Եվրո-միջերկրածովյան գործընկերություն
Եվրո-միջերկրածովյան գործընկերություն | |
---|---|
Տեսակ | politics of the European Union? |
Երկիր | Իսպանիա |
Եվրո-միջերկրածովյան գործընկերություն (կամ Բարսելոնայի գործընթաց), միջպետական համագործակցության գործընթաց, որը սկսվել է 1995 թվականի նոյեմբերի 27-28-ը Բարսելոնայում (Իսպանիա) կայացած արտաքին գործերի նախարարների Բարսելոնա եվրո-միջերկրածովյան հիմնադիր համաժողովի շրջանակներում։
Մինչ այս պահը տարածաշրջանում երկխոսության հաստատումը ինստիտուցիոնալացված չէր, սահմանափակվում էր ԵՄ անդամ երկրի և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների միջև երկկողմ համաձայնագրերով, սակայն Եվրոպայի համար ընդհանուր քաղաքականություն վարելու փորձերը սկսվում են 1950-ական թվականներից։ Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) կողմից 1970-ական թվականներին իրականացվող «Գլոբալ Միջերկրածովյան քաղաքականության» շրջանակներում (անգլ.՝ Global Mediterranean Policy) կնքվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի հետ, որոնք նախատեսում էին տնտեսական և ֆինանսական համագործակցություն և ԵՏՄ-ի հետ հիմք էին դնում Հարավային Միջերկրական ծովի տարածաշրջանի ինտեգրման քաղաքականության մեջ[1]։ 1980-ականների ընդլայնումը և առափնյա երկրների թվի ավելացումը (ԵԱՏՄ անդամ են դարձել Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան) դարձել են 1990-ականներին ԵՄ «նոր միջերկրածովյան քաղաքականության» հռչակման գործոններից մեկը[2]։
Եվրո-միջերկրածովյան ասոցացման համաձայնագրեր են կնքել Եվրոպական միությունը և Հարավային ու Արևելյան Միջերկրական ծովի 10 երկիր՝ Ալժիրը, Եգիպտոսը, Իսրայելը[3], Հորդանանը, Լիբանանը, Մարոկկոն[4],Սիրիան, Թունիսը[5] Թուրքիան, ինչպես նաև Պաղեստինյան ազգային վարչությունը[6]։ Դիտորդի կարգավիճակ ունեն Արաբական պետությունների լիգան, Արաբական Մաղրիբի միությունը, Լիբիան, Ալբանիան և Մավրիտանիան[7]։
Համաձայնագիրը պարունակում է երեք զամբյուղ. քաղաքական համագործակցություն և համագործակցություն անվտանգության ոլորտում, մարդու իրավունքների և հիմնական քաղաքական ազատությունների պահպանում, մինչև 2010 թվականը Եվրո-Միջերկրածովյան ազատ առևտրի գոտու ստեղծում, սոցիալական և մշակութային փոխգործակցություն։
Մինչև 2005 թվականը գործընկերության շրջանակներում նախարարական մակարդակով
անցկացվում էին համաժողովներ։ Նոյեմբերի 27-28-ը Բարսելոնայում անցկացվել է Եվրոպական-միջերկրածովյան հոբելյանական գագաթնաժողովը, որին որպես դիտորդ մասնակցել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Գագաթնաժողովում որոշվել է դրա նպատակը[7]․
Միջերկրական ծովի երկու ափերին՝ Հյուսիսային և Հարավային, խաղաղության, կայունության, բարգավաճման և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում։
2008 թվականին Բարսելոնայի գործընթացի շարունակման ժամանակ ստեղծվեց Միջերկրածովյան միությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. Садовская. Эволюция политики Европейского Союза в отношении стран Южного Средиземноморья в 2000-е гг. // Журнал международного права и международных отношений № 1, 2009 г.
- ↑ Т. С. Денисова, С. В. Костелянец. Политические конфликты в Африке: причины возникновения и способы урегулирования. // Восток. Афро-азиатские общества: история и современность, № 4, 2010, C. 168—176
- ↑ «Евросредиземноморское соглашение между ЕС и Израилем». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Евросредиземноморское соглашение между ЕС и Марокко». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Евросредиземноморское соглашение между ЕС и Тунисом». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Евросредиземноморское соглашение о временной ассоциации между ЕС и Палестинской Автономией». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 7,0 7,1 «Евросредиземноморское партнерство: 10 лет спустя». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.