Եվգենի Ռազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ռազին
Ծնվել էհոկտեմբերի 13 (25), 1898
Q21342370?, Ռոսլավլսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1964(1964-04-06) (65 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Գործունեության ոլորտռազմական պատմություն
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
Պատկեր:Разин, Евгений Андреевич.jpg
Ռազմական պատմաբան գեներալ-մայոր Ե.Ա.Ռազին:

Եվգենի Անդրեյի Ռազին (ռուս.՝ Евге́ний Андре́евич Ра́зин), մինչև 1924 թվականը կրել է Նեկլեպաև (ռուս.՝ Неклепаев) ազգանունը, հոկտեմբերի 13 (25), 1898, Q21342370?, Ռոսլավլսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1964(1964-04-06), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ռազմական պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Անդրեյի Նեկլեպաևը ծնել է 13 (25) հոկտեմբերի 1898 թ. Սմոլենսկի նահանգի Ռոսլավլի գավառի Պակինիչի գյուղում։ Պատանի ժամանակ հարել է բոլշևիկներին։ Բանվորագյուղացիական կարմիր բանակում (ԲԳԿԲ) է 1917 թվականից[1]։

1917 թվականից - ՌԿԿ(բ) անդամ է, Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի մասնակից՝ 1918 թվականից, եղել է գումարտակի հրամանատար և հրաձգային գնդի կոմիսար։ 1924 թվականին ավարտել է ԲԳԿԲ-ի Ռազմական Ակադեմիան, նշանակվել է հրաձգային զորագնդի հրամանատար, իսկ 1936 թվականին՝ ուղարկվել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (ռուս.՝ Институт красной профессуры), 1929 թվականից՝ դասախոսական աշխատանքի զանազան ռազմաուսումնական հաստատություններում։ Ղեկավարել է Ռազմական արվեստի պատմության ամբիոնը Մ.Վ.Ֆրունզեի անվան Ռազմական Ակադեմիայում 1936-1942 թթ. և 1949-1957 թթ., մինչև 1940 թ.՝ դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ Հեղինակ է մի շարք գրքերի՝ նվիրված ռազմարվեստի պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև XX դարի սկիզբը։

1939 թվականին դոցենտ, գնդապետ Ե.Ա.Ռազինը «Ռազմհրատ» (ռուս.՝ Военное издательство) բերեց իր քառահատոր «Ռազմարվեստի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1914-1918 թվականների առաջին իմպերիալիստական պատերազմը» (ռուս.՝ «История военного искусства с древнейших времён до первой империалистической войны 1914-1918 годов») աշխատությունը։ Նույն տարում լույս տեսան նրա հեղինակած «Ռազմարվեստի պատմության» (ռուս.՝ «История военного искусства») երկու հատորները, որոնք միանգամից շատ բարձր գնահատվեցին։ Գիրքը դարձավ ռազմական պատմության ուսումնական ձեռնարկ և մինչև այսօր էլ համարվում է ռազմական գործի պատմության դասական երկերից մեկը։

Գնդապետ Ե.Ա.Ռազինի գիրքը ենթարկվեց քննադատության։ Սակայն այդ քննադատությանը դիմադրություն ցուցաբերեցին Կարմի բանակի այն ժամանակվա ղեկավարները։ Գնդապետ Ռազինի գլխավոր պաշտպաններից մեկը դարձավ Խորհրդային Միության պաշտպանության ժողովրդական կոմիսար Խորհրդային Միության մարշալ Ս.Կ.Տիմոշենկոն (ռուս.՝ С. К. Тимошенко), որը կազմավորեց հանձնաժողով մարշալ Բ. Մ. Շապոշնիկովի (ռուս.՝ Б. М. Шапошников) գլխավորությամբ՝ «Ռազմարվեստի պատմություն» գիրքն ուսումնասիրելու համար։ Հանձնաժողովի մեջ մտան հայտնի պատմաբաններ և ռազմական գործիչներ։ Արդյունքում գնդապետ Ռազինի գիրքը որոշ խմբագրությունների ենթարկվեց, և 1941 թվականին լույս տեսավ երկրորդ հրատարակությունը։


Նախապատերազմյան տարիներին գնդապետ Ռազինը ԽՍՀՄ «Ռազմապատմական հանդեսի» (ռուս.՝ «Военно-исторический журнал») խմբագրակազմի անդամն էր։

1941-1945 թթ. գերմանա-խորհրդային պատերազմի ժամանակ 1941-1944 թթ. գվարդիայի գնդապետ[2] Ռազինը ծառայում է ԽՍՀՄ Զինված ուժերի Գերագույն շտաբի ռազմապատմական բաժնում, իսկ 1944 թ. դեկտեմբերից՝ 1944 թվականի դեկտեմբերից՝ պատերազմի փորձի ուսումնասիրման բաժնի պետ[1] ՝ 2-րդ Բելառուսական ռազմաճակատի և 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 4-րդ գվարդիական տանկային բանակի 4-րդ գվարդիական տանկային դիվիզիայի շտաբներում։ Կելցե-Խմելնիցկյան օպերացիայի ժամանակ գործուղվել է զորքեր (10-րդ գվարդիական տանկային կորպուս և 93-րդ առանձին բրիգադ)[1]։ Ուներ մեկ վիրավորում և մեկ կոնտուզիա[1]։

Հայտնի էր որպես ականավոր մանկավարժ, որն ունակ էր հետաքրքրել հսկայական լսարան։ 1955-1961 թթ. վերահրատարակվել է նրա «Ռազմարվեստի պատմության» երկհատորյակը և հրատարակվել է 3-րդ հատորը։

1957 թվականից՝ պաշտոնաթող գեներալ-մայոր էր։ Վախճանվել է 1964 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (орден Ленина), երկու Կարմիր Աստղի շքանշաններով (орден Красного Знамени), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով (Орден Отечественной войны I степени) (27.05.1945)[2], Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով (Орден Отечественной войны I степени)[2], Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով (Орден Отечественной войны II степени)[2], Կարմիր Աստղի շքանշանով (Орден Красной Звезды[2]), Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Орден Славы III степени)[2], «Պատվո Նշան» շքանշանով (орден «Знак Почета»), «Արիության համար» մեդալով (Медалью «За отвагу»)[2], «Մարտական ծառայությունների» համար մեդալով (Медаль «За боевые заслуги»)[2] և բազում այլ մեդալներով ու պարգևներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Наградной лист на Орден Отечественной войны I степени.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941-1945 годов»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ж. А. Медведев, Р. А. Медведев. Неизвестный Сталин, Москва, 2001 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեներալ-մայոր Ե.Ա. Ռազին, 1900-1964, Հիշատակի էլեկտրոնային Գիրք. Անմահ զորագունդը։ Разин Евгений Андреевич, 1900г. - 1964г.. Электронная книга памяти. Бессмертный полк. [1] Արխիվացված 2021-06-14 Wayback Machine
  • Наградной лист на Орден Отечественной войны I степени.
  • ЦАМО фонд 33 опись 690306 единица хранения 1888.
  • Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941-1945 годов»
  • Разин, Евгений Андреевич - статья из Большой советской энциклопедии.
  • Профессор генерал-майор Разин и его «История военного искусства» // Разин Е. А. История военного искусства XXXI в. до н. э. - VI в. н. э. — СПб.: ООО «Издательство Полигон», 1999. — 560 с. — ISBN 5-89173-039-1