Եսայի Գռուզյան
Եսայի Գռուզյան | |
---|---|
Ծնվել է | 1913[1][2] Ամասիա, Թուրքիա[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հայագետ |
Հաստատություն(ներ) | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Սան Պաուլուի համալսարան[1] |
Ալմա մատեր | Հռոմի Սապիենզա համալսարան (1937)[1] |
Եսայի Հովհաննեսի Գռուզյան (1913[1][2], Ամասիա, Թուրքիա[1][2]), հայագետ։
1931-1937 թվականներին սովորել է Հռոմի համալսարանում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937-1958), 1951-1952 թվականներին՝ Մուրաս Ռափայելյան, իսկ 1953-1958 թվականներին՝ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժարանների տնօրեն։ 1962 թվականին հիմնադրել է Սան Պաուլոի (Բրազիլիա) համալսարանի հայագիտության ամբիոնը, ուր աշխատում է որպես դասախոս և ամբիոնի վարիչ։ Հրատարակել է երկլեզվյան՝ պորտուգալերեն-հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հատորների զետեղված են նյութեր հայ ժողովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քերականությունը։ Առանձին աշխատանքներ է նվիրել հայերենի այբուբենին, Եղիշե Չարենցին, արդի հայ գրականության կապերին։ Անդրադարձել է հայ մատենագիտությանը, ճարտարապետությանը, հայ-հռոմեական հարաբերություններին։ Առաջարկել և կիրառել է լսատեսողական մեթոդը հայերենը ուսուցանելիս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 290.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 183)։ |