Դարիա Ստավրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դարիա Ստավրովիչ
Nookie (Дария Сергеевна Ставрович).Группа Слот. Рок-фестиваль Остров (Архангельск).jpg
Ծնվել էփետրվարի 1, 1986(1986-02-01) (33 տարեկան)
Velsk, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերարտ ռոք, ալտերնատիվ ռոք և Նու մետալ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Daria Stavrovich Վիքիպահեստում

Դարյա Սերգեյի Ստավրովիչ (նաև հայտնի է որպես Նուկի) ռուս երգչուհի, երգահան, «Սլոտ» խմբի վոկալիստ։ Խմբի կազմի մեջ՝ իր վոկալով նա մասնակցել է յոթ ստուդիական ալբոմի ձայնագրության մեջ, այդ թվում նաև «2 войны» ալբոմի վերահրատարակությունում։ 2012 թվականից երգչուհին նաև աշխատել է «Նուկի» մենակատար պրոեկտի վրա, որի շրջանակներում նա թողարկեց 3 ստուդիական ալբոմ։ 2016 թվականին դարձել է «Ռուսաստանի ձայնը» պրոեկտի կիսաեզրափակչի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 1-ին Արխանգելսկի մարզի Վելսկ քաղաքում։ Նրա հայրը վիրաբույժ է, իսկ մայրն ունի երաժշտական մանկավարժական կրթություն[1]։ Արզամաս քաղաքում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նիժնի Նովգորոդի երաժշտական դպրոցում:

Սլոտ խմբին միացել է Իգոր Լոբանովի և Մաքսիմ Սամոսվատի հետ ծանոթության շնորհիվ, որը եղել է "Էպիդեմիա" խմբի էքս-վոկալիստ։ Նա համատեղել է խմբի մեջ աշխատանքը և Ժամանակակից Արվեստի համալսարանի ակադեմիկական ու փոփ-ջազ երգեցողության ֆակուլտետի կրթությունը։

Ստավրովիչի բառերին համաձայն՝ Նուկի մականունն իմաստ չի արտահայտում[2] (ամերիկյան անգլերենով «Nookie» նշանակում է «սեքս առանց պարտավորությունների»)։

2013 թվականից մասնակցում է Forces United միջազգային պրոյեկտում, որի շրջանակներում ձայնագրել է 9 երգ[3]։ Forces United-ում մասնակցում են նաև այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Մաքսիմ Սամոսվատը, Կոնստանտին Սելեզնյովը, Պյոտր Ելֆիմովը, Եվգենի Եգորովը և Յարկկո Ախոլան[4]։

2014 թվականի մայիսի 26-ին ավարտվել են «Դպրոցական հրաձիգ» ֆիլմում Դարյա Ստավրովիչի հետ դրվագների նկարահանումները։ 2014 թվականին Իգոր Սանդլերի պրոդյուսերական կենտրոնի կողմից նա ստացել է «Ոսկե նոտա» մրցանակը՝ ամենալավ ռոք-վոկալի համար[5]։

NewsMuz պորտալի քվեարկության արդյունքում Դարյան գրավել է երկրորդ տեղ՝ «2014 թվականի ամենալավ կատարող» անվանակարգում[6]։

2015 թվականին Ստավրովիչը մասնակցել է «ArcheAge» խաղում որպես գործող անձ, երգչուհի Արիայի ձայնագրման մեջ[7]։

2016 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքի եթերով ցուցադրվեց «Ռուսաստանի ձայնը» շոուի հերթական թողարկումը, որի ընթացքում Ստավրովիչը երգեց իռլանդական The Cranberries խմբի «Zombie» երգը[8][9]։ Այդ պրոյեկտում նա հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ[10]։

Մենակատարի պրոյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի վերջում իր գործունեությունը սկսել է նրա սոլո պրոյեկտը՝ н¥ки, որի մեջ նույնպես մասնակցել են «Սլոտ» խմբի նրա գործընկերները։ 2013 թվականի ապրիլի 28-ին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Живы» անվանումով[11]։ 2015 թվականի մայիսի 19-ին Նուկին թողարկել է «Пыльца лунной бабочки» երկրորդ մենակատարի ալբոմը։ «Иллюзия» և «Реальность» երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ[12][13]։ 2016 թվականի մարտի 23-ին լույս է տեսել «Танцуй, клоун, танцуй» սինգլը, որն իր մեջ ներառել է նաև երկու առաջին ալբոմից՝ «Пепел» և «Живы» երգերի նոր տարբերակները (Amanita Version)[14]։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգի Սադովայա փողոցի վրա «Ստոկեր» սրճարանի մոտ, որտեղ պիտի կայանար խմբի ինքնագրերի սեսիան, նրա վրա մահափորձ է կատարվել[15][16]։ 19 տարեկան Դմիտրի Կոստրյուկովը դեռ մինչև հանցագործությունը սպառնում էր երգչուհուն[17]։ Հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնեց, որ պատրաստվում էր հարձակման, ուսումասիրում էր երաժիշտների երթուղին ու կատարումները։ Դմիտրին վերքեր հասցրեց երգչուհուն կոկորդի հատվածում։ Հարձակման պահին Կոստրյուկովը գոռում էր․«Նա դեռ չ՞ի մեռել։ Նա ոչ մեկին չի հասնի[18][19]։»

Ստավրովիչը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է Մարիինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժին[20]։ Այնտեղ նա վիրահատություն է ունեցել պարանոցի հատվածում[21]։ Ապրիլի 28-ին դուրս է գրվել հիվանդանոցից[22]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլոտ» խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - Две войны2 войны» ալբոմի վերահրատարակություն)
  • 2007 - Тринити
  • 2009 - 4ever
  • 2011 - F5
  • 2011 - Break the Code
  • 2013 - Шестой
  • 2016 - Septima
  • 2018 - 200 կվտ

Մենակատար պրոեկտ «Н¥КИ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ինֆորմացիա
Живы!
Пыльца лунной бабочки
Исключения
  • Թողարկում․ 2017 թվականի նոյեմբերի 24

Մինի-ալբոմներ (EP’s)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ինֆորմացիա
Ау
  • Թողարկում․ 2017 թվականի ապրիլի 14
  • Лейбл․ M2BA
  • Формат․ թվային տարածում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմ Թվական
«Бойся» Живы! 2012
«Живы!» 2013
«Научи»
«Иллюзия» Пыльца лунной бабочки 2015
«Реальность» 2016
«Танцуй, клоун, танцуй» Исключения
«Мыпростоесть»
«Ау» 2017

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ Թվական
«Бойся»
Միխաիլ Յեմելյանով
Живы!
2012
«Живы!»
2013
«Научи»
Աննա Գոգիչայշվիլի
«Иллюзия»
Իլյա Տուզ
Пыльца лунной бабочки
2015
«Мыпростоесть»
Կոնստանտին Կուկին
Исключения
2016
«Реальность»
Իլյա Տուզ
Пыльца лунной бабочки
2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Я не по блату сюда вписалась!» Дария «Нуки» Ставрович без компромиссов. Голос-5. Специальный репортаж» 
  2. правды» Егор АРЕФЬЕВ | Сайт «Комсомольской (2016-09-30)։ «Участница шоу «Голос» Нуки: «После пережитого покушения мой страх притупился»»։ KP.RU — сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2017-01-15 
  3. Дария Ставрович в проекте Forces United на YouTube
  4. «Mastersland — FORCES UNITED (Самосват, Селезнев и др.) — If You’re Happy» 
  5. «Вручение призов «Золотая Нота» за выдающиеся достижения в отечественном шоу-бизнесе»։ Продюсерский Центр Игоря Сандлера։ Վերցված է 2017-03-21 
  6. «Премия Русский ТОП 2014»։ newsmuz.com։ 2015 
  7. «Солистка «Слот» отдала свой голос иферийской певице из ArcheAge»։ InterMedia։ 2015-12-09 
  8. Певица Нуки приняла участие в шоу «Голос»
  9. Нуки (СЛОТ) поёт в Голосе 5 за 30.09.2016 — «Zombie» (Зомби). Дария Ставрович
  10. ««Я бедокурила, как могла, и ничего мне за это не было!» Дария Ставрович. Интервью после Полуфинала. Голос-5» (ռուսերեն)։ Վերցված է 2017-01-04 
  11. Денис Ступников (2013-07-02)։ «Нуки — «Живы»»։ KM.RU 
  12. «Солистка группы «Слот» показала сольную «Иллюзию» (Видео)»։ InterMedia։ 2015-10-13 
  13. «Нуки и её «Иллюзия»»։ Fuzz։ 2015-10-20 
  14. «Нуки отправила клоуна танцевать»։ InterMedia։ 2016-03-28 
  15. Татьяна Востроилова (2014-04-18)։ ««Телохранитель» петербургского разлива»։ Фонтанка.ру 
  16. Юрий Ильин (2014-04-18)։ «Вокалистка «Слот» ранена»։ Звуки.ру 
  17. «В Петербурге невменяемый фанат ударил ножом солистку рок-группы «Слот» Дарию Ставрович»։ Газета.Ru։ 2014-04-19։ Վերցված է 2014-11-13 
  18. ««Не должна достаться никому»: фанат с ножом объяснил нападение на солистку «Слота»»։ НТВ։ 2014-04-18։ Վերցված է 2014-11-13 
  19. «Сумасшедший фанат нанес десяток ножевых ранений солистке группы «Слот»»։ Московский Комсомолец։ 2014-04-18։ Վերցված է 2014-11-13 
  20. Никита Зея (2014-04-19)։ «Нападение на солистку рок-группы «Слот» Дарию Ставрович мог совершить невменяемый фанат»։ Газета.Ru 
  21. «Солистка группы «Слот» Дария Ставрович перенесла операцию на сосудах шеи и трахее»։ Росбалт։ 2014-04-23 
  22. «Солистку «Слота» выписали из больницы»։ InterMedia։ 2014-04-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]