Դեյվիդ Սքոթ
|
David Randolph Scott | |||
Դավիդ Սքոթ |
|||
| Բնօրինակ անուն ազգանուն | David Randolph Scott | ||
| Ի ծնե | Դեյվիդ Ռանդոլֆ Սքոթ | ||
| Պետություն | |||
| Մասնագիտություն | տիեզերագնաց | ||
| Առաքելություն | «Ջեմինի-8», «Ապոլլոն-9», «Ապոլլոն-15» | ||
| Տիեզերքում անցկացրած ժամանակը | 22 օր, 18 ժամ, 53 րոպե | ||
| Ծնվել է | հունիսի 6, 1932 (94 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սան Անտոնիո, Տեխաս, | ||
| Ազգություն | ամերիկացի | ||
| Պարգևներ | |||
Դեյվիդ Ռենդոլֆ Սքոթ (անգլ.՝ David Randolph Scott, հունիսի 6, 1932[1], Սան Անտոնիո), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։
Ավարտել է ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (Ուեստ Փոյնթ) և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1962), այնուհետև ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների փորձնական և աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցները։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1966 թվականի մարտի 16-ին, Նիլ Արմսթրոնգի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-8» տիեզերանավով։
1969 թվականի մարտի 3-13-ը, Ջեյմս Մաքդիվիթի և Ռասել Շվայկարթի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ 1971 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 7-ը, Ջեյմս Իրվինի և Ալֆրեդ Ուորդենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։
Հուլիսի 31-ին Սքոթը և Ւրվինը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա և այնտեղ մնացել 66 ժամ 55 րոպե, 3 անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ (18 ժամ 37 րոպե ընդհանուր տևողությամբ)։ Լուսնի վրա տեղաշարժվելիս օգտվել են լուսնագնացից։ Երեք թռիչքների ընթացքում Սքոթը տիեզերքում եղել է 546 ժամ 32 րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Munzinger Personen (գերմ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 445)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Սքոթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Հունիսի 6 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Սան Անտոնիո քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպաներ
- Ամերիկացի աստղագնացներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ