Եկատերինա Լահնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Լահնո
ուկրաիներեն՝ Катерина Олександрівна Лагно
Պետություն(ներ) Ուկրաինա[1] և  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 27, 1989(1989-12-27)[2] (34 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[3], կանանց գրոսմայստեր, կանանց միջազգային վարպետ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2542
ՖԻԴԵ համար14109336
365chessKateryna_Lagno
Chesstempo համար114785
ICCF համար114785
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4]
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
 Kateryna Lahno Վիքիպահեստում

Եկատերինա Ալեքսանդրովնա Լահնո (ուկրաիներեն՝ Катерина Олександрівна Лагно, դեկտեմբերի 27, 1989(1989-12-27)[2], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), արմատներով ուկրաինացի ռուսաստանցի շախմատիստուհի, գրոսմայստեր (2007), Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ, Շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2005, 2008), կանանց կայծակնային շախմատի աշխարհի եռակի չեմպիոն (2010, 2018, 2019), արագ շախմատի կանանց աշխարհի չեմպիոն (2014), Ուկրաինայի կանանց թիմի կազմում Թուրինի շախմատի օլիմպիադայի հաղթող (2006), Աստանայում տեղի ունեցավ կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող (2013), Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած աշխարհի թիմային առաջնության հաղթող (2017), Եվրոպայի բլից առաջնության փոխչեմպիոն (2017)[5], Թրոմսյոյում տեղի ունեցած շախմատի օլիմպիադայի հաղթող (2014), Ռուսաստանի թիմի կազմում դարձել է շախմատի օլիմպիադայի և Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2017)[6]։

2020 թվականին դարձել է կայծակնային շախմատի Ստեյնիցի անվան միջազգային առցանց հուշամրցաշարի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լվովում, շախմատ խաղալ սովորել է երկու տարեկանում[7], հետագայում տեղափոխվել է Դոնեցկ[7], եղել է Ուկրաինայի կանանց մինչև 10 տարեկանների եռակի չեմպիոն (1997, 1998, 1999) և երեք անգամ անընդմեջ Ուկրաինայի կանանց մինչև 12 տարեկանների չեմպիոն (1999, 2000 2001)[8], 12 տարեկան 4 ամսականում լրացնելով գրոսմայստերի նորման՝ դարձել է կանանց ամենաերիտասարդ գրոսմայստերը շախմատի ողջ պատմության ընթացքում[7][9]։ Այդ նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։ 2003 թվականին լրացրել է տղամարդկանց գրոսմայստերի առաջին նորման, իսկ 2007 թվականին՝ 17 տարեկան հասակում դարձել գրոսմայստեր[9]։

Ուկրաինայի կանանց թիմի կազմում Թուրինի շախմատի օլիմպիադայի հաղթող (2006)

Միջազգային առաջին հաջողությունը Եկատերինան գրանցել է 15 տարեկանում՝ դարձել կանանց շախմատի Եվրոպայի չեմպիոն[10]։

2006 թվականին Կրասնատուրսկում տեղի ունեցած կանանց խոշոր միջազգային մրցաշարում լրացրել է գրոսմայստերի ամբողջական նորման[11]։ Նույն թվականին դարձել է Թուրինում տեղի ունեցած շախմատաի օլիմպիադայի հաղթող[12]։

2008 թվականին Բուլղարիայի Պլովդիվե քաղաքում տեղի ունեցած մրցաշարի ընթացքում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի կանանց չեմպիոնի տիտղոսը[13]։

2009 թվականին ամուսնացել է ֆրանսիացի շախմատիստ և հեռուստալրագրող Ռոբեր Ֆոնտենի հետ և տեղափոխվել Ֆրանսիա՝ շարունակելով հանդես գալ Ուկրաինայում։ Որդու ծննդից հետո՝ 2010 թվականին դարձել է կայծակնային շախմատի կանանց աշխարհի չեմպիոն։ Հետագայում շախմատիստներն ամուսնալուծվել են։

2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած 40-րդ շախմատային օլիմպիադայում առաջին խաղատախտակի վրա հանդես գալու համար անհատական հաշվարկում նվաճել է բրոնզե մեդալ։

2014 թվականի ապրիլին կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունում 15 հնարավորից հավաքել է 10,5 միավոր, թայ-բրեյքում հաղթել Ալեքսանդրա Կոստենյուկին և դարձել չեմպիոն։

2014 թվականի մարտ ամսին տեղեկություն է հայտնվել, որ Լահնոն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար և պատրաստվում է հետագայում հանդես գալ Ռուսաստանի կազմում[14]։ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Լահնոյի դեմ՝ ռուսական իրավազորության տակ անցնելու համար[15]։ Նույն թվականի հուլիսի 11-ին Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհուրդը թույլ է տվել անցում կատարելու[16]։

Ինձ համար, կիսով չափ ռուս, ռուսերենով խոսող և պարզապես Ուկրաինայի պատմությունը հիշող Ռուսաստանը այնքան մոտ է ինձ, որքան Ուկրաինան։ Միակ բանը, որ կցանկանայի նշել, այն է, որ իմ անցումը ոչ մի կապ չունի Ուկրաինայի քաղաքական իրավիճակի հետ։
- Լահնոյի հայտարարությունն իր տեղափոխման մասին[17]։

2014 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է Լահնոյի Ռուսաստանի քաղաքացի ստանալու մասին հրամանագիրը[18]։

Նույն թվականի օգոստոսին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում և մասնակցել Թրոմսյոյում տեղի ունեցած 41-րդ շախմատային օլիմպիադային։ Ռուսաստանի հավաքականն այդ առաջնությունում երրորդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել։

2016 թվականի մայիսին ունեցել է 2529 վարկանիշ և տեղ է զբաղեցրել աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների տասնյակում։

2018 թվականի նոյեմբերին Լահնոյի վարկանիշն ամենաբարձրն էր Ռուսաստանի շախմատիստուհիների շարքում՝ 2556։

2018 թվականի դեկտեմբերի 30-ին երկրորդ անգամ հաղթող է ճանաչվել արագ և կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնությունում։

2019 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Եկատերինա Լահնոյին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին՝ 2018 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած արագ և կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հաջող խաղ ցույց տալու համար[19]։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին երրորդ անգամ հաղթող է ճանաչվել արագ և կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնությունում[20]։

2020 թվականին մասնակցել է կայծակնային շախմատի Ստեյնիցի անվան միջազգային առցանց հուշամրցաշարին, եզրափակչում հաղթել չիննացի Լեյ Թինցզեին և ճանաչվել չեմպիոն[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ամուսնացել է ֆրանսիացի շախմատիստ և հեռուստալրագրող Ռոբեր Ֆոնտենի հետ։

Այժմ ամուսնացած է կայծակնային շախմատի աշխարհի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ունի չորս երեխա[22]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[23][24]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2000 2153 2153 2153 2153
2001 2185 2196 2239 2274 2274 2185
2002 2277 2277 2328 2355 2355 2277
2003 2376 2417 2439 2486 2486 2376
2004 2493 2493 2472 2435 2493 2435
2005 2454 2467 2498 2509 2509 2454
2006 2500 2468 2449 2459 2500 2449
2007 2456 2468 2450 2459 2468 2450
2008 2475 2479 2507 2488 2507 2475
2009 2488 2478 2481 2483 2499 2499 2478
2010 2518 2518 2527 2535 2539 2522 2539 2518
2011 2518 2531 2530 2536 2553 2548 2553 2518
2012 2556 2545 2546 2537 2542 2542 2551 2553 2553 2556 2537
2013 2547 2547 2547 2550 2548 2542 2542 2542 2532 2534 2542 2543 2550 2532
2014 2543 2543 2543 2543 2540 2540 2540 2540 2540 2530 2530 2530 2543 2530
2015 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2523 2523 2523 2529 2530 2523
2016 2529 2529 2529 2529 2529 2524 2530 2530 2530 2530 2530 2530 2530 2524
2017 2530 2530 2543 2543 2539 2539 2535 2540 2541 2541 2541 2547 2547 2530
2018 2556 2556 2556 2556 2556 2556 2556 2556 2556 2556 2556 2560 2560 2556
2019 2560 2560 2559 2554 2554 2554 2549 2544 2545 2549 2549 2547 2560 2544
2020 2552 2552 2546 2546 2546 2546 2546 2546 2546 2546 2546 2546 2552 2546
2021 2546 2546 2546 2558 2559 2550 2559 2546
2022 2550 2547 2563 2563 2547
2023 2560 2558 2552 2546 2542 2560 2542


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/fedchange.phtml?year=2014
  2. 2,0 2,1 https://www.esportsearnings.com/players/female-players
  3. FIDE Ratings and Statistics
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 OlimpBase
  5. «Результаты индивидуального чемпионата Европы по блицу среди женщин 2017г».
  6. «Результаты командного чемпионата Европы среди женщин 2017г».
  7. 7,0 7,1 7,2 Пак В. Н. Будущие шахматные короли. Москва: АСТ; Донецк: Сталкер, 2005.
  8. «Международный гроссмейстер Екатерина Лагно: Я какой была, такой и осталась…». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 «15-летняя украинка Екатерина Лагно стала взрослой чемпионкой Европы по шахматам». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «15-летняя украинка Екатерина Лагно стала взрослой чемпионкой Европы по шахматам». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), «15-летняя украинка Екатерина Лагно стала чемпионкой Европы по шахматам». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Катин день». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Черно-белый свет олимпийского золота». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Лагно выиграла чемпионат Европы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին., «Европейская корона Екатерины Лагно».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում), «Екатерина Лагно стала чемпионкой Европы по шахматам». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին., «Украинка Екатерина Лагно — чемпионка Европы по шахматам!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին., «Екатерина Лагно завоевала Европу!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Украинская шахматистка Лагно будет выступать за Россию». Sports.ru. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  15. «Украина не отпустила шахматистку в Россию». 2014 թ․ հունիսի 30.
  16. «Титулованная украинская шахматистка получила добро на выступление за Россию. Федерации шахмат Украины не удалось запретить переход спортсменки под другую юрисдикцию». 2014 թ․ հուլիսի 12.
  17. Информация об игроке Лагно Екатерина
  18. {{Cite web |url=http://www.kremlin.ru/acts/bank/38694 |title=Указ Президента Российской Федерации от 21.07.2014 г. № 521 |publisher=[[Kremlin.ru |Президент России |accessdate=2016 թ․ օգոստոսի 2}}
  19. «Указ Президента Российской Федерации от 01.04.2019 № 140 "О награждении государственными наградами Российской Федерации"». Официальный интернет-портал правовой информации. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  20. «Российская шахматистка Лагно выиграла ЧМ по блицу». Российская газета. 2019 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. «Шахматистка Лагно выиграла мемориал Стейница» (ռուսերեն). RT на русском. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  22. Андрей Сидорчик (2019 թ․ դեկտեմբերի 31). «Корона для Екатерины. Многодетная мать стала чемпионкой мира по шахматам». aif.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  23. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  24. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Լահնո» հոդվածին։