաթգիծը, որն անցնում էր ջրվեժի մոտով, քիչ եվրոպացիներ էին այցելում ջրվեժ:
Ջրվեժի աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժը գտնվում է մոտավորապես Զամբեզի գետի հոսանքի կենտրոնական մասում: Գետի հոսանքով ներքև կան կղզիներ, որոնց թիվը որքան մոտենում ես ջրվեժին ավելանում է: Ջրվեժն առաջացել է այնտեղ, որտեղ Զամբեզին կտրուկ թափվում է նեղ (մոտավորապես 120 մետր) կիրճը, որը ձևավորվել է երկրակեղևի խզվածքով ջրի հոսքի հետևանքով: Բազմաթիվ կղզյակները ջրվեժի գագաթնային մասը բաժանում են, առաջացնելով ծորաններ: Ժամանակի ընթացքում ջրվեժը նահանջել է դեպի վերև հոսանքով, կրծելով իր համար նորանոր ճեղքվածքներ: Այժմ այս ճեղքվածքները ձևավորել են զիգզագաձև գետի հուն, կտրուկ իջնող պատերով: Դրանք լավ տեսանելի են արբանյակային լուսանկարներում: Վիկտորիա ջրվեժը շատ լայն է՝ մոտավորապես 1800 մետր, ջրի անկման բարձրությունը տարբեր է, աջ ափում 80 մետր, իսկ կենտրոնում հասնում է մինչև 108 մետրի: Վիկտորիան բարձրությամբ գրեթե 2 անգամ գերազանցում է Նիագարայի ջրվեժին և ավելի քան 2 անգամ լայն է նրա կենտրոնական մասից: Թափվող ջրից առաջանում են շիթեր և մառախուղ, որոնք կարող են բարձրանալ 400 մետր և ավելի բարձր: Ջրվեժի առաջացրած մառախուղը տեսանելի է 50 կիլոմետրից: Անձրևային սեզոնին, ջրվեժի հատվածով, մեկ րոպեում անցնում է ավելի քան 500 միլիոն լիտր ջուր: 1958 թվականին Զամբեզիի վարարման ժամանակ ջրի հոսքը ջրվեժի հատվածով հասավ րոպեում 770 միլիոն լիտր ռեկորդային ցուցանիշին: Ջրվեժը, անդունդի եզրին, կղզիներով բաժանված է 4 մասի: Աջ ափի կողքին 35 մետր լայնությամբ հոսանքն է, որն անվանվել է «Ցայտող ջուր», այնուհետև Բոարուկա (300 մետր լայնությամբ) կղզուց սկսվում է ջրվեժի հիմնական մասը 460 մետր լայնությամբ: Լիվինգսթոնի կղզին գլխավոր ջրվեժը բաժանում է երկրորդ հոսանքից (530 մետր լայնությամբ), իսկ գետի ամենաձախ ափին գտնվում է արևելյան ջրվեժը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ВИКТОРИЯ (водопад)
- ↑ Водопад Виктория (Victoria Falls)
- ↑ «Водопад Виктория»։ World Digital Library։ 1890-1925։ Արխիվացված օրիգինալից 2013-06-01-ին։ Վերցված է 2013-06-01
|