Դերբիի թանգարան և պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերբիի թանգարան և պատկերասրահ
Տեսակպատկերասրահ, ռազմական թանգարան, տեղական թանգարան և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԴերբի
Մասն էDerby Museums?
Պատկանում էDerby City Council?
ՀասցեThe Strand
Հիմնադրվել է1879
Կայքderbymuseums.org/museum-and-art-gallery/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Դերբիի թանգարան և պատկերասրահ (անգլ.՝ Derby Museum and Art Gallery), հիմնադրվել է 1879 թվականին Դերբիի կենտրոնական գրադարանի հետ միասին։ Կառուցել է բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Նիլ Ֆրիմենը, քաղաքին նվիրել է Մայքլ Թոմաս Բասը։ Հավաքածուն ներառում է Ջոզեֆ Ռայթի կտավների մեծ շարք, ցուցադրված է նաև Դերբիի թագավորական գահի, Դերբիի և շրջակա տարածքների ճենապակու հավաքածուները։ Ցուցադրություններում ընդգրկված են նաև հնագիտական, բնական պատմության, երկրաբանության և ռազմական հավաքածուներ։ Պատկերասրահը բացվել է 1882 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության ձևավորման հետ մեկտեղ 1836 թվականի փետրվարի 10-ին[2]։ Ընկերությունը գտնվում էր Full Street Public Baths փողոցում։ Մասնավոր կառույց էր, որի ֆինանսական միջոցները գոյանում էին անդամակցության վճարներից։ Ընկերության հավաքածուն ձևավորվել է Դերբիի փիլիսոփայական ընկերության նախագահ դոկտոր Ֆորեսթերի նվիրատվություններից։ Թանգարանային ընկերության հովանավորն էր Դևոնշիրի 6-րդ դուքս Ուիլյամ Կավենդիշը, նախագահը՝ Ջորջ Կրուն[2]։ Ջորջ Գոուլերը թանգարանին է նվիրաբերել հանքանյութերի և լցոնված էկզոտիկ թռչունների հավաքածու[3]։ 1839 թվականին Մեխանիկայի ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվեցին Ջոզեֆ Ստրատի հավաքածուի նմուշներ, որոնք համալրեցին Դերբիի թանգարանի հավաքածուն[4]։ 1840 թվականին ընկերությունը տեղափոխվեց Վիկտորիա փողոցի վրա գտնվող գրական ակումբի շենք (Athenaeum): 1856 թվականին ընկերության հավաքածուն ընդլայնվեց, և Ուիլյամ Մանդին առաջարկեց այն ներառել քաղաքի կազմի մեջ, սակայն առաջարկը մերժվեց[2]։

1857 թվականին, երբ Լլևելին Ջուիտը դարձավ Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության քարտուղար, թանգարանը հանրության համար շաբաթ առավոտները բաց դարձավ։ 1858 թվականին Դերբիի փիլիսոփայական ընկերությունը Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության հետ միավորվելով՝ տեղափոխվեց Wardwick[2]: Տեղափոխվեց նաև 4000 կտոր գրականությունը՝ մաթեմատիկական, գիտական սարքավորումների և բրածոների հավաքածուով հանդերձ[2]։ 1863 թվականին բուսաբան Ալեքսանդր Կրոալը նշանակվել է առաջին գրադարանավար և համադրող, իսկ հաջորդ տարում թանգարանն ու գրադարանը միավորվել են։ 1875 թվականին Կրոալը դարձավ Սթիրլինգի Սմիթ ինստիտուտի համադրող[2][5]։

Դերբի քաղաքի և համայնքի թանգարանը 1870 թվականին վերջապես անցավ Դերբիի կորպորացիայի սեփականության ներքո, սակայն առաջացավ հավաքածուն տեղավորելու տարածքային խնդիր։ Ցուցանմուշները երեք տարի պահեստում պահելուց հետո, 1879 թվականի հունիսի 28-ին թանգարանը բացվեց հանրության համար[2]։ Պատկերասրահը բացվել է 1882 թվականին։

1936 թվականին Ալֆրեդ Գուդին թանգարանին հանձնեց կտավների կարևոր հավաքածու, որը նա ձեռք էր բերել 50 տարիների ընթացքում։ Իր մահվանից հետո նա թանգարանին էր թողել 13000 ֆունտ ստերլինգ՝ թանգարանի տարածքի ընդլայնման համար, որի շինարարությունն ավարտվեց 1964 թվականին[4]։ 2010-2011 թվականներին թանգարանի հին և նոր հատվածներում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Newsletter of the Geological Curators Club Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, Vol 1, No. 8, 1976. Retrieved 26 February 2011.
  3. Glover, Stephen (1829). The history and directory of the borough of Derby, a guide p.430.
  4. 4,0 4,1 Allard, Sarah; Nicola Rippon (2003). Goodey's Derby. Breedon Books. էջ 157. ISBN 1-85983-379-9.
  5. Old Town Cemetery, Stirling Արխիվացված 2011-10-24 Wayback Machine, accessed February 2011
  6. «Closure could be small step back for a giant leap forward. The building was closed on 18 October so asbestos could be removed and other refurbishment work started. A lighting upgrade and installation of a disabled lift will continue, with completion expected in March 2011». Evening Telegraph. 2010 թ․ հոկտեմբերի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]