Եսայի Գռուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եսայի Գռուզյան
Ծնվել է1913(105–106 տարեկան)
Ամասիա
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական

Եսայի Հովհաննեսի Գռուզյան (ծնվել է 1913, Ամասիա), հայագետ։

1931-1937 թվականին սովորել է Հռոմի համալսարանում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937-1958), 1951-1952 թվականներին՝ Մուրաս Ռափայելյան, իսկ 1953—1958 թվականներին՝ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժարանների տնօրեն։ 1962 թվականին հիմնադրել է Սան Պաուլոի (Բրազիլիա) համալսարանի հայագիտության ամբիոնը, ուր աշխատում է որպես դասախոս և ամբիոնի վարիչ։ Հրատարակել է երկլեզվյան՝ պորտուգալերեն-հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հատորների զետեղված են նյութեր հայ ժողովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քերականությունը։ Առանձին աշխատանքներ է նվիրել հայերենի այբուբենին, Եղիշե Չարենցին, արդի հայ գրականության կապերին։ Անդրադարձել է հայ մատենագիտությանը, ճարտարապետությանը, հայ-հռոմեական հարաբերություններին։ Առաջարկել և կիրառել է լսատեսողական մեթոդը հայերենը ուսուցանելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 183 CC-BY-SA-icon-80x15.png