Եվգենիա Բրիկ
Եվգենիա Բրիկ ռուս.՝ Евгения Владимировна Хиривская | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1981[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 2022 (40 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2004) |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Վալերի Տոդորովսկի |
Evgeniya Brik Վիքիպահեստում |
,
Եվգենիա Վլադիմիրովնա Բրիկ (ռուս.՝ Евге́ния Влади́мировна Брик, ծննդյամբ՝ Խրիվսկայա, սեպտեմբերի 3, 1981[1], Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2022, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենիա Բրիկը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում։ Դերասանուհու իրական ազգանունը Խիրիվսկայա է։ Եվգենիա անունը նա ստացել է ի պատիվ իր պապի՝ լրագրող Եվգենի Կրեյնի, որը եղել է լրագրող։ Բրիկ բեմական ազգանունը վերցրել է ի պատիվ հորական մեծ մոր՝ Սոֆյա Բրիկի[2][3]։ Աղջկա հայրը եղել է համալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Եվգենիան հինգ տարեկանում ընտրվել է որպես մոդել Կուզնեցկի Մոստ փողոցում գտնվող հագուստի համամիութենական նորաձևության տանը։
Եվգենիան գիմնազիայում սովորել է խորացված անգլերեն, որից հետո ուսումը շարունակել է Շչեպկինի անվան թատերական դպրոցում։ Եղել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի շրջանավարտ։
2004 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիան (Ալեքսանդր Զբրուևի արհեստանոց)։ 2006 թվականի սկզբին և 2008 թվականի վերջին նա աշխատել է «Մայակ» ռադիոյում՝ որպես գիշերային հաղորդաշարի հաղորդավար։ Հղիության և դստեր ծննդյան պատճառով թողել է աշխատանքը։
2014 թվականի փետրվարին Եվգենիան լուսանկարվել է Maxim ամսագրի համար[4]։ 2015 թվականի հուլիսի կեսերին նա Դիմա Բիլանի «Մի լռիր» երգի տեսահոլովակում խաղացել է գլխավոր դերը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Վլադիմիր Եվգենիևիչ Կերին[5], եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Համամիութենական կինոյի և լուսանկարի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, կինոլուսանկարչության ոլորտում եղել է մի քանի արտոնագրերի համահեղինակ, դոցենտ, դասավանդել է ֆիզիկա և ինստիտուտում համակարգչային գիտություն, մահացել է 50 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո, երբ Եվգենիան եղել է 18 տարեկան[6][7]։ Մայրը՝ Գալինա Հիրիվսկայան։
Ամուսինը՝ Վալերի Տոդորովսկին (ծնված 1962), ծանոթացել են 2002 թվականին 2008 թվականից զույգը մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Ամուսինները աշխատելու նպատակով մեկնել են Ռուսաստան։ 2009 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը՝ Զոյան[2][8][9][10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենիա Բրիկը մահացել է 2022 թվականի փետրվարի 10-ին, 41 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո[11]։ Ըստ դերասանուհի Յուլիա Աուգի՝ Բրիկը մահացել է քաղցկեղից[12][13][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://www.cosmo.ru/stars/krupnim-planom/zhizn-na-dve-strany-bolezn-i-smert-v-40-let-tragicheskaya-sudba-evgenii-brik/
- ↑ «Евгения Брик: «Адаптация» — это позитивное настроение и смех до морщин». kp.ru (ռուսերեն). Сайт «Комсомольской правды». 2017 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Екатерина Филимонова. Интервью с Евгенией Брик в 7дней.ру
- ↑ Проекционная система (1987)
- ↑ «Евгения Брик» (ռուսերեն). tvkultura.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Личная жизнь звёзд сериала» (ռուսերեն). ftimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Евгения Брик об «Оттепели», дочери и жизни в Лос-Анджелесе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Викторова, Ирина (2022 թ․ փետրվարի 13). «Просила у Санты здоровья». kp.ru.
{{cite news}}
: More than one of|work=
and|website=
specified (օգնություն) - ↑ «Умерла актриса Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Стали известны подробности смерти актрисы Евгении Брик» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Умерла звезда фильма «Стиляги» Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Стало известно место прощания с Евгенией Брик
- ↑ Семья определилась с местом похорон Евгении Брик
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Евгения Хиривская на Рускино Արխիվացված 2022-03-26 Wayback Machine
- Евгения Брик: «Балуйте себя», «Красота & Здоровье», январь 2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենիա Բրիկ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 2022 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- Քաղցկեղից մահացածներ