Դուգլաս Մաք-Գրեգոր
Դուգլաս Մաք-Գրեգոր | |
---|---|
Ծնվել է | 1906[1] Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1964 Մասաչուսեթս, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | հոգեբան, տնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական և ուսանող |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հնդկաստանի կառավարման ինստիտուտ Կալկաթայում և MIT Sloan մենեջմենթի դպրոց |
Գործունեության ոլորտ | Կառավարում[3] և Սոցիալական հոգեբանություն[3] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Ուտյնի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][3][1] |
Դուգլաս Մաք-Գրեգոր (անգլ.՝ Douglas McGregor, 1906[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 1964, Մասաչուսեթս, ԱՄՆ[2])՝ ամերիկացի սոցիոլոգ հոգեբան։ Առաջարկել է X և Y տեսությունը (Theory X and Theory Y), որոնք ներկայացվել են մոտիվացիայի ռացիոնալ և ողջամիտ գործոնների օգնությամբ։
Փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է 1935 թվականին Հարվարդի համալսարանում, որից հետո աշխատել է այնտեղ որպես դասախոս։
1937 թվականին տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ դարձել է արտադրական հարաբերությունների բաժնի կազմակերպող։
1948 թվականին դարձել է Անթիոքի քոլեջի ռեկտոր։
1954 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի առաջին պրոֆեսոր-գիտաշխատողը և աշխատել է այնտեղ մինչև կյանքի վերջ՝ 1964 թվականը։
50-ական թվականների սկզբում Մաք-Գրեգորը ձևակերպեց իր գաղափարները կառավարման վերաբերյալ, որոնք 1960 թվականին տպագրվեցին իր գլխավոր աշխատության մեջ՝ «The Human Side of Enterprise» («Կազմակերպության մարդկային կողմը»)։ Դ. Մաք-Գրեգորը պնդում էր, որ գոյություն ունի աշխատողի 2 տեսակ, որից առաջինը վերաբերում է X տեսությանը, իսկ երկրորդը՝ Y:
X-ի տեսությունը ենթադրում է՝ մարդը չի սիրում աշխատել և հնարավորության դեպքում խուսափում է աշխատանքից։ Հետևաբար ղեկավարությունը ստիպված է կիրառել խիստ (ընդհանուր վերահսկողություն և տույժերի համակարգ) և մեղմ (համոզում և քաջալերանք) հարկադրանքի ձևերը։ Բայց այս երկու մեթոդներն էլ սխալ են, քանի որ անտեսում են աշխատել չցանականալու պատճառները. մարդը բավարար փոխհատուցում չի ստանում, նրան անհրաժեշտ է ինքնորոշում, իսկ յուրաքանչյուր պատիժ սա կանխում է։
Y-ի տեսությունը ենթադրում է, որ մարդու համար աշխատանքի վրա ֆիզիկական և հոգեբանական էներգիա ծախսելը նույնն է, ինչ խաղալ կամ հանգստանալ։ Սա նշանակում է, որ մարդուն կարելի է խրախուսել, եթե նրան հնարավորություն տրվի ամբողջովին բացվել, պատասխանատվություն վերցնել, զգալ կազմակերպության համար իր կարևորությունը։ Ցավոք, նկատում է Մաք-Գրեգորը, ժամանակակից արդյունաբերական հասարակության պայմաններում մարդու ինտելեկտուալ ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում։
Մաք-Գրեգորը պնդում էր, որ որոշ իրավիճակներում (օրինակ, զանգվածային արտադրություն) անհրաժեշտ է միայն X-ի տեսությունը, իսկ մնացածներում՝ միայն Y-ինը։ Հասկանալով, որ իր տեսությունը լիովին իրականացնել հնարավոր չէ՝ Մաք-Գրեգորը փորձում էր մենեջերներին հասցնել այն միտքը, որ ենթակաները կազմակերպության համար կարող են անել ավելին, եթե նրանց վերաբերվեն որպես արժեքավոր և պատասխանատու գործընկերներ։
Մինչև իր մահը՝ 1964 թվականը, Մաք-Գրեգորը աշխատել է Z տեսության վրա, որում փորձել է միավորել կազմակերպության և անհատի առաջարկն ու շահերը։ Անավարտ աշխատանքը շարունակել է Վիլյամ Օուչին, ով իր գիրքը վերնագրել է հենց այդ անունով, և ներկայացրել է այնտեղ ճապոնական մենեջմենթի դասերը։ Z տեսության մեջ, ըստ Օուչիի, կենտրոնականը աշխատողների զբաղվածությունն է, նրանց հանդեպ հոգատարությունը, այդ թվում՝ որոշումներ ընդունելը կոնսենսուսի հիման վրա, կարիերայի դանդաղ առաջընթացը, տեղեկատվության լավագույն փոխանակումը, նվիրվածությունը ընկերությանը և ակտիվ աշխատանքը՝ հասնելու բարձր որակի։ Եթե Մաք-Գրեգորը ապրեր ավելի երկար և կարողանար ավարտել այս տեսությունը, հնարավոր է, որ նա հանգեր մի տարբերակի, որը կպարունակեր նմանատիպ տարրեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կազմակերպության մարդկային կողմը»
- «Պրոֆեսիոնալ մենեջեր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- 1906 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1964 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի գիտնականներ
- Հոգեբանության գծով փիլիսոփայական դոկտորներ