Դին Սկելոս
Դին Սկելոս | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Fordham University School of Law?, Washington College? և South Side High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Rockville Centre, Հեպստեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դին Ջորջ Սկելոս (անգլ.՝ Dean George Skelos, փետրվարի 16, 1948, Rockville Centre, Հեպստեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, հանրապաետական կուսակցության անդամ, Նյու Յորք նահանգի Սենատի անդամ (1985-2015), Նյու Յորքի Սենատի մեծամասնության առաջնորդ (2008, 2009, 2011-2015), Նյու Յորք նահանգի փոխմարզպետ (2008)։ Առաջին հույնը, որն ընտրվել է Նյու Յորքի Լեգիսլատուրայում, և երկրորդը Լոնգ Այլենդից, որը զբաղեցնում էր մեծամասնության առաջնորդի պաշտոնը։ Էլիս կղզու պատվավոր մեդալների դափնեկիր (2002)[1][2]։
2015 թվականին դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով[3][4], 2016 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։
Դատարանը թույլ է տվել Սկելոսին ազատության մեջ մնալ մինչև վերաքննիչ ընթացակարգի ավարտը։ 2017 թվականին արդարացվել է[3]։ Գործի կրկնակի լսումը նշանակվել է 2018 թվականի հունիսին[5]։ Հոկտեմբերին դատապարտվել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման[6][7][8][9]։
Հունական սփյուռքի ակտիվ գործիչ[10][11][12]։ Հունա-ամերիկյան առաջադիմական լուսավորչական միության անդամ է[13]։ Սուրբ Առաքյալ Անդրեյ շքանշանի կրող է, ստացել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի քահանայի կողմից (2011)[14][15][16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հույնի ընտանիքում։ Չորս երեխաներից մեծն է։ Նրա հայրը Հունաստանից գաղթել է ԱՄՆ[17]։
1966 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։
Ավարտել է Վաշինգտոնի քոլեջի պատմության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան (1970) և Ֆորդհեմի համալսարանի իրավագիտության դպրոցը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան (1975)[18]։
1994-2015 թվականներին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով` աշխատելով «Ruskin Moscow Faltischek, P. C.» ընկերությունում։ 2016 թվականին ֆելոնիայի համար դատապարտվելուց հետո զրկվել է համապատասխան լիցենզիայից։
2011 թվականին Նյու Յորքի սենատն ու ներկայացուցիչների պալատն ընդունել են Դին Սկելոսի, Մայքլ Ջիանարիսի, Արավելա Սիմոտասի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնած բանաձևը` ի պաշտպանություն Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի կրոնական ազատության[15]։ «Religious Freedom Resolutions» նախագծի մաս կազմող բանաձևում կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը հարգել հունական ուղղափառ փոքրամասնության կրոնական ազատություններն ու իրավունքները առավելապես իսլամադավան երկրում` տասնամյակների իրավաբանական վեճերից, ունեցվածքի բռնագրավումից և 1971 թվականին Թուրքիայում միակ ուղղափառ հոգևոր ճեմարանը` Հալկինյան աստվածաբանական դպրոցը փակելուց հետո[19]։
Լինելով սենատոր՝ դեմ էր նույնասեռ ամուսնությունների մասին օրենքին[20]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Ellis Island Medals Of Honor Awards Ceremony». congress.gov. 2002 թ․ նոյեմբերի 14.
- ↑ 3,0 3,1 Weiser, Benjamin (2017 թ․ սեպտեմբերի 26). «Dean Skelos's 2015 Corruption Conviction Is Overturned». The New York Times.
- ↑ Weiser, Benjamin and Yee, Vivian (2016 թ․ մայիսի 12). «Dean Skelos Is Sentenced to 5 Years in Prison in Corruption Case». The New York Times.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Riley, John (2017 թ․ հոկտեմբերի 31). «Dean Skelos retrial date set for June 18». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Weiser, Benjamin and Wang, Vivian (2018 թ․ հոկտեմբերի 24). «Dean Skelos, Ex-New York Senate Leader, Gets 4 Years and 3 Months in Prison». The New York Times.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Pierson, Brendan (2018 թ․ հոկտեմբերի 24). «Ex-N.Y. state Senate leader gets prison in federal corruption case». Reuters.
- ↑ Whitehouse, Kaja (2018 թ․ հոկտեմբերի 24). «Dean Skelos sentenced to more than four years in prison». New York Post.
- ↑ «Greek-American Dean Skelos Gets over 4 Years in Prison». The National Herald. 2018 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «New York State Sends a Strong Message to Turkey». Greek News - Greek-American Weekly Newspaper. 2011 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Stephen Cherpelis Honored by St. Michael's Home». Leadership 100.(չաշխատող հղում)
- ↑ «New York State Sends a Strong Message to Turkey». Совет греков зарубежья. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Skelos, Dean». Our Campaigns.
- ↑ «New York State Legislators support Religious Freedom for the Ecumenical Patriarchate». Архонты Вселенского Патриархата. 2011 թ․ ապրիլի 15.
- ↑ 15,0 15,1 «New York State Legislature signs letters urging religious freedom in Turkey». Архонты Вселенского Патриархата. 2011 թ․ մայիսի 20.
- ↑ «Archons Order of St Andrew». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Skelos' Story Greek-American Tragedy». The National Herald. 2015 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Dean Skelos NY Senate Majority Leader». NEO Magazine. 2008.
- ↑ «U.S. States Which Have Passed Religious Freedom Resolutions For The Ecumenical Patriarchate». archons.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Statement from Senate Majority Leader Dean Skelos on Same Sex Marriage Legislation». nysenate.gov. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Archon of the Greek Orthodox Church; NY State Senate Leader Dean Skelos Arrested on Corruption Charges». Greek News Network. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Սկելոս» հոդվածին։ |
|