Եզդիների կոտորածներ (2014)
2011 թվականին Իրաքում սկսված քաղաքացիական պատերազմի արդյունքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հունիսի վերջերին հայտարարեց «Իսլամական խալիֆատ» կամ պետություն ստեղծելու մասին՝ Իրաքի և Սիրիայի իրեն հպատակ տարածքներում։ Իսկ «Իսլամական պետության» խալիֆ դարձավ ահաբեկչական վերոնշյալ կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ «Իսլամական պետության» մայրաքաղաք հռչակվեց Մոսուլ քաղաքը։
Օգոստոս ամսվա սկզբներին իսլամիստների զինված ուժերը գրավեցին Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն. օգոստոսի 10-ի դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդիներ[1]։ Ըստ նույն հաղորդագրության համաձայն կան փաստեր, որ իսլամիստները ողջ-ողջ թաղել են եզդիների մի մասին, այդ թվում երեխաների և կանանց, իսկ մոտ 300 եզդի կանանց ստրկացրել են՝ տրամադրելով նրանց իսլամիստ զինյալներին[2]։ Տասնյակ հազարավոր եզդիներ և այլ կրոնական ու ազգային փոքրամասնություններ փրկվելու համար փախել են Ջեբել-Սինջար լեռնային մասիվ։ Սակայն խմելու ջրի պակասով այդ տարածքում սկսել են մահանալ մարդիկ։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները կետային ավիահարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին, որի շնորհիվ որոշ տվյալների համաձայն՝ մոտ 20-30 հազար մարդիկ, հիմնականում եզդիներ, կարողացել Սինջարի լեռներից փախչել Սիրիա, իսկ այնտեղից վերադառնալ Իրաքի Քուրդիստան[3]։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները նաև սննդի և ջրի պաշարներ են «բաժանել» Ջեբել-Սինջարում գտնվող գաղթականներին։
Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի ռազմական մասնագետները դեսանտ են իջել Ջեբել-Սինջար, որպեսզի գնահատեն այնտեղ պատսպարված եզդիների տարահանման հնարավորությունները[4]։
Օգոստոսի 15-ին՝ ուրբաթ օրը, իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։
Որոշ տեղեկությունների համաձայնч այն եզդի աղջիկները, ովքեր կարողանում են ազատվել սեռական ստրկությունից, հետո խմբակային ինքնասպանություն են գործում՝ նետվելով ժայռից ներքև (ծանր հոգեբանական վիճակով պայմանավորված)[5]։
Իսլամիստ ահաբեկիչների կողմից Հյուսիսային Իրաքում կազմակերպող կոտորածները պայմանավորված են կրոնական այլադավանությամբ և որոշ մասնագետների կողմից որակվում են որպես ցեղասպանություն։
Հայաստանի եզդիների համայնքի առաջնորդների ներկայացմամբ եզդիներին գնդակահարում են, որովհետև չեն ընդունում իսլամ (եզդիները արևապաշտ են համարվում), ինչպես նաև «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի կարծիքով, եզդիների կոտորածների կազմակերպման գործում անմասն չեն մնում քրդերը[6]։
Սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին հանձնեց ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100000 ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիրը[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին 6 պատկերները, դրանք պաստառներ են, որոնք օգտագործվել են օգոստոսի 16-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում ցույցի ժամանակ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Боевики-исламисты убили 500 курдов-езидов в Ираке
- ↑ Report: ISIS Buried Yazidi Victims Alive – 300 Women Kidnapped as Slaves
- ↑ Блокированные боевиками 20 тыс езидов смогли вырваться из окружения
- ↑ Военные США высадились в Ираке для разработки плана эвакуации беженцев
- ↑ Девушки-езидки, изнасилованные боевиками-исламистами, совершают групповые самоубийства
- ↑ Քրդերը Քրդստան ստեղծելու ծրագիր ունեն. Ազիզ Թամոյան(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի օգնությունը Իրաքի եզդիներին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.