Jump to content

Դաունթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդեովի պատմական կենտրոն, Սլովակիա

Քաղաքակենտրոնը տվյալ քաղաքի առևտրային, մշակութային և երբեմն էլ պատմական, քաղաքական և աշխարհագրական սիրտն է՝ հատկապես Արևմտյան աշխարհում։ «Քաղաքակենտրոն» արտահայտությունը նախնական տարբերակով օգտագործվել է բրիտանական անգլերենում և սերտորն կապված է այլ լեզուների հետ, ինչպիսիք ֆրանսերենում «centre-ville», գերմաներենում՝ Stadtzentrum կամ էլ չինարենում 市中心 (shìzhōngxīn) արտահայտություններն են։ ԱՄՆ-ում[1] օգտագործում են «քաղաքակենտրոն» արտահայտությունը, չնայած որ որոշ քաղաքներ, ինչպիսին Ֆիլադելֆիան է, օգտագործում են «քաղաքի կենտրոն» արտահայտությունը, մինչդեռ այլ քաղաքներ, ինչպիսին Փորթլենդն է, օգտագործում են «քաղաքակենտրոն» արտահայտությունը։

Քաղաքի կենտրոնը (հաճախ՝ պատմական) քաղաքի տարածք է, ուր կենտրոնացված են առևտուրը, զվարճանքը, գնումները և քաղաքական իշխանությունը։ Այս արտահայտությունն օգտագործում են անգլախոս շատ երկրներում և այն ունի հավասարարժեք թարգմանություններ այլ լեզուներով ևս։ Համենայն դեպս, հատկապես ԱՄՆ-ում «քաղաքակենտրոն»-ը հաճախ օգտագործում են քաղաքի կենտրոնը բնութագրելու համար[2], իսկ Կանադայում «քաղաքակենտրոն» և «դաունթաուն» արտահայտություններն օգտագործում են փոխադարձաբար։ Ավստրալիայում[3] «Կենտրոնական գործարար շրջան» արտահայտությունը լայնորեն կիրառում են քաղաքի կենտրոնը բնութագրելու համար, սակայն «Քաղաքակենտրոն» արտահայտության կիրառումը մեծանում է՝ հատկապես Մելբուրնում։ Հարավային Աֆրիկայում «ԿԳՇ» (Կենտրոնական գործարար շրջան) արտահայտությունը կիրառում են պաշտոնական գրագրության մեջ, իսկ ոչ պաշտոնական շփումներում քաղաքի կենտրոնն անվանում են «թաուն» և չնայած ապակենտրոնացված ԿԳՇ-ների աճին, ինչպիսին Սանդթոնում ու Ումլանգայում է, «թաուն»-ի կիրառումը շարունակում է բնութագրել քաղաքների ԿԳՇ-ն։

Քլուվի, քաղաքակենտրոն Հելսինկիում, Ֆինլանդիա

Շատ այլ քաղաքներում, Կենտրոնական գործարար շրջանը (ԿԳՇ) գտնվում է քաղաքակենտրոնում, սակայն «քաղաքի կենտրոն» հայեցակարգը տարբերվում է ԿԳՇ-ից։ Վերջինիս հայեցակարգը տարածվում է տնտեսական և ֆինանսական իշխանությունների վրա, սակայն «քաղաքի կենտրոն»-ը ներառում է նաև պատմական, քաղաքական և մշակութային գործոնները։ Պարզ օրինակ է ՓարիզըLa Défense-ը Փարիզի կենտրոնական գործարար շրջանն է, սակայն քաղաքի կենտրոնը չէ։ Շատ ավելի մեծ կամ ավելի հին քաղաքներում ԿԳՇ-ն ու քաղաքի կենտրոնը միայն մասամբ են համընկնում։

Քաղաքի կենտրոնը հաճախ քաղաքի առաջին բնակատեղին է, որն այն վերածում է քաղաքի պատմական մասի։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական շատ քաղաքներում քաղաքակենտրոնը որոշ առումներով համընկում է կենտրոնական գործարար շրջանի հետ՝ հաշվի առնելով, որ «Քաղաք», «քաղաքակենտրոն» և «կենտրոնական գործարար շրջան» կամ «ԿԳՇ» անվանումները մոտ հոմանիշներ են։ Համենայն դեպս, ավստրալիական որոշ քաղաքներում քաղաքակենտրոնն ու ԿԳՇ-ն աշխարհագրորեն առանձնացված են։ Սիդնեյում և Բրիսբենում, օրինակ՝ «ԿԳՇ» արտահայտությունը վերաբերում է «քաղաքակենտրոն» արտահայտությանը։

Համեմատությամբ Ադելաիդում «քաղաքակենտրոն» արտահայտությունն ավելի են նախընտրում, իսկ ԿԳՇ-ն չեն համարում նույն իմաստն ունեցող արտահայտություն։ «ԿԳՇ» արտահայտությունը հաճախ չեն օգտագործում Կանբերայում, վերջինիս «քաղաքակենտրոնը» հաճախ նույնացնում և անվանում են որպես «քաղաք» կամ «քաղաքացիական» շրջան։

Չինարենում քաղաքի քաղաքային կենտրոնն անվանում են «քաղաքակենտրոն» կամ էլ «քաղաքային միջուկ»։ Շատ այլ քաղաքներում այն քաղաքի պատմական, մշակութային և առևտրային կենտրոնն է։ Պատմականորեն, ԿԳՇ-ն հաճախ զբաղեցված էր քաղաքակենտրոնի մի մասով։ Վերջին տարիներին ավելի մեծ քաղաքները զարգացրել են ԿԳՇ-ները կամ էլ ֆինանսական շրջանները, որոնք զբաղեցնում են քաղաքակենտրոնի մի մասն ու պատմական քաղաքակենտրոնից ամբողջովին դուրս են գտնվում։ Օրինակ՝ Պեկինի[4] պատմական քաղաքակենտրոնը սահմանափակվում է հին քաղաքի պատերով և մնում է քաղաքի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Սակայն, Պեկինի ԿԳՇ-ն գտնվում է Չաոյանգ շրջանում՝ պատմական քաղաքի արևելյան ասում։ Շանհայի քաղաքակենտրոնը սահմանափակվում է Հին չինական քաղաքով՝ Միջազգային բնակատեղիով Ֆրանսիական մենաշնորհությամբ և տեղակայված էր Հուանգպու գետի արևմտյան ափին։ Մինչդեռ ժամանակակից ֆինանսական շրջանը կենտրոնացված է Լուջիազուիում՝ նոր զարգացած հատվածում, որը տեղակայված է գետի երկարությամբ՝ ավանդական քաղաքակենտրոնից սկսա (չնայած քաղաքակենտրոնի ավանդական մասերը մնում են ֆինանսկան և գործարար կարևոր կենտրոններ)։

Հոլանդերենում binnenstad, centrum, stadscentrum կամ stadskern արտահայտություններն օգտագործում են քաղաքակենտրոնի բնութագրման համար[5]։ Ամստերդամը[6] քաղաքակենտրոնի հստակ օրինակ է, իսկ քաղաքակենտրոնն ու կենտրոնական գործարար շրջանը նույն հատվածում չեն։ Ամստերդամի քաղաքակենտրոնը Սենտրումում է՝ քաղաքի պատմական սրտում, իսկ ԿԳՇ տարածքները հարավ-արևելքում՝ Օմվալում և հարավում՝ Զուիդասում են։ Ի հավելումն, Վեսթպուրտը ծառայում է որպես քաղաքի արդյունաբերական այգի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ռոտերդամը ռմբահարելու պատճառով և պատմական միջուկի կորստից հետո, քաղաքակենտրոնն ու ԿԳՇ-ն Ռոտերդամի նույն հատված են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.demographia.com/db-cbd2000.pdf
  2. «Home : Oxford English Dictionary». www.oed.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  3. «4 Great Ways to Experience Downtown Melbourne, Australia». WorldVia Travel (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  4. «Beijing downtown: изображения, стоковые фотографии и векторная графика». Shutterstock (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  5. Behrooz, Anahit (2015 թ․ ապրիլի 13). «The Most Beautiful Towns in the Netherlands». Culture Trip. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  6. «Amsterdam Center». Amsterdam Tourist Information (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.