Դարիա Ստավրովիչ
Դարիա Ստավրովիչ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1986 (38 տարեկան) Velsk, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | արտ ռոք, ալտերնատիվ ռոք և Նու մետալ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և կոմպոզիտոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր և կիթառ |
Լեյբլ | Мистерия звука |
Daria Stavrovich Վիքիպահեստում |
Դարյա Ստավրովիչ (ռուս.՝ Дария Ставрович,փետրվարի 1, 1986, Velsk, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, նաև հայտնի է որպես Նուկի), ռուս երգչուհի, երգահան, «Սլոտ» խմբի վոկալիստ։ Խմբի կազմի մեջ՝ իր վոկալով նա մասնակցել է յոթ ստուդիական ալբոմների ձայնագրությանը, այդ թվում նաև «2 войны» ալբոմի վերաթողարկմանը։ 2012 թվականից երգչուհին նաև աշխատել է «Նուկի» մենակատար պրոեկտի վրա, որի շրջանակներում թողարկել է 3 ստուդիական ալբոմ։ 2016 թվականին դարձել է «Ռուսաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակչի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի փետրվարի 1-ին Արխանգելսկի մարզի Վելսկ քաղաքում։ Նրա հայրը վիրաբույժ է, իսկ մայրն ունի երաժշտական մանկավարժական կրթություն[1]։ Արզամաս քաղաքում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նիժնի Նովգորոդի երաժշտական դպրոցում։
Սլոտ խմբին միացել է Իգոր Լոբանովի և Մաքսիմ Սամոսվատի հետ ծանոթության շնորհիվ, որը եղել է Էպիդեմիա խմբի էքս-նախկին վոկալիստ։ Նա համատեղել է խմբի կազմում աշխատանքը և Ժամանակակից արվեստի համալսարանի ակադեմիկական և փոփ ջազ երգեցողության ֆակուլտետի կրթությունը։
Ստավրովիչի բառերին համաձայն՝ Նուկի մականունն իմաստ չի արտահայտում[2] (ամերիկյան անգլերենով «Nookie» նշանակում է «սեքս առանց պարտավորությունների»)։
2013 թվականից մասնակցում է Forces United միջազգային նախագծում, որի շրջանակներում ձայնագրել է 9 երգ[3]։ Forces United-ում մասնակցում են նաև այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Մաքսիմ Սամոսվատը, Կոնստանտին Սելեզնյովը, Պյոտր Ելֆիմովը, Եվգենի Եգորովը և Յարկկո Ախոլան[4]։
2014 թվականի մայիսի 26-ին ավարտվել են «Դպրոցական հրաձիգ» ֆիլմում Դարյա Ստավրովիչի հետ սերիաների նկարահանումները։ 2014 թվականին Իգոր Սանդլերի պրոդյուսերական կենտրոնի կողմից նա ստացել է «Ոսկե նոտա» մրցանակը՝ լավագույն ռոք վոկալի համար[5]։
NewsMuz պորտալի քվեարկության արդյունքում Դարյան գրավել է երկրորդ հորիզոնականը՝ «2014 թվականի լավագույն կատարող» անվանակարգում[6]։
2015 թվականին Ստավրովիչը մասնակցել է «ArcheAge» խաղում որպես գործող անձ, երգչուհի Արիայի ձայնագրման մեջ[7]։
2016 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքի եթերով ցուցադրվել է «Ռուսաստանի ձայնը» շոուի հերթական թողարկումը, որի ընթացքում Ստավրովիչը երգել է իռլանդական The Cranberries խմբի «Zombie» երգը[8][9]։ Այդ նախագծում նա հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ[10]։
Սոլո նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի վերջում իր գործունեությունն է սկսել նրա սոլո պրոյեկտը՝ н¥ки-ն, որին նույնպես մասնակցել են «Սլոտ» խմբի նրա գործընկերները։ 2013 թվականի ապրիլի 28-ին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Живы» անվանումով[11]։ 2015 թվականի մայիսի 19-ին Նուկին թողարկել է «Пыльца лунной бабочки» երկրորդ սոլո ալբոմը։ «Иллюзия» և «Реальность» երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ[12][13]։ 2016 թվականի մարտի 23-ին լույս է տեսել «Танцуй, клоун, танцуй» սինգլը, որն իր մեջ ներառել է նաև երկու երգեր առաջին ալբոմից՝ «Пепел» և «Живы» երգերի նոր տարբերակները (Amanita Version)[14]։
Մահափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգի Սադովայա փողոցի վրա «Ստոկեր» սրճարանի մոտ, որտեղ պետք է կայանար խմբի ինքնագրերի սեսիան, նրա վրա մահափորձ է կատարվել[15][16]։ 19 տարեկան Դմիտրի Կոստրյուկովը դեռ մինչև հանցագործությունը սպառնում էր երգչուհուն[17]։ Հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնել է, որ պատրաստվում էր հարձակման, ուսումասիրում էր երաժիշտների երթուղին և կատարումները։ Դմիտրին վերքեր է հասցրել երգչուհուն կոկորդի հատվածում։ Հարձակման պահին Կոստրյուկովը գոռում էր․«Նա դեռ չ՞ի մեռել։ Նա ոչ մեկին չի հասնի[18][19]»։
Ստավրովիչը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է Մարիինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժին[20]։ Այնտեղ նրան վիրահատություն են արել պարանոցի հատվածում[21]։ Ապրիլի 28-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից[22]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլոտ խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007՝ Две войны («2 войны» ալբոմի վերաթողարկում)
- 2007՝ Тринити
- 2009՝ 4ever
- 2011՝ F5
- 2011՝ Break the Code
- 2013՝ Шестой
- 2016՝ Septima
- 2018՝ 200 կվտ
Մենակատար պրոեկտ «Н¥КИ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ |
---|---|
Живы! |
|
Пыльца лунной бабочки |
|
Исключения |
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ |
---|---|
Ау |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմ | Տարեթիվ |
---|---|---|
«Бойся» | Живы! | 2012 |
«Живы!» | 2013 | |
«Научи» | ||
«Иллюзия» | Пыльца лунной бабочки | 2015 |
«Реальность» | 2016 | |
«Танцуй, клоун, танцуй» | Исключения | |
«Мыпростоесть» | ||
«Ау» | 2017 |
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ | Տարեթիվ |
---|---|---|---|
2012 | |||
2013 | |||
2015 | |||
2016 | |||
2017 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Я не по блату сюда вписалась!» Дария «Нуки» Ставрович без компромиссов. Голос-5. Специальный репортаж».
- ↑ правды», Егор АРЕФЬЕВ | Сайт «Комсомольской (2016 թ․ սեպտեմբերի 30). «Участница шоу «Голос» Нуки: «После пережитого покушения мой страх притупился»». KP.RU — сайт «Комсомольской правды». Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Дария Ставрович в проекте Forces United на YouTube
- ↑ «Mastersland — FORCES UNITED (Самосват, Селезнев и др.) — If You're Happy».
- ↑ «Вручение призов «Золотая Нота» за выдающиеся достижения в отечественном шоу-бизнесе». Продюсерский Центр Игоря Сандлера. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Премия Русский ТОП 2014». newsmuz.com. 2015.
- ↑ «Солистка «Слот» отдала свой голос иферийской певице из ArcheAge». InterMedia. 2015 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ Певица Нуки приняла участие в шоу «Голос»
- ↑ Нуки (СЛОТ) поёт в Голосе 5 за 30.09.2016 — «Zombie» (Зомби). Дария Ставрович
- ↑ ««Я бедокурила, как могла, и ничего мне за это не было!» Дария Ставрович. Интервью после Полуфинала. Голос-5» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Денис Ступников — Рецензия (2013 թ․ հուլիսի 2). «Нуки — «Живы»». KM.RU.
- ↑ «Солистка группы «Слот» показала сольную «Иллюзию» (Видео)». InterMedia. 2015 թ․ հոկտեմբերի 13.
- ↑ «Нуки и её «Иллюзия»». Fuzz. 2015 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Нуки отправила клоуна танцевать». InterMedia. 2016 թ․ մարտի 28.
- ↑ Татьяна Востроилова (2014 թ․ ապրիլի 18). ««Телохранитель» петербургского разлива». Фонтанка.ру.
- ↑ Юрий Ильин (2014 թ․ ապրիլի 18). «Вокалистка «Слот» ранена». Звуки.ру.
- ↑ «В Петербурге невменяемый фанат ударил ножом солистку рок-группы «Слот» Дарию Ставрович». Газета.Ru. 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ ««Не должна достаться никому»: фанат с ножом объяснил нападение на солистку «Слота»». НТВ. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Сумасшедший фанат нанес десяток ножевых ранений солистке группы «Слот»». Московский Комсомолец. 2014 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Никита Зея (2014 թ․ ապրիլի 19). «Нападение на солистку рок-группы «Слот» Дарию Ставрович мог совершить невменяемый фанат». Газета.Ru.
- ↑ «Солистка группы «Слот» Дария Ставрович перенесла операцию на сосудах шеи и трахее». Росбалт. 2014 թ․ ապրիլի 23.
- ↑ «Солистку «Слота» выписали из больницы». InterMedia. 2014 թ․ ապրիլի 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսանյութը ՅուԹյուբում
- Nookie Support Թվիթթերում
- Brandon Geist — Интервью (2011 թ․ հոկտեմբերի 27). «Exclusive Interview: Hot Chick In Hard Rock Nookie Of The SLoT» (անգլերեն). Revolver.
- «Կենդանիներ․ Մերը։ 139-րդ դրվագ». Կենդանիներ. podfm.ru — Интервью. 2013 թ․ սեպտեմբերի 4.
- «Կենդանիներ․ ծրագրի ամբողջական տարբերակը. 476 -րդ դրվագ». Կենդանիներ. podfm.ru — Интервью. 2015 թ․ հոկտեմբերի 2.
- «Դարիյա Ստավրովիչ «Zombie» - Կույր լսումներ - Ռուսաստանի ձայնը - 5-րդ եթերաշրջան». 2016 թ․ սեպտեմբերի 30.
- «Գիտության» ձևավորում․ հույսեր և ծրագրեր՝ Հարցազրույց Յարկուբ ամսագրի համար (ապրիլ, 2017)։