Դարբնոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դարբնոց (այլ կիրառումներ)
Դարբնոց ածուխի քուրայով

Դարբնոց, դարբնի արհեստանոց։ Դարբնոցը եղել է բոլոր բնակավայրերում՝ տեղի բնակչությանը սպասարկելու համար։

Ունեցել է քուրա, փուքս, սալկամ զնդան, գելարան, տարբեր մեծության մուրճեր, կռաններ, ուռներ, ունելիներ, խարտոցներ, ջրի տաշտեր (պատրաստված գործիքները սառը ջրում ընկղմելու համար) և այլ հարմարանքներ։ Քուրան (հնոցը) քարից, կավածեփ կամ աղյուսաշար պատվանդանի վրա (հատակից մոտ 70 սմ բարձր) պատրաստված կրակարան էր, որտեղ ածխով ջեռուցվում էր երկաթը։ Այն սարքերով ու խողովակներով կապված էր փուքսի հետ և բորբոքվում էր վերջինիս օգնությամբ մղվող օդով։ Հիշատակվում է նաև դարբնի հնոցը, որը բորբոքվում էր փչելով։ Մեր թվարկությունից առաջ 1-ն դարի դարբնոցներ հայտնաբերվել Արտաշատի, Դվինի պեղումներից։ Միջնադարյան դարբնոցներ պահպանվել է գյուղական վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313 CC-BY-SA-icon-80x15.png