Jump to content

Եվգենի Վախթանգովի անվան պետական Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր ակադեմիական ռուսական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Վախթանգովի անվան պետական Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր ակադեմիական ռուսական թատրոն
Государственный ордена Трудового Красного Знамени академический русский театр имени Евгения Вахтангова
Թատրոնի շենքը
Տեսակթատերական կազմակերպություն
ՏնօրենՎլադիմիր Ուվարով
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՀյուսիսային Օսիա, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1869 թ
Նախկին անվանումներՌուսական թատրոն
Գեղարվեստական ղեկավարՎլադիմիր Ուվարով
Գլխավոր ռեժիսորՎալերի Պոպով
Կայքteatr15.ru
 Vahtangov Theatre, Vladikavkaz Վիքիպահեստում

Եվգենի Վախթանգովի անվան պետական Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր ակադեմիական ռուսական թատրոնը (ռուս.՝ Государственный ордена Трудового Красного Знамени академический русский театр имени Евгения Вахтангова) դրամատիկական թատրոն է Վլադիկավկազում։ Հիմնադրվել է 1869 թ։ Հյուսիսային Կովկասի հնագույն թատրոններից է։

Թատրոնի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 15-ին Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի ներկայացմամբ։ Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ն. Ռիբակովը, Ն. Սինելնիկովը, Կ. Վարլամովը, Ադելգեյմ եղբայրները, Ա. Սումբատով-Յուժինը, Պ. Օրլենևը, Մ. Սավինան, Մ, Պետիպան, Վ. Դավիդովը, հանդես է եկել պետերբուրգյան «Ֆալբա» օպերադրամատիկական թատերախումբը, Պ. Գայդեբուրովի և Ն. Սկարսկայայի շրջիկ դրամատիկական թատրոնը։ Թատրոնը մեծ դեր է խաղացել Կոստա Խետագուրովի, Եվգենի Վախթանգովի, Միխայիլ Բուլգակովի կյանքում։

Թատրոնը 1900-ական թվականներին

1996 թվականին՝ թատրոնի 125-ամյակի նախօրեին, այն կոչվեց Եվգենի Վախթանգովի անունով և ստացավ ակադեմիական կոչում։

Վերջին 10 տարիների ընթացքում թատրոնը մասնակցել է մի շարք փառատոների՝ 2000 թ Մոսկվայում՝ Փոքր թատրոնի բեմում, Ալ. Օստրովսկու «Վասիլիսա Մալենտևա» ներկայացումը ճանաչվել է լավագույնը «Օստրովսկին Օստրովսկու տանը» փառատոնի ժամանակ, 1996 թ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության մշակութային և արվեստի օրերը Մոսկվայում տոնակատարության շրջանակներում հաջողությամբ բեմադրվել է Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ներկայացումը։ 3 անգամ թատրոնը մասնակցել է 2, 3 և 4-րդ Ռուսական թատրոնների միջազգային փառատոնին (1996 թ, 1998 թ, 2000 թ) «Խաղաղություն ձեր տանը», «Վասիլիսա Մալենտևա» ներկայացումներով, իսկ 1996 թ Ստավրոպոլ քաղաքում մասնակցել է ռուսական դասականի համառուսաստանյան փառատոնին, որտեղ ստացել է 2 մրցանակ. որպես «լավագույն ռեժիսոր» մրցանակը շնորհվել է Յու. Տամերյանին, իսկ «լավագույն էպիզոդիկ դերի» համար՝ Ա. Մալիկովին Ալ. Օստրովսկու «Աղքատությունը արատ չէ» պիեսում խաղալու համար։

2007 թ մայիսի վերջին թատրոնը մասնակցել է Լոբնյա քաղաքում անցկացվող «Ռուսական կլասիկա. Լոբնյա-2007» 11-րդ Միջազգային երիտասարդական թատերական փառատոնին Ալ. Օստրովսկու «Սնանկ» ներկայացումով, որը բեմադրել էր բելառուս ռեժիսոր Մ. Աբրամովը, և ստացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Դոնի Ռոստովի «Ռուսական կատակերգություն» փառատոնի մրցանակակիր
  • Մրցանակ «թեմայի լավագույն գեղարվեստական մարմնացման» համար, 1999 թ
  • Մոսկվայի «Օստրովսկին Օստրովսկու տանը» փառատոնի մրցանակակիր, 2000 թ

Մանկական ներկայացումներ

  • Գ. Սոկոլովա՝ «Արքայադուստր գորտը
  • Գ. Կորնելիսոն՝ «Փերիների կախարդական հրաշքները»
  • Վ. Լիֆշից և Ի. Կիչանովա՝ «Խորհրդավոր գետաձին»
  • Վ. Կրեստովսկի՝ «Կախարդական վարդը»
  • Ս. Միխալկով՝ «Երեք խոզուկները»

Թատերախումբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ժողովրդական արտիստներ

  • Վլադիմիր Ուվարով՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար
  • Վալերիա Խուգաևա
  • Նիկոլայ Պոլյակով
  • Վյաչեսլավ Վերշինին

ՌԴ վասատակավոր արտիստներ

  • Էլինա Դուդարենկո
  • Նատալյա Ելպատովա
  • Անժելիկա Տեր-Դավիդյանց

Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետության ժող․ արտիստներ

  • Յուրի Խաֆիզով

Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետության վաստակավոր արտիստներ

  • Վլադիմիր Կարպով
  • Ռոման Բելյաև
  • Վալերի Պոպով
  • Վլադիմիր Լազարով

Թատրոնի դերասանները

  • Յուրի Ալեքսեև
  • Լյուդմիլա Բրիտաևա
  • Ելենա Բոնդարենկո
  • Նիկիտա Վերզիլին
  • Գրիգորի Գապուզով
  • Էլինա Զախարովա
  • Ռոբերտ Կիսիև
  • Լոլիտա Կոկոևա
  • Վերոնիկա Մարտինովա
  • Անգելինա Իշկովա
  • Գրիգորի Կուբոշով
  • Ելենա Մոլոդան
  • Անաստասիա Պոպովա
  • Ալան Տոգոև
  • Անտոն Տոգոև
  • Սարմատ Տոգոև
  • Նատալյա Սերեգինա
  • Ալեքսանդրա Տուրիկ
  • Մարիա Ֆեոդորովիչ
  • Ալան Ցալլաև

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]