Դան Բալան
Դան Բալան | |
---|---|
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Dan Balan |
Ի ծնե անուն | Դան Միհայ Բալան |
Ծնվել է | փետրվարի 6, 1979[1] (45 տարեկան) Քիշնև, Մոլդովական ԽՍՀ |
Երկիր | Մոլդովա |
Ժանրեր | Եվրոդանս, փոփ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և բանաստեղծ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1995-այժմ |
Լեյբլ | MediaPro, Poplife Records(2008-11) |
Անդամակցություն | O-Zone |
Կապված | Inferialis, O-Zone, Crazy Loop |
Պարգևներ | |
Կայք | Danbalan.com |
Dan Balan Վիքիպահեստում |
Դան Միհայ Բալան (ռումիներեն՝ Dan Mihai Bălan, փետրվարի 6, 1979[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի եվրոդանս և կոմերցիոն փոփ ժանրերում ստեղծագործող երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Բալանն առավել հայտնի է մոլդովական «O-Zone» երաժշտական եռյակում հանդես գալով, որի կազմում թողարկել է «Dragostea din tei» (Սերն ինչպես մի ծաղիկ) համաշխարհային հիթ դարձած կատարումը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Միհայ Բալանը, դիվանագետ է, նախկինում եղել է Իսրայելում Մոլդովայի Հանրապետության դեսպան։ Ներկայումս Մոլդովայի Հանրապետության Տեղեկատվության և անվտանգության ծառայության պետն է[2]։ Մայրը՝ Լյուդմիլա Բալանը, հայտնի հեռուստահաղորդավարուհի է[3]։ Քույրը՝ Սանդա Բալանը, հեռուստահաղորդավարուհի է[4]։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դան Բալանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 6-ին Քիշնևում։ 11 տարեկանում ծնողները նրան նվիրեցին իր առաջին երաժշտական գործիքը՝ ակորդեոն։ Դանը սովորել է երաժշտական դպրոցում։ Բայց, չնայած երաժշտական տաղանդին, դպրոցն ավարտելուց հետո ծնողները Դանի համար ընտրեցին այլ ուղղվածություն՝ իրավաբանություն։ Դանը չհակաճառեց, և 1996 թվականին սկսնակ երգիչն ընդունվեց իրավանական ֆակուլտետ[5]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները Դանին խոստացել էին գնել նոր սինթեզատոր, եթե նա առանց խնդիրների ինստիտուտ ընդունվի։ Դանը հավաքեց իր առաջին՝ Inferialis խումբը, որը հանդես էր գալիս գոթիկ-դում-մետալ ոճում։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ իր ուղին իրավագիտությունից շեղվեց, և ինքն ուզում է զբաղվել միայն երաժշտությամբ[6]։
Inferialis ռոք-խումբ (1996-1998)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտից հեռանալուց հետո Դանն սկսեց զբաղվել իր ռոք-խմբի առաջխաղացման հարցերով։ Խմբի առաջին համերգը տեղի ունեցավ Քիշնևի գործարաններից մեկի համերգասրահում[5]։
Էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներով կատարված փորձերն արտիստի ստեղծագործական աշխատանքի բոլորովին նոր փուլի սկիզբը դրեցին։ Այդ աշխատանքի արդյունքում 1998 թվականի վերջին գրվեց «De la mine («Ինձնից») երգը, որը կոմերցիոն երաժշտության ոլորտում առաջին քայլն էր[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Չարտ | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
ՀՈՒՆ | ՌՈՒՍ | ԱՎՏ | ԳԵՐ | ԴԱՆ | ՄԹ | ԱՎՍ | |||
2010 | Chica Bomb | TBA | |||||||
Justify Sex | |||||||||
Lepestkami slyoz | |||||||||
2011 | Freedom | ||||||||
Lish do utra | |||||||||
2012 | Lyubi | ||||||||
Ne lyubya |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Նախագիծ | Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացված աշխատանք/արտիստ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2002 | O-Zone | MTV Romania Music Awards | Լավագույն տեսահոլովակ | "Numai Tu" | Հաղթանակ |
2003 | O-Zone | MTV Romania Music Awards | Լավագույն երգ | "Despre Tine" | Հաղթանակ |
O-Zone | MTV Romania Music Awards | Պարային լավագույն թրեք | "Despre Tine" | Հաղթանակ | |
O-Zone | MTV Europe Music Awards | Best Romanian Act | O-Zone | Առաջադրված | |
2004 | O-Zone | MTV Romania Music Awards | Պարային լավագույն թրեք | "Dragostea din Tei" | Հաղթանակ |
O-Zone | MTV Europe Music Awards | Best Romanian Act | O-Zone | Առաջադրված | |
2005 | O-Zone | Echo Awards | Տարվա սինգլ | "Dragostea din tei" | Հաղթանակ |
2008 | Crazy Loop | MTV Europe Music Awards | Best Romanian Act | Crazy Loop | Առաջադրված |
2009 | Դան Բալան | Grammy Awards | Երգի համահեղինակ | "Live Your Life (T.I. song)" | Առաջադրված |
2010 | Դան Բալան | MTV Europe Music Awards | Best Romanian Act | Դան Բալան | Առաջադրված |
2011 | Դան Բալան և
Վերա Բրեժնևա |
Ոսկե գրոմոֆոն | Golden Gramophone | "Лепестками слёз" | Հաղթանակ |
Դան Բալան և
Վերա Բրեժնևա |
RU TV մրցանակաբաշխություն | «Լավագույն դուետ» | "Лепестками слёз" | Առաջադրված | |
2012 | Դան Բալան | RU TV մրցանակաբաշխություն | «Լավագույն երգիչ» | "Лишь до утра" | Առաջադրված |
Դան Բալան | RU TV մրցանակաբաշխություն | «Լավագույն երգիչ» | Դան Բալան | Առաջադրված | |
Դան Բալան | Ոսկե գրոմոֆոն | «Ոսկե գրոմոֆոնի» արձանիկ | "Лишь до утра" | Հաղթանակ | |
2013 | Դան Բալան | Լավագույն 20 երգեր | Տարվա լավագույն երգ | "Лишь до утра" | Հաղթանակ |
Դան Բալան | RU TV մրցանակաբաշխություն | «Լավագույն երգիչ» | Դան Բալան | Առաջադրված | |
Դան Բալան | "Musicbox" մրցանակաբաշխություն | «Լավագույն երգիչ» | Դան Բալան | Հաղթանակ | |
Դան Բալան | Ոսկե գրոմոֆոն | «Ոսկե գրոմոֆոնի» արձանիկ | "Люби" | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135406056 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Ambassador - Mihai BALAN». Intelligence and Security Service of Republic of Moldova. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Ludmila Bălan. Tanti Ludmila». vipmagazin.md. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «ULTIMA ORĂ! Mihai Balan a fost numit director al Serviciului de Informații și Securitate». publika.md. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 «ДАН БАЛАН: ВЕРА БРЕЖНЕВА НЕВЕРОЯТНАЯ!». Paparrazi. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Популярный молдавский певец Дан Балан отмечает 35-летний юбилей». Teleport 2001. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «O-Zone: A Successful Band». Artline. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դան Բալան» հոդվածին։ |
|