Դեմյան Բեդնի
Դեմյան Բեդնի | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Ефим Алексеевич Придворов[1] |
Ծնվել է | ապրիլի 1 (13), 1883[2][3] |
Ծննդավայր | Գուբովկա, Նովգորոդկովսկայա վոլոստ, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 25, 1945[2][4][5][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Демьян Бедный |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | բանաստեղծություն, առակ և հրապարակախոսություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Demyan Bedny Վիքիպահեստում |
Դեմյան Բեդնի (ռուս.՝ Демьян Бедный, իսկական անունը` Եֆիմ Ալեքսեևիչ Պրիդվորով ռուս.՝ Ефим Алексеевич Придворов), ապրիլի 1 (13), 1883[2][3], Գուբովկա, Նովգորոդկովսկայա վոլոստ, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1945[2][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, բոլշևիկ, հասարակական գործիչ, սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից։ ԽՄԿԿ անդամ 1912 թվականից։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականին բոլշևիկյան «Զվեզդա» («Звезда») թերթում հրատարակել է «Դեմյան չքավոր-մուժիկ վտանգավոր» բանաստեղծությունը, որտեղից էլ ստացել էգրական անունը։ Վլադիմիր Լենինը գնահատել է Բեդնու ստեղծագործության ագիտացիոն նշանակությունը։ 1917 թվականին «Հողի, ազատության և բանվորական բախտի մասին» չափածո վիպակում պատկերել է համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածների կազմակերպած պետական հեղաշրջումները, բոլշևիկյան շարժման հաղթանակը։
Բեղմնավոր գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին։
1920-ական թվականներից նշանակալից երկերից են`
- «Գլխավոր փողոցը» (1922) պոեմը
- Լենինին նվիրված բանաստեղծությունները («Ձյան փաթիլները», «Ոչ ոք չգիտեր»)
Որպես կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պանկրատ պապի հեքիաթը» (Сказка о попе Панкрате), 1918[6].
Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դեմյան Բեդնի» (Демьян Бедный), 1983 (ЦСДФ)[7].
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգևյան մեդալ
- Կարմիր դրոշի շքանշան, 1923
- Լենինի շքանշան, 1933[8]
- 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար մեդալ
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տամբովի մարզի Ժերդևսկի շրջանի Դեմյան Բեդնի ավանն անվանվել է գրողի պատվին[9]
- 1925 թվականին Պենզայի մարզի Սպասկ քաղաքը կոչվել է «Բեդնոդեմյանովսկ», սակայն, 2005 թվականին վերականգնվել է քաղաքի պատմական անունը[10].
- ԽՍՀՄ շատ քաղաքների փողոցներ կոչվում են Դեմյան Բեդնիի անունով
- 1931 թվականին բացահայտված արկտիկական կղզիների խումբը կոչվել է «Դեմյան Բեդնիի կղզիներ»[11]
- 1985 թվականին ծով է դուրս եկել «Դեմյան Բեդնի» ուղևորատար նավը[12]
- Դեմյան Բեդնիի հուշատախտակը գտնվում է Մոսկվայի Ռոժդեստվենսկայա բուլվարի 16 հասցեում
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Собр․ соч․, т․ 1-8, М․, 1963-65;
- Ոտանավորներ և առակներ, Ե․, 1933։
- Բանաստեղծություններ, առակներ, պոեմներ, Ե․, 1964։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бразуль И․ Д․, Демьян Бедный, М․, 1967․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бедный, Демьян (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. Козьмин — М.: 1928. — Т. 1. — С. 34—36. — 287 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ковалов О. «Комедия в советском кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Фильм «Демьян Бедный»». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Евгений Беркович. «Демьян Бедный». Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Демьян Бедный». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Спасск (Пензенская область)». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Освоение Северного морского пути и завершение открытия советской Арктики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Теплоход "Демьян Бедный"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմյան Բեդնի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։ |
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ