Դարբնոց (նկար, Ջոզեֆ Ռայթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբնոց (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դարբնոց | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոզեֆ Ռայթ[1] |
տարի | 1771[1] |
բարձրություն | 125,7 սանտիմետր[1] |
լայնություն | 99 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
հավաքածու | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Blacksmiths by Joseph Wright of Derby Վիքիպահեստում |
Դարբնոց, կրկնվող թեմա անգլիացի նկարիչ Ջոզեֆ Ռայթի 5 նկարներում 1771-1773 թվականներին։ Նկարներից մեկում, որը պահվում է Դերբի նկարչական թանգարանում, պատկերված են երեք տղամարդ, որոնք զբաղված են երկաթի հետ աշխատանքներ կատարելով։ Դիտորդների ներկայությունը բացատրվում է նրանով, որ գործողությունները կատարվում են դրսում։ Ռայթը նկարել է մի դրվագ, որտեղ դարբինները մոմի լույսի տակ նորոգում են ինչ-որ իր ճանապարհորդի համար։ Այս դրվագը մեզ թույլ է տալիս տեսնել նկարչի ունակությունները այդպիսի լուսավորության տակ։ Նկարի աջ հատվածում երևում է մի տղամարդ, որը ձեռքով թափահարում է փայտը։ Նիկոլսոնը նշում է, որ նրա վրա նայում են դատապարտությամբ, բայց հարգանքով։ Նկարը գնվել է ArtFund, Մուզեեմ և Դերբի նկարչական թանգարանի կողմից 1979 թվականին մոտավորապես 69 000 ֆունտով Գրեգ (Greg) ընտանիքից, այն նրանց է պատկանել 1875 թվականից։
Ավելի հին տարբերակներ, որոնցում դարբինի աշխատանքը ներկայացված է ավելի ավանդական տարբերակով, պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում Լոնդոնի Գալերեե Տեիդում։ Այդ նկարներում պատկերված է ուժեղ տղամարդ, դարբին, որը աշխատում է մետաղահալոցով այն ժամանակ երբ իրեն է հետևում ամբողջ ընտանիքը։ Շոգեկաթսայով դարբնոցները արդեն նորություն չէին, բայց Ռայթի առանձնահատկությունն այն է, որ նա դրանք համարել է հիասքանչ առարկա նկարչության համար։ Դա հանգեցրեց նրան, որ Ռայթի աշխատանքները օգտագործվում է որպես արդյունաբերական էվոլուցիայի և լուսավորության խորհրդանիշ։ 1772 թվականին Ռայթը ստեղծեց նկարի մի տարբերակ 44×52 դյույմով և «The Iron Forge» անվանումով, նա այն վաճառեց լորդ Պալմերտսոնին(Palmerston) 200 ֆունտով, այդ նկարը մինչ այժմ պահվում է Պալմերտսոնների ընտանիքում։ Կա այդ նկարի մի ուրիշ տարբերակ 41×44 դյույմով[3] և «The Iron Forge» անվանումով, որը նա վաճառեց Եկատերինա 2-րդին (հետագայում նա Ռայթի աշխատանքներից գնեց ևս երկուսը, որոնք վերաբերվում էին Վեզուվ հրաբուխի ժայթքմանը, բայց դարբինին վերաբերվող նկարը համարվել է լավագույնը գնվածների մեջ) հիմնված ստեղծագործություններից - նկար փետուրով, պահվում է ինչպես Դերբի թանգարանի նկարնեից մեկը։ Նկարի ևս մեկ տարբերակ «The Blacksmith’s Shop» վաճառվել է առաջին լորդ Մելբուրանին (Melbourne)։ Այն մնացել է Մելբուրանների մոտ մինչև փոխանցումը Down House, որտեղ հավաքածուին միացավ Չարլզ Դարվինի պատիվը. այս պահին նկարը գտնվում է Մելլոնի հավաքածուի մեջ։