Դրեզդենի արվեստի պետական հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրեզդենի արվեստի պետական հավաքածու
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴրեզդեն
ՎայրԴրեզդեն
Կազմված էԴրեզդենի ամրոց, Gerhard Richter Archiv?, Library of Museum für Völkerkunde Leipzig?, Art library of Staatliche Kunstsammlungen Dresden?, Դրեզդենի պատկերասրահ, Galerie Neue Meister?, Green Vault?, Kunstfonds?, Կիրառական արվեստի թանգարան (Դրեզդեն), Mathematisch-Physikalischer Salon?, Münzkabinett?, Museum für Sächsische Volkskunst?, Museen der Stadt Dresden?, Kupferstich-Kabinett Dresden?, Ճենապակու հավաքածու (Դրեզդեն), Leipzig Museum of Ethnography?, Herrnhut Museum of Ethnology? և Skulpturensammlung Dresden?
Մասն էState Ministry of Science and Cultural Affairs of Saxony?
Հիմնադրվել է1560[1]
Կայքskd.museum(գերմ.)(անգլ.)(ռուս.)(իտալ.)(չեխ.)(լեհ.)(ֆր.)(ճապոներեն)(չին.)(իսպ.)(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Դրեզդենի արվեստի պետական հավաքածու (գերմ.՝ Staatliche Kunstsammlungen Dresden, (ˈʃtaːtlɪçə ˈkʊnstˌzamlʊŋən ˈdʁeːzdən)), մշակութային հաստատություն Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, պատկանում է Սաքսոնիա մարզին։ Այն աշխարհի ամենահայտնի և ամենահին թանգարանային հաստատություններից մեկն է, որը ձևավորվել է 16-րդ դարում սաքսոնական ընտրողների հավաքածուներից։

Այսօր Դրեզդենի արվեստի պետական հավաքածուն բաղկացած է տասներկու թանգարաններից, որոնց մեծ մասը տեղակայված է Դրեզդենի դղյակում, Ցվինգերում և Ալբերտինումում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենի արվեստի պետական հավաքածուին պատկանող թանգարանները ձևավորել են սաքսոնական ընտրողների հավաքածուներից, որոնցից մի քանիսը նաև եղել են Լեհաստանի թագավորներ[2]։ Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ Սաքսոնիայի ընտրող Օգոստոսի 1-ը 1560 թվականին հիմնադրել է ընտրական Կունստկամմերը (բառացիորեն` «արվեստի պալատ»)` Դրեզդենի ամրոցում տեղակայված արվեստի հավաքածուն[2]։ Օգոստոս II Հզորը և նրա որդին` Օգոստոս III-ը, արվեստի հովանավորներ ու գիտակներ էին։ Նրանք իրենց արվեստի հավաքածուները մշակել են համակարգված ձևով. այդ գործընթացում նրանք հիմք են ստեղծել Դրեզդենի արվեստի պետական հավաքածու ոչ միայն արտակարգ գլուխգործոցների համար, այլև այդ գործերը մատչելի են դարձրել իրենց ժամանակաշրջանում շրջանակ ընտրելու համար։

2009 թվականի հունվարի 1-ից Դրեզդենի արվեստի պետական հավաքածուն համարվում է պետական ձեռնարկություն[3]։ Ասոցիացիան ներառում է տասներկու թանգարան, որոնք գործում են ինքնուրույն իրենց հավաքածուի շրջանակներում, տեղակայված են տարբեր հաստատություններում։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկու թանգարանները, որոնք ներառված են Դրեզդենի արվեստի պետական հավաքածուում`

Գեղանկարների ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ հավաքածու, պատմական և նոր կանաչ հավաքածուի հետ միասին, Դրեզդենի դղյակ
  • Ֆիզիկա-մաթեմատիկական սրահ (Մաթեմատիկական և ֆիզիկական գործիքների թագավորական կաբինետ), Ցվինգեր (ձախ թև)
  • Դրեզդենի զինանոց, Թուրքական կաբինետի հետ միասին, Դրեզդենի դղյակ
  • Դրեզդենի ճենապակիների հավաքածու, Ցվինգեր (Glockenspielpavillon)
  • Դրամագիտության և մետաղադրամների կաբինետ, Դրեզդենի դղյակ
  • Քանդակների հավաքածու, Ալբերտինում
  • Արվեստի և արհեստների թանգարան, Պիլնիցի ամրոց

Ազգագրական թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական ազգագրական հավաքածուներ` Ճապոնացիների պալատի Դրեզդենի ազգագրության թանգարանի, Լայպցիգի ազգագրության թանգարանի և Հերնհուտի պետական ազգագրական թանգարանի հետ միասին
  • Սաքսոնյան ժողովրդական արվեստի թանգարան և տիկնիկային թատրոնի հավաքածու, Jägerhof

Մյուս հաստատությունները, ինչպիսիք են Արվեստի գրադարանը, Արվեստի հիմնադրամը և Գերհարդ Ռիխտեր արխիվը, նույնպես պատկանում են Դրեզդենի արվեստի պետական հավաքածուին։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Սեյդեվից` 1955–1968
  • Մանֆրեդ Բախման` 1968–1989
  • Վերներ Շմիդտ` 1990–1997
  • Սիբիլ Էբերտ-Շիֆերեր` 1998–2001
  • Մարտին Ռոթ` 2001–2011
  • Հարթվիգ Ֆիշեր` 2012, մարտ - 2016
  • Մարիոն Ակերման` 2016, նոյեմբեր

Տեղանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենի արվեստի պետական հավաքածուի թանգարանները տեղակայված են վեց շենքերում, բացառությամբ Պիլնից ամրոցի։ Դրանք բոլորը տեղակայված են Դրեզդենի պատմական կենտրոնում։

Դրեզդենի դղյակում են տեղակայված պատմական Կանաչ հավաքածուն և Նոր կանաչ հավաքածուն, Դրամագիտության կաբինետը, Տպագրությունների, գծանկարների և լուսանկարների հավաքածուն (Kupferstich-Kabinett), Դրեզդենի զինանոցը (Rüstkammer)` Թուրքական կաբինետի (Türckische Cammer) հետ միասին։

Ցվինգերի պալատում են գտնվում Դրեզդենի պատկերասրահը (Հին վարպետների պատկերասրահը, Gemäldegalerie Alte Meister), Դրեզդենի ճենապակիների հավաքածուն (Porzellansammlung), Ֆիզիկա-մաթեմատիկական սրահը (Մաթեմատիկական և ֆիզիկական գործիքների թագավորական կաբինետ, Mathematisch-Physikalischer Salon):

Ալբերտինումում են գտնվում Նոր վարպետների պատկերասրահ (Galerie Neue Meister) և Քանդակների հավաքածուն (Skulpturensammlung):

Պիլնիցի ամրոցում են գտնվում Արվեստի և արհեստների թանգարանը (Kunstgewerbemuseum) և Ճապոնացիների պալատը Դրեզդեն ազգագրական թանգարանով (Museum für Völkerkunde): Սաքսոնյան ժողովրդական արվեստի թանգարանն ու տիկնիկային թատրոնի հավաքածուն (Museum für Sächsische Volkskunst and Puppentheatersammlung) գտնվում է Jägerhof in Dresden-Neustadt-ում։

Ընթացիկ կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենի արվեստի պետական հավաքածուն պատկանում է Սաքսոնիայի մարզին։ Այն հանդիսանում է Konferenz Nationaler Kultureinrichtungen-ի անդամ, որը նախկին Արևելյան Գերմանիայի ավելի քան քսան մշակութային հաստատությունների միություն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 «History of the Staatliche Kunstsammlungen Dresden». Dresden State Art Collections. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Staatliche Kunstsammlungen Dresden». Dresden State Art Collections. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Official website of the Staatliche Kunstsammlungen Dresden
  • Virtual Tour of the Historic Green Vault, Turkish Chamber, Porcelain Collection, Old Masters Painting Gallery (English version upper right)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդենի արվեստի պետական հավաքածու» հոդվածին։