Դին Սկելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Սկելոս
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Fordham University School of Law?, Washington College? և South Side High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 16, 1948(1948-02-16) (76 տարեկան)
Ծննդավայր Rockville Centre, Հեպստեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Դին Ջորջ Սկելոս (անգլ.՝ Dean George Skelos, փետրվարի 16, 1948(1948-02-16), Rockville Centre, Հեպստեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, հանրապաետական կուսակցության անդամ, Նյու Յորք նահանգի Սենատի անդամ (1985-2015), Նյու Յորքի Սենատի մեծամասնության առաջնորդ (2008, 2009, 2011-2015), Նյու Յորք նահանգի փոխմարզպետ (2008)։ Առաջին հույնը, որն ընտրվել է Նյու Յորքի Լեգիսլատուրայում, և երկրորդը Լոնգ Այլենդից, որը զբաղեցնում էր մեծամասնության առաջնորդի պաշտոնը։ Էլիս կղզու պատվավոր մեդալների դափնեկիր (2002)[1][2]։

2015 թվականին դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով[3][4], 2016 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

Դատարանը թույլ է տվել Սկելոսին ազատության մեջ մնալ մինչև վերաքննիչ ընթացակարգի ավարտը։ 2017 թվականին արդարացվել է[3]։ Գործի կրկնակի լսումը նշանակվել է 2018 թվականի հունիսին[5]։ Հոկտեմբերին դատապարտվել է 4 տարի 3 ամսվա ազատազրկման[6][7][8][9]։

Հունական սփյուռքի ակտիվ գործիչ[10][11][12]։ Հունա-ամերիկյան առաջադիմական լուսավորչական միության անդամ է[13]։ Սուրբ Առաքյալ Անդրեյ շքանշանի կրող է, ստացել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի քահանայի կողմից (2011)[14][15][16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հույնի ընտանիքում։ Չորս երեխաներից մեծն է։ Նրա հայրը Հունաստանից գաղթել է ԱՄՆ[17]։

1966 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։

Ավարտել է Վաշինգտոնի քոլեջի պատմության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան (1970) և Ֆորդհեմի համալսարանի իրավագիտության դպրոցը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան (1975)[18]։

1994-2015 թվականներին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով` աշխատելով «Ruskin Moscow Faltischek, P. C.» ընկերությունում։ 2016 թվականին ֆելոնիայի համար դատապարտվելուց հետո զրկվել է համապատասխան լիցենզիայից։

2011 թվականին Նյու Յորքի սենատն ու ներկայացուցիչների պալատն ընդունել են Դին Սկելոսի, Մայքլ Ջիանարիսի, Արավելա Սիմոտասի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնած բանաձևը` ի պաշտպանություն Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի կրոնական ազատության[15]։ «Religious Freedom Resolutions» նախագծի մաս կազմող բանաձևում կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը հարգել հունական ուղղափառ փոքրամասնության կրոնական ազատություններն ու իրավունքները առավելապես իսլամադավան երկրում` տասնամյակների իրավաբանական վեճերից, ունեցվածքի բռնագրավումից և 1971 թվականին Թուրքիայում միակ ուղղափառ հոգևոր ճեմարանը` Հալկինյան աստվածաբանական դպրոցը փակելուց հետո[19]։

Լինելով սենատոր՝ դեմ էր նույնասեռ ամուսնությունների մասին օրենքին[20]։

Ամուսնացած է, ունի մեկ որդի[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Ellis Island Medals Of Honor Awards Ceremony». congress.gov. 2002 թ․ նոյեմբերի 14.
  3. 3,0 3,1 Weiser, Benjamin (2017 թ․ սեպտեմբերի 26). «Dean Skelos's 2015 Corruption Conviction Is Overturned». The New York Times.
  4. Weiser, Benjamin and Yee, Vivian (2016 թ․ մայիսի 12). «Dean Skelos Is Sentenced to 5 Years in Prison in Corruption Case». The New York Times.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Riley, John (2017 թ․ հոկտեմբերի 31). «Dean Skelos retrial date set for June 18». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Weiser, Benjamin and Wang, Vivian (2018 թ․ հոկտեմբերի 24). «Dean Skelos, Ex-New York Senate Leader, Gets 4 Years and 3 Months in Prison». The New York Times.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Pierson, Brendan (2018 թ․ հոկտեմբերի 24). «Ex-N.Y. state Senate leader gets prison in federal corruption case». Reuters.
  8. Whitehouse, Kaja (2018 թ․ հոկտեմբերի 24). «Dean Skelos sentenced to more than four years in prison». New York Post.
  9. «Greek-American Dean Skelos Gets over 4 Years in Prison». The National Herald. 2018 թ․ հոկտեմբերի 26.
  10. «New York State Sends a Strong Message to Turkey». Greek News - Greek-American Weekly Newspaper. 2011 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Stephen Cherpelis Honored by St. Michael's Home». Leadership 100.(չաշխատող հղում)
  12. «New York State Sends a Strong Message to Turkey». Совет греков зарубежья. 2011 թ․ մայիսի 16.
  13. «Skelos, Dean». Our Campaigns.
  14. «New York State Legislators support Religious Freedom for the Ecumenical Patriarchate». Архонты Вселенского Патриархата. 2011 թ․ ապրիլի 15.
  15. 15,0 15,1 «New York State Legislature signs letters urging religious freedom in Turkey». Архонты Вселенского Патриархата. 2011 թ․ մայիսի 20.
  16. «Archons Order of St Andrew». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «Skelos' Story Greek-American Tragedy». The National Herald. 2015 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. «Dean Skelos NY Senate Majority Leader». NEO Magazine. 2008.
  19. «U.S. States Which Have Passed Religious Freedom Resolutions For The Ecumenical Patriarchate». archons.org.
  20. «Statement from Senate Majority Leader Dean Skelos on Same Sex Marriage Legislation». nysenate.gov. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. «Archon of the Greek Orthodox Church; NY State Senate Leader Dean Skelos Arrested on Corruption Charges». Greek News Network. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Սկելոս» հոդվածին։