Ջեյմս Մաքդիվիթ
Jump to navigation
Jump to search
Ջեյմս Մաքդիվիթ անգլ.՝ James McDivitt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1929[1][2] (93 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և Kalamazoo Central High School? |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ջեյմս Ալտոն (Ջիմ) Մաքդիվիթ (անգլ.՝ James Alton "Jim" McDivitt, հունիսի 10, 1929[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։
Ավարտել է Միչիգանի համալսարանը (1959), ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների դպրոցը (ռազմաօդային ուժերի Էդուարդս բազայում, 1966), աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցը (1961)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի հունիսի 3-7-ը, Էդ Ուայթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-4» տիեզերանավով։ 1969 թվականի մարտի 3-13-ը, Դեյվիդ Սքոթի և Ռասել Շվայկարթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։
Երկու թռիչքների ընթացքում տիեզերքում մնացել է 338 ժամ 57 րոպե։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 172)։ ![]() |
|