Եզնարգել դաշտային
| Եզնարգել դաշտային | |
Եզնարգել դաշտային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Trifolieae |
| Ցեղ | Եզնարգել (Ononis) |
| Տեսակ | Եզնարգել դաշտային (O. arvensis) |
| Միջազգային անվանում | |
| Ononis arvensis | |
Եզնարգել դաշտային (լատիներեն՝ Ononis arvensis), թիթեռնածաղկավորների ընտանիքից է։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեսունից վաթսուն սանտիմետր բարձրությամբ բազմամյա փշոտ խոտաբույս է, ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում` աշնանը։ Աճում է գետեզրերին, անտառի բացատներում, թփուտներում։ Բուժման նպատակով օգտագործվում է արմատը, հանում են բահով, սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, չորացնում կախված վիճակում, լավ քամահարվող տեղում կամ չորացնում, 40 - 50 աստիճանի պայմաններում։
Քիմիական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է եթերայուղ, դաբաղանյութեր, սապոնիններ, գլիկոզիդներ, կիտրոնաթթու։
Բուժական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի միզամուղ, արյունականգնիչ , հակաբորբոքային, թույլ լուծողական ազդեցություն։ Հաջողությամբ է օգտագործվում թութքի, խրոնիկական փորկապությունների, հոդատապի, միզաքարային հիվանդությունների ժամանակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 31
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել դաշտային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել դաշտային» հոդվածին։ |
| ||||||||||