Դարբնոց (նկար, Ջոզեֆ Ռայթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դարբնոց (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Դարբնոց
Joseph Wright of Derby. A Blacksmith's Shop.1771.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Joseph Wright of Derby
տարի 1771
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Դերբիի թանգարան և պատկերասրահ
հավաքածու Դերբիի թանգարան և պատկերասրահ

Դարբնոց կրկնվող թեմա անգլիացի նկարիչ Ջոզեֆ Ռայթի 5 նկարներում 1771-1773 թվականներին։ Նկարներից մեկում, որը պահվում է Դերբի նկարչական թանգարանում, պատկերված են երեք տղամարդ, որոնք զբաղված են երկաթի հետ աշխատանքներ կատարելով։ Դիտորդների ներկայությունը բացատրվում է նրանով, որ գործողությունները կատարվում են դրսում։ Ռայթը նկարել է մի դրվագ, որտեղ դարբինները մոմի լույսի տակ նորոգում են ինչ-որ իր ճանապարհորդի համար։ Այս դրվագը մեզ թույլ է տալիս տեսնել նկարչի ունակությունները այդպիսի լուսավորության տակ։ Նկարի աջ հատվածում երևում է մի տղամարդ, որը ձեռքով թափահարում է փայտը։ Նիկոլսոնը նշում է, որ նրա վրա նայում են դատապարտությամբ, բայց հարգանքով։ Նկարը գնվել է ArtFund, Մուզեեմ և Դերբի նկարչական թանգարանի կողմից 1979 թվականին մոտավորապես 69 000 ֆունտով Գրեգ(Greg) ընտանիքից, այն նրանց է պատկանել 1875 թվականից։

Ավելի հին տարբերակներ, որոնցում դարբինի աշխատանքը ներկայացված է ավելի ավանդական տարբերակով, պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում Լոնդոնի Գալերեե Տեիդում։ Այդ նկարներում պատկերված է ուժեղ տղամարդ, դարբին, որը աշխատում է մետաղահալոցով այն ժամանակ երբ իրեն է հետևում ամբողջ ընտանիքը։ Շոգեկաթսայով դարբնոցները արդեն նորություն չէին, բայց Ռայթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա դրանք համարել է հիասքանչ առարկա նկարչության համար։ Դա հանգեցրեց նրան, որ Ռայթի աշխատանքները օգտագործվում է որպես արդյունաբերական էվոլուցիայի և լուսավորության խորհրդանիշ։1772 թվականին Ռայթը ստեղծեց նկարի մի տարբերակ 44×52 դյույմով և «The Iron Forge» անվանումով, նա այն վաճառեց լորդ Պալմերտսոնին(Palmerston) 200 ֆունտով, այդ նկարը մինչ այժմ պահվում է Պալմերտսոնների ընտանիքում։ Կա այդ նկարի մի ուրիշ տարբերակ 41×44 դյույմով[3] և «The Iron Forge» անվանումով, որը նա վաճառեց Եկատերինա 2-րդ ին(հետագայում նա Ռայթի աշխատանքներից գնեց ևս երկուսը, որոնք վերաբերվում էին Վեզուվ հրաբուխի ժայթքմանը, բայց դարբինին վերաբերվող նկարը համարվել է լավագույնը գնվածների մեջ) հիմնված ստեղծագործություններից - նկար փետուրով, պահվում է ինչպես Դերբի թանգարանի նկարնեից մեկը։ Նկարի ևս մեկ տարբերակ «The Blacksmith’s Shop» վաճառվել է առաջին լորդ Մելբուրանին(Melbourne)։ Այն մնացել է Մելբուրանների մոտ մինչև փոխանցումը Down House, որտեղ հավաքածույին միացավ Չարլզ Դարվինի պատիվը. այս պահին նկարը գտնվում է Մելլոնի հավաքածույի մեջ։