Դավիդ-Հարադոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դավիդ-Հարադոկ
բելառուս․՝ Давыд-Гарадок
Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում1127
ԲԾՄ130 մետր
Բնակչություն5715 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ225540
Դավիդ-Հարադոկ (Բելառուս)##
Դավիդ-Հարադոկ (Բելառուս)

Դավիդ-Հարադոկ (բելառուս․՝ Давыд-Гарадок, IPA-be|daˈvɨd ɣaraˈdok|; ռուս.՝ Давид-Городок, լեհ.՝ Dawidgródek), քաղաք Բելառուսի հարավարևմտյան մասում՝ Բրեստի մարզում։ Ընկած է Պրիպյատ գետի վտակ Գոռինի ափին՝ դրանց միախառնման վայրից մոտավորապես 14 կիլոմետր հեռավորության վրա։ Դավիդ-Հարադոկ անվանումն ստացել է 17-րդ դարում։ Ավելի քան երկու հարյուր տարի պատկանել է մագնատ Ռաձիվիլների տոհմին[2]։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.991[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ-Հարադոկի ամրոցը կառուցվել է XI դարի վերջին կամ XII դարի սկզբներին։ Լիտվայի մեծ իշխանության կազմում գտնված ժամանակ Բրեստ-Լիտովսկի վոևոդության բաղկացուցիչ մասն է եղել։ 1793 թվականին, Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է ռուսական կայսրության կազմում։

1921 թվականին մտել է Լեհաստանի, 1939 թվականին՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ 1940 թվականին քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին՝ 4.350-ը, հրեաներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսի 7-ից մինչև 1944 թվականի հուլիսի 9-ը քաղաքը գտնվել է գերմանական ֆաշիստների տիրապետության տակ։ 1941 թվականի օգոստոսի 10-ին տասնչորս տարեկանից բարձր տարիքի երեք հազարից ավելի հրեաներ սպանվել են Einsatzgruppen-ի և նացիստների հետ համագործակցող տեղացիների կրակոցներով[5]։

Կենդանի մնացած հրեաներին փակել են գետտոյում, որտեղ նրաց ստիպել են ահավոր պայմաններում ծանր աշխատանք կատարել և շատերին տանջամահ են արել։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին սպանել են դեռևս ողջ մնացած 1.263 հրեաների, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք էին։ Կոտորածներից փրկվել են հազիվ հարյուրի չափ հրեաներ, որոնց հաջողվել է փախչել ու թաքնվել անտառներում[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը[7][8][9][10].
Տարին 1897 1931 1959 1970 1979 1989 2001 2011 2018 2020
Բնակչ. 7800 11 701 9227 7068 7894 7700 7220 6460 5851 5917
Բնակչության ազգային կազմը ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների[11]
Ընդամենը (1959) բելառուսներ ռուսներ ուկրաինացիներ հրեաներ լեհեր
9227 8579 92,98% 438 4,75% 134 1,45% 33 0,36% 25 0,27%
Բնակչության ազգային կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների
Ընդամենը (2009) բելառուսներ գնչուներ ռուսներ ուկրաինացիներ
6573 6283 95,59% 163 2,48% 76 1,16% 34 0,52%

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. Пять причин поехать в Давид-Городок - Союзное Вече
  3. «Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа. Արխիվացված 2021-04-11 Wayback Machine // Национальный статистический комитет Республики Беларусь. — Мн., 2021.
  5. http://www.sztetl.org.pl/en/city/dawidgrodek/?view=(չաշխատող հղում)
  6. «דויד הורודוק DAWIDGRODEK» (Hebrew). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Беларуская Савецкая Энцыклапедыя: у 12 т. / гал. рэд. П. У. Броўка. — Т. 12: БССР. — Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя, 1975. — С. 697.
  8. Drugi Powszechny Spis Ludności z dnia 9 grudnia 1931 r: alfabetyczny wykaz miast w Polsce w granicach administracyjnych z dn. 1.V.1933 r: wyniki tymczasowe Արխիվացված 2020-09-18 Wayback Machine. — Warszawa: Główny Urząd Statystyczny, 1933. — S. 1-5.
  9. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 39-41.
  10. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 42-44.
  11. НАРБ. Ф. 30, оп. 5, д. 7304, л. 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ-Հարադոկ» հոդվածին։