Դոն Ռոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Ռոսա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1951(1951-06-29)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿենտուկիի համալսարան և St. Xavier High School?
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, գրող, սցենարիստ և նկարազարդող
ԱմուսինAnn Payne?
Պարգևներ և
մրցանակներ
 Don Rosa Վիքիպահեստում

Քենո Դոն Հուգո Ռոսա (անգլ.՝ Keno Don Hugo Rosa, հունիսի 29, 1951(1951-06-29)[1][2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի ծաղկող և կոմիքսների հեղինակ, հայտնի Սկրուջ Մակդաքի, Դոնալդ բադի և Դիսնեյի այլ հերոսների մասին իր պատմվածքներով, որոնց ստեղծել է Կառլ Բարքսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսան ծնվել է Կենտուկի նահանգի ամերիկյան Լուիսվիլ քաղաքում։ Մանկուց ցուցաբերել է նկարչական տաղանդ, բայց նրա նկարները, ինչպես կանոն, կրում էին որոշակի պատմվածքի համար արված նկարազարդման բնույթ։ 1969 թվականին նա ընդունվեց Կենտւկիի Համալսարան, որն ավարտեց 1973 թվականին` ստանալով քաղացիական շինության արվեստների բակալավրի աստիճան։

1985 թվականին Gladstone հրատարակչության համար Ռոսան գրեց իր առաջին պատմվածքը Սկրուջ Մակդաքի մասին` «Արևի որդին» (անգլ.՝ «Son of the Sun»): Նրա աշխատանքն ունեցավ մեծ հաջողություն, ուստի նա շարունակեց կոմիքսներ գրել խմբագրության համար ընդհուպ մինչև 1989 թվականը, մինչդեռ Դիսնեյը` նրանց լիցենզավորողը, չմտցրեց մի քաղաքականություն, որն արգելում էր վերադարձնել բնագիր աշխատանքներն իրենց հեղինակներին։ Քանի որ Ռոսայի աշխատավարձի մի մասը գալիս էր կոմիքսների սեփական վաճառքներից, այս պայմանը անընդունելի էր նրա համար, և նա ստիպված էր սկսել փնտրել նոր խմբագրություն։

Որոշ ժամանակ Ռոսան աշխատում էր Oberon հոլանդական հրատարակչության վրա, իսկ հետո գրում էր պատմվածքներ «DuckTales» մանկական ամսագրի համար։

1990 թվականին նա աշխատանքի ընդունվեց «Egmont» հրատարակչությունում։ 1991 թվականին Ռոսան սկսեց աշխատել «Սկրուջ Մակդաքի կյանքը և ժամանակները» կոմիքսի վրա, որում Սքրուջը պատկերված էր որպես ամաչկոտ կոշիկ սրբող։ Գլազգոյում ծնված` նա մեկնում է ԱՄՆ, որպեսզի փորձի ճակատագիրը[7]։ Տասներկու գլուխներից բաղկացած պատմվածքը 1995 թվականին ստացավ Ուիլ Այսների հեղինակային Մրցանակը և դարձավ Ռոսայի ամենանշանակալից աշխատանքներից մեկը։

2002 թվականի ամռանը Ռոսան ժամանակավոր դադարեցրեց իր աշխատանքը, քանի որ դժգոհ էր իր կոմիքսների որակից, որոնք թողարկվում էին Egmont հրատարակչության կողմից, և պահանջեց ստանալ ավելի շատ հսկողություն իր աշխատանքների հրապարակման ընթացքում։ Հրատարակչության հետ համաձայնության գալ նրան հաջողվեց նույն թվականի դեկտեմբերին։

2008 թվականին Ռոսան հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը։ Նա նշել է գործերից հեռացման երեք պատճառ` աչքի խնդիրներ (մինչ այդ նա տարել էր վիրահատաական միջամտություն), ցածր աշխատավարձ և հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. https://www.comics.org/award/21/
  4. Recipients // Bill Finger Award for Excellence in Comic Book Writing - Wikipedia
  5. https://www.comic-con.org/awards/inkpot
  6. https://www.comic-con.org/awards/1990s-recipients
  7. «Знаменитый диснеевский персонаж Скрудж Макдак признан выдающимся горожанином Глазго». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]