Դավիդ-Հարադոկ (բելառուս․՝ Давыд-Гарадок, IPA-be|daˈvɨd ɣaraˈdok|; ռուս.՝ Давид-Городок, լեհ.՝ Dawidgródek), քաղաք Բելառուսի հարավարևմտյան մասում՝ Բրեստի մարզում։ Ընկած է Պրիպյատ գետի վտակ Գոռինի ափին՝ դրանց միախառնման վայրից մոտավորապես 14 կիլոմետր հեռավորության վրա։ Դավիդ-Հարադոկ անվանումն ստացել է 17-րդ դարում։ Ավելի քան երկու հարյուր տարի պատկանել է մագնատ Ռաձիվիլների տոհմին[2]։ 2021 թվականիհունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.991[3][4]:
Դավիդ-Հարադոկի ամրոցը կառուցվել է XI դարի վերջին կամ XII դարի սկզբներին։ Լիտվայի մեծ իշխանության կազմում գտնված ժամանակ Բրեստ-Լիտովսկի վոևոդության բաղկացուցիչ մասն է եղել։ 1793 թվականին, Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է ռուսական կայսրության կազմում։
Կենդանի մնացած հրեաներին փակել են գետտոյում, որտեղ նրաց ստիպել են ահավոր պայմաններում ծանր աշխատանք կատարել և շատերին տանջամահ են արել։ 1942 թվականիսեպտեմբերի 10-ին սպանել են դեռևս ողջ մնացած 1.263 հրեաների, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք էին։ Կոտորածներից փրկվել են հազիվ հարյուրի չափ հրեաներ, որոնց հաջողվել է փախչել ու թաքնվել անտառներում[6]։