Եզնարգել դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնարգել դաշտային
Եզնարգել դաշտային
Եզնարգել դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Եզնարգել (Ononis)
Տեսակ Եզնարգել դաշտային (O. arvensis)
Միջազգային անվանում
Ononis arvensis

Եզնարգել դաշտային (լատին․՝ Ononis arvensis), թիթեռնածաղկավորների ընտանիքից է։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսունից վաթսուն սանտիմետր բարձրությամբ բազմամյա փշոտ խոտաբույս է, ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում` աշնանը։ Աճում է գետեզրերին, անտառի բացատներում, թփուտներում։ Բուժման նպատակով օգտագործվում է արմատը, հանում են բահով, սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, չորացնում կախված վիճակում, լավ քամահարվող տեղում կամ չորացնում, 40 - 50 աստիճանի պայմաններում։

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է եթերայուղ, դաբաղանյութեր, սապոնիններ, գլիկոզիդներ, կիտրոնաթթու։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միզամուղ, արյունականգնիչ , հակաբորբոքային, թույլ լուծողական ազդեցություն։ Հաջողությամբ է օգտագործվում թութքի, խրոնիկական փորկապությունների, հոդատապի, միզաքարային հիվանդությունների ժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 31
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել դաշտային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել դաշտային» հոդվածին։