Դենիել Թոմփքինս
Դենիել Թոմփքինս անգլ.՝ Daniel Tompkins | ||||
| ||||
---|---|---|---|---|
Մարտի 4, 1817 - Մարտի 4, 1825 | ||||
Նախագահ | Ջեյմս Մոնրո | |||
Նախորդող | Էլբրիջ Գերի | |||
Հաջորդող | Ջոն Քելհուն | |||
| ||||
Հուլիսի 1, 1807 - Փետրվարի 24, 1817 | ||||
Նախորդող | Մորգան Լուիս | |||
Հաջորդող | Ջոն Թայլեր | |||
Կուսակցություն՝ | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն | |||
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և դատավոր | |||
Դավանանք | պրեսբիտերականներ | |||
Ծննդյան օր | հունիսի 21, 1774[1][2][3] | |||
Ծննդավայր | Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ | |||
Վախճանի օր | հունիսի 11, 1825[1][2][3] (50 տարեկան) | |||
Վախճանի վայր | Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ | |||
Թաղված | St. Mark's Church in-the-Bowery Churchyard[4] | |||
Քաղաքացիություն | ԱՄՆ | |||
Հայր | Jonathan Griffin Tompkins? | |||
Մայր | Sarah Ann Hyatt?[5] | |||
Ամուսին | Hannah Tompkins? | |||
Զավակներ | Minthorne Tompkins?, Arietta Minthorne Thompson? և Susannah MacLaren Tompkins?[6] | |||
Ինքնագիր | ||||
Դենիել Թոմփքինս (անգլ.՝ Daniel Tompkins, հունիսի 21, 1774[1][2][3], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 1825[1][2][3], Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, կոնգրեսմեն, Նյու Յորք նահանգի 4-րդ նահանգապետ (1807—1817 թվականներ)[7] և ԱՄՆ 6-րդ փոխնախագահ (1817—1825 թվականներ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփքինսը ծնվել է Սքարսդեյլում (գտնվում է Նյու Յորք նահանգում), Ֆոքս Մեդոուի ընտանիքում[8]։ 1795 թվականին ավարտել է Նյու Յորքի «Կոլումբիայի համալսարանը»[9]։ 1797 թվականին դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ իրավաբանություն է սովորել։ 1801 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի պատվիրակ, իսկ 1804 թվականին Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգապետի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1807 թվականի ապրիլի 30-ին նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 35074 ձայնով առաջ է անցել Մորգան Լյուիսից և զբաղեցրել նահանգապետի պաշտոնը։ Որպես Նյու Յորք նահանգի նահանգապետ պաշտոնավարել է մինչև 1817 թվականը։ 1810 թվականի կայացած նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 43094 ձայնով վերընտրվել է նահանգապետի պաշտոնում՝ առաջ անցնելով Յոնաս Փլեթից, վերջինս ստացել էր 36484 ձայն[11]։ 1813 և 1816 թվականներին կայացած ընտրությունների ժամանակ Թոմքինսը ստացած համապատասխանաբար 43324 և 45412 ձայների հաշվին կրկին առաջ է անցել իր մրցակիցներից և կրկին անգամ վերընտրվել նահանգապետի պաշտոնում։ Ջեյմս Մեդիսոնի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղար դառնալու առաջարկը մերժել է։
1812 թվականի պատերազմի ժամանակ Թոմքինսը իրեն դրսևորել է իր լավագույն որակներով և ճանաչվել է ամենաարդյունավետ ռազմական նահանգապետներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել աշխարհազորի վերակազմավորման գործում ինչպես նաև նպաստել է զինվորական ծառայության վրա հիմնված պետական հիմնական զորախմբերի կազմավորմանը[12]։
1815 թվականին Թոմփքինսը Սթաթեն Այլենդի արևելյան ափի ողջ երկարությամբ բնակավայր է հիմնել, որին կոչեց Թոմքինսվիլլ[13]։
Փոխնախագահի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1816 թվականին՝ Ջեյմս Մոնրոյի նախագահության տարիներին ընտրվել է փոխնախագահի պաշտոնում իսկ 1820 թվականին՝ վերընտրվել։ 1821 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի նախագահ։ 1812 թվականի պատերազմից հետո ո՛չ պետությանը, ո՛չ էլ ֆեդերալական կառավարությանը չի հաջողվել փոխհատուցել նրա ֆինանսական ծախսերը։ 1824 թվականի դրությամբ ֆեդերալական կառավարությունը Թոմփքինսին պարտք է մնացել 95,000 դոլար[13]։ Ֆինանսական խնդիրները բացասաբար են ազդել նրա առողջության վրա, ինչի հետևանքով Թոմքինսը ձեռք է բերել ալկոհոլային կախվածություն։ Որպես հետևանք Սենատում բազմիցս ներկա է գտնվել ոչ ստափ վիճակում[10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1825 թվականի հունիսի 11-ին՝ իր հրաժարականից երեք ամիս անց Դենիել Թոմփքինսը մահացել է։ Թաղված է Սուրբ Մարկոս եկեղեցում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Daniel D Tompkins Facts, information, pictures | Encyclopedia.com articles about Daniel D Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FOX MEADOW SALES. First Break Made Into Famous Westchester Estate», New York Times, Apr. 3, 1921, p.76
- ↑ «Daniel D Tompkins New York State President United States Vice». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 «Daniel D. Tompkins: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «NationMaster — Encyclopedia: Daniel D. Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 13 (օգնություն) - ↑ People — Biography.com(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 «Daniel D. Tompkins (vice president of United States)» (անգլերեն).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Smith, Ray Burdick, Political and governmental history of the state of New York (1776-1822), Syracuse, N.Y., «Syracuse Press», 1922 — 562, էջեր 562 — 562 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Թոմփքինս» հոդվածին։ |
|
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 21 ծնունդներ
- 1774 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունիսի 11 մահեր
- 1825 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- Նյու Յորքի նահանգապետներ
- Ամերիկացիներ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Քաղաքականություն