Ալֆրեդ Գուդի
Ալֆրեդ Գուդի անգլ.՝ Alfred Edward Goodey | |
---|---|
![]() «Գուդիի դիմանկարը», Էռնստ Թաունսենդ, 1942 | |
Ծնվել է | 1878[1] |
Ծննդավայր | Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1945[1] |
Մահվան վայր | Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դերբիի համալսարան |
Մասնագիտություն | բարեգործ և նկարիչ |
![]() |
Ալֆրեդ Գուդի (անգլ.՝ Alfred E. Goodey, 1878[1], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1945[1], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բարեգործ, Դերբի քաղաքի հետ առնչվող նկարների, տպագրության, լուսանկարների հավաքորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդ Գուդին ծնվել է Դերբի քաղաքում 1878 թվականին՝ Ուիլյամ Հենրի Գուդիի և Ռոդա Ստրուտի ընտանիքում[2]։ Մինչև Դերբիի արվեստի դպրոցում սովորելը, նախնական կրթություն ստացել է տանը, ապա՝ Ուիթվորֆ դպրոցում[3]։ 1886 թվականից սկսել է հավաքել յուղաներկ, ջրաներկ կտավներ, տպագրություն, լուսանկարներ։ Նկարիչներ է վարձել, որոնք նկարել են Դերբիի ժամանակակից բնապատկերներ՝ փորձելով պահպանել այն, ինչը կարող է վերանալ[3]։
Գուդին ունեցել է մի շարք հետաքրքրություններ, այդ թվում՝ ուսումնասիրել է բնական պատմություն, սիրել է քայլել Դերբիշիրում։ Նա սիրողական Շեքսպիրյան դերասան էր, ով հիմնադրեց տեղական հասարակություն և փորձերի համար կազմակերպեց «The Loft»-ը (40 Ashbourne Road, Derby): Գուդիին նկարագրում էին որպես քաղաքային մարդ, ով հաճախ էր լինում իր սիրելի Sadler Gate պանդոկում, որտեղ քննարկում էր օրվա խնդիրները։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունից ելնելով՝ նա դարձավ Դերբիի գծագրության ակումբի (Derby Sketching Club) նախագահը[3]։ 2014 թվականի սեպտեմբերին «The Loft»-ն ամբողջությամբ քանդվեց[4]։
Գուդին ունեցել է 19-20-րդ դարերի արժեքավոր հավաքածու, որից շուրջ 500 կտավներ 1936 թվականին նվիրաբերել է Դերբիի թանգարանին և պատկերասրահին[5]։ Գուդին մահացել է Դերբիում 1945 թվականին։ Մահվանից հետո նա թանգարանին է թողել 13000 ֆունտ ստերլինգ՝ թանգարանի տարածքի ընդլայնման համար[3]։ Թանգարանի հավաքածուում այժմ ներառված են ոչ միայն Գուդիի հավաքածուն, այլև Ջոզեֆ Ռայթի կտավների մեծ հավաքածու։ Գուդիի հավաքածուում ներառված էին Ալֆրեդ Ջոն Քինի, Էռնեստ Թաունսենդի կտավները։ Դերբիի քաղաքային խորհուրդը հավաքածուի կտավները տպագրել է «Գուդիի Դերբին» գրքում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Alfred Goodey»։ GRO Birth index։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-10-ին։ Վերցված է 2010-07-03 - Goodey family tree
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Allard Sarah, Rippon Nicola (2003)։ Goodey's Derby։ Breedon Books։ էջ 1։ ISBN 1-85983-379-9
- ↑ The Free Derby, magazine, issue 12.
- ↑ «Derbyshire artists»։ Derbyshire UK։ Արխիվացված օրիգինալից հունիսի 14, 2011-ին։ Վերցված է 2011-07-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Derbyshire artists»։ Derbyshire UK։ Արխիվացված օրիգինալից հունիսի 14, 2011-ին։ Վերցված է 2011-07-03
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալֆրեդ Գուդի կատեգորիայում։ |