Դեֆ սուլթանի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանում։ Կառուցվել է պարսից Դեֆ Սուլթան կառավարչի օրոք 1515 թվականից հետո։ Մզկիթը հիշատակվում է Ժան Բապտիստ Շարդենի հիշատակություններում որպես կիսաքանդ մզկիթ՝ Երևանի եպիսկոպոսի աթոռանիստի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու, ու այդ օրերին նաև Սուրբ Հակոբ ու Ձորագյուղի Անապատ մատուռի մոտակայքում[1]։ Ենթադրաբար վերջնականապես քանդվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի արդյունքում, սակայն հետագայում 1766 թվականին նույն տեղում կառուցվել է Հուսեյն Ալի խանի Կապույտ մզկիթը։