Jump to content

Դեյվիդ Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Սքոթ
David Randolph Scott

Դավիդ Սքոթ
Բնօրինակ անուն ազգանուն David Randolph Scott
Ի ծնե Դեյվիդ Ռանդոլֆ Սքոթ
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն տիեզերագնաց
Առաքելություն «Ջեմինի-8», «Ապոլլոն-9», «Ապոլլոն-15»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 22 օր,
18 ժամ,
53 րոպե
Ծնվել է հունիսի 6, 1932 (92 տարեկան)
Ծննդավայր Սան Անտոնիո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Պարգևներ «Թռիչքիների վաստակի Խաչ» (ԱՄՆ)

Դեյվիդ Ռենդոլֆ Սքոթ (անգլ.՝ David Randolph Scott, հունիսի 6, 1932(1932-06-06)[1], Սան Անտոնիո), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։

Ավարտել է ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (Ուեստ Փոյնթ) և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1962), այնուհետև ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների փորձնական և աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցները։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1966 թվականի մարտի 16-ին, Նիլ Արմսթրոնգի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-8» տիեզերանավով։

1969 թվականի մարտի 3-13-ը, Ջեյմս Մաքդիվիթի և Ռասել Շվայկարթի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ 1971 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 7-ը, Ջեյմս Իրվինի և Ալֆրեդ Ուորդենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։

Հուլիսի 31-ին Սքոթը և Ւրվինը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա և այնտեղ մնացել 66 ժամ 55 րոպե, 3 անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ (18 ժամ 37 րոպե ընդհանուր տևողությամբ)։ Լուսնի վրա տեղաշարժվելիս օգտվել են լուսնագնացից։ Երեք թռիչքների ընթացքում Սքոթը տիեզերքում եղել է 546 ժամ 32 րոպե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 445
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Սքոթ» հոդվածին։