Դյուլա Գրոշիչ
Դյուլա Գրոշիչ հունգ.՝ Gyula Grosics | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | հունգար | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||||||||||||||
Մականուն | Սև հովազ | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 4, 1926[1] | ||||||||||||||
Ծննդավայր | Դորոգ, Հունգարիա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունիսի 13, 2014[2] (88 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դյուլա Գրոշիչ (հունգ.՝ Gyula Grosics, [ˈɟulɒ ˈɡroʃitʃ], փետրվարի 4, 1926[1], Dorog, Հունգարիա - հունիսի 13, 2014[2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի ֆուտբոլիստ, Հունգարիայի հավաքականի դարպասապահ։ Ստացել է «Սև հովազ» մականունը, որովհետև խաղալիս կրել է սև մարզահագուստ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուլա Գրոշիչը ծնվել է 1926 թվականի փետրվարի 4-ին Հունգարիայի Դորոգ քաղաքում։ Նրա մայրը ցանակնում էր, որ որդին դառնա քահանա։ Սակայն Գրոշիչն սկսել է ֆուտբոլային կարիերա՝ խաղալով Դորոգ քաղաքի ֆուտբոլային ակումբում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի կարճ ժամանակ կռվել է Առանցքի ուժերի կողմից և գերի ընկել ամերիկացիների մոտ[5]։
Հունգարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը կատարել է 1947 թվականին։ 1948 թվականին հավաքականն սկսել է հաջող ելույթների շարքը, որ շարունակվել է մինչև 1954 թվականի աշխարհի առաջնությունը[4]։ 1949 թվականին Դյուլա Գրոշիչը փորձել է փախչել երկրից, սակայն ձերբակալվել է։ Նա մեղադրվել է լրտեսություն կատարելու ու պետական դավաճանության մեջ և ենթարկվել տնային կալանքի։ Հետագայում մեղադրանքները հանվել են ապացույցների բացակայության պատճառով, սակայն Գրոշիչին երկու տարի արգելվել է խաղալ ազգային հավաքականում։ Այնուամենայնիվ, մեկ տարի անց նա վերադարձել է ազգային հավաքական[6]։ 1950 թվականին նա սկսել է խաղալ նաև «Հոնվեդ» ակումբում[5]։ Հունգարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է 390 խաղ[4]։
1952 թվականին Գրոշիչն ազգային հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 1953 թվականին Հունգարիան հաղթել է Անգլիային, այսպես կոչված, «Դարի խաղում»[4]։ Այդ հանդիպման ժամանակ Հունգարիան հաղթել է 6։3 հաշվով և դարձել ոչ Մեծ Բրիտանիայից եկած առաջին թիմը, որ հաղթել է Անգլիային տնային խաղում[6]։ 1954 թվականին Դյուլա Գրոշիչն ընտրվել է Աշխարհի գավաթի աստղերի թիմի դարպասապահ։
1954 թվականի հուլիսից մինչև 1956 թվականի փետրվար Հունգարիայի հավաքականը 19 խաղերից 16-ում հաղթել է, իսկ երեքն ավարտել է ոչ-ոքի։ Սակայն Հունգարական հեղափոխությունից հետո «Ոսկե թիմը» անկում է ապրել։ Հեղափոխությունից հետո Դյուլա Գրոշիչն իր ընտանիքի հետ մեկնել է երկրից, սակայն հետագայում ստիպված է եղել վերադառնալ և ուղարկվել է «Տատաբանյա» ակումբ[6]։ Նա մասնակցել է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին, որոնք անհաջող են եղել Հունգարիայի հավաքականի համար։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում նա անցկացրել է 86 խաղ։
1962 թվականի մրցաշրջանից հետո Խորհրդային Հունգարիայի սպորտի նախարարությունը թույլ չի տվել Գրոշիչին տեղափոխվել «Ֆերենցվարոշ» և նա որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան[6][7]։
Իմանալով, որ 82ամյա Դյուլա Գրոշիչը գտնվում է ֆինանսական վատ դրության մեջ, «Ֆերենցվարոշի» ղեկավարությունը նրա հետ կնքել է ցմահ պայմանագիր։ 2008 թվականին Գրոշիչը մի քանի րոպեով խաղադաշտ է դուրս եկել «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ ընկերական խաղում և արժանացել հոտնկայս ծափահարությունների[7][8]։
2011 թվականին Տատաբանյայի ֆուտբոլային մարզադաշտը կոչվել է Դյուլա Գրոշիչի պատվին[6]։
Դյուլա Գրոշիչը մահացել է 2014 թվականի հունիսի 13-ին Բուդապեշտում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն - 1952
- Աշխարհի փոխչեմպիոն - 1954
- Կենտրոնական Եվրոպայի գավաթի դափնեկիր - 1953
- Հունգարիայի չեմպիոն - 1950, 1952, 1954, 1955
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1949, 1950[9]
- Ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի 100 լավագույն դարպասապահների ցանկում (№ 18)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 http://sportgeza.hu/futball/2014/06/13/meghalt_grosics_gyula/
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #1052370705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Hungary's greatest goalkeeper Gyula Grosics dies at 88». BiharPrabha.com. IANS. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 5,0 5,1 «Gyula Grosics, innovative goalkeeper of Hungary's Golden Team of 1950s, dies at 88». Fox News. AP. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fazekas, Zoltan (2014 թ․ հունիսի 13). «'Magical Magyars' goalkeeper Gyula Grosics dies aged 88». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 7,0 7,1 «Blades share Magyar honour». Sheffield United F.C. 2008 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Genius Grosics finds late fulfilment Արխիվացված 2014-07-19 Wayback Machine - FIFA
- ↑ «Hungarian football players of the Year». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Գրոշիչ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Հունիսի 13 մահեր
- 2014 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարացի օլիմպիական չեմպիոններ
- Հունգարացի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆերենցվարոշի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Հունգարացի ֆուտբոլային մարզիչներ