Դան Բալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դան Բալան
Dan Balan.jpg
Բնօրինակ անունռում.՝ Dan Balan
Ի ծնե անունԴան Միհայ Բալան
Նաև հայտնի է որպեսCrazy Loop
Ծնվել էփետրվարի 6, 1979(1979-02-06)[1] (40 տարեկան)
Քիշնև, ԽՍՀՄ
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
ԺանրերԵվրոդանս, փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և բանաստեղծ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1995-այժմ
ԼեյբլMediaPro, Poplife Records(2008-11)
ԿապվածInferialis, O-Zone, Crazy Loop
ԿայքDanbalan.com
Dan Balan Վիքիպահեստում

Դան Միհայ Բալան (ռումիներեն՝ Dan Mihai Bălan, փետրվարի 6, 1979(1979-02-06)[1], Քիշնև, ԽՍՀՄ), մոլդովացի եվրոդանս և կոմերցիոն փոփ ժանրերում ստեղծագործող երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Բալանն առավել հայտնի է մոլդովական «O-Zone» երաժշտական եռյակում հանդես գալով, որի կազմում թողարկել է «Dragostea din tei» (Սերն ինչպես մի ծաղիկ) համաշխարհային հիթ դարձած կատարումը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Միհայ Բալանը, դիվանագետ է, նախկինում եղել է Իսրայելում Մոլդովայի Հանրապետության դեսպան։ Ներկայումս Մոլդովայի Հանրապետության Տեղեկատվության և անվտանգության ծառայության պետն է[2]։ Մայրը՝ Լյուդմիլա Բալանը, հայտնի հեռուստահաղորդավարուհի է[3]։ Քույրը՝ Սանդա Բալանը, հեռուստահաղորդավարուհի է[4]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դան Բալանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 6-ին Քիշնևում։ 11 տարեկանում ծնողները նրան նվիրեցին իր առաջին երաժշտական գործիքը՝ ակորդեոն։ Դանը սովորել է երաժշտական դպրոցում։ Բայց, չնայած երաժշտական տաղանդին, դպրոցն ավարտելուց հետո ծնողները Դանի համար ընտրեցին այլ ուղղվածություն՝ իրավաբանություն։ Դանը չհակաճառեց, և 1996 թվականին սկսնակ երգիչն ընդունվեց իրավանական ֆակուլտետ[5]։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները Դանին խոստացել էին գնել նոր սինթեզատոր, եթե նա առանց խնդիրների ինստիտուտ ընդունվի։ Դանը հավաքեց իր առաջին՝ Inferialis խումբը, որը հանդես էր գալիս գոթիկ-դում-մետալ ոճում։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ իր ուղին իրավագիտությունից շեղվեց, և ինքն ուզում է զբաղվել միայն երաժշտությամբ[6]։

Inferialis ռոք-խումբ (1996-1998)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտից հեռանալուց հետո Դանն սկսեց զբաղվել իր ռոք-խմբի առաջխաղացման հարցերով։ Խմբի առաջին համերգը տեղի ունեցավ Քիշնևի գործարաններից մեկի համերգասրահում[5]։

Էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներով կատարված փորձերն արտիստի ստեղծագործական աշխատանքի բոլորովին նոր փուլի սկիզբը դրեցին։ Այդ աշխատանքի արդյունքում 1998 թվականի վերջին գրվեց «De la mine («Ինձնից») երգը, որը կոմերցիոն երաժշտության ոլորտում առաջին քայլն էր[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Չարտ Ալբոմ
ՀՈՒՆ ՌՈՒՍ ԱՎՏ ԳԵՐ ԴԱՆ ՄԹ ԱՎՍ
2010 Chica Bomb
1
1
64
37
36
44
100
TBA
Justify Sex
-
1
-
-
-
-
-
Lepestkami slyoz
-
1
-
-
-
-
-
2011 Freedom
-
2
-
-
-
-
-
Lish do utra
-
2
-
-
-
-
-
2012 Lyubi
-
111
-
-
-
-
-
Ne lyubya
-
10
-
-
-
-
-

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Նախագիծ Մրցանակ Անվանակարգ Ներկայացված աշխատանք/արտիստ Արդյունք
2002 O-Zone MTV Romania Music Awards Լավագույն տեսահոլովակ "Numai Tu" Հաղթանակ
2003 O-Zone MTV Romania Music Awards Լավագույն երգ "Despre Tine" Հաղթանակ
O-Zone MTV Romania Music Awards Պարային լավագույն թրեք "Despre Tine" Հաղթանակ
O-Zone MTV Europe Music Awards Best Romanian Act O-Zone Առաջադրված
2004 O-Zone MTV Romania Music Awards Պարային լավագույն թրեք "Dragostea din Tei" Հաղթանակ
O-Zone MTV Europe Music Awards Best Romanian Act O-Zone Առաջադրված
2005 O-Zone Echo Awards Տարվա սինգլ "Dragostea din tei" Հաղթանակ
2008 Crazy Loop MTV Europe Music Awards Best Romanian Act Crazy Loop Առաջադրված
2009 Դան Բալան Grammy Awards Երգի համահեղինակ "Live Your Life (T.I. song)" Առաջադրված
2010 Դան Բալան MTV Europe Music Awards Best Romanian Act Դան Բալան Առաջադրված
2011 Դան Բալան և

Վերա Բրեժնևա

Ոսկե գրոմոֆոն Golden Gramophone "Лепестками слёз" Հաղթանակ
Դան Բալան և

Վերա Բրեժնևա

RU TV մրցանակաբաշխություն «Լավագույն դուետ» "Лепестками слёз" Առաջադրված
2012 Դան Բալան RU TV մրցանակաբաշխություն «Լավագույն երգիչ» "Лишь до утра" Առաջադրված
Դան Բալան RU TV մրցանակաբաշխություն «Լավագույն երգիչ» Դան Բալան Առաջադրված
Դան Բալան Ոսկե գրոմոֆոն «Ոսկե գրոմոֆոնի» արձանիկ "Лишь до утра" Հաղթանակ
2013 Դան Բալան Լավագույն 20 երգեր Տարվա լավագույն երգ "Лишь до утра" Հաղթանակ
Դան Բալան RU TV մրցանակաբաշխություն «Լավագույն երգիչ» Դան Բալան Առաջադրված
Դան Բալան "Musicbox" մրցանակաբաշխություն «Լավագույն երգիչ» Դան Բալան Հաղթանակ
Դան Բալան Ոսկե գրոմոֆոն «Ոսկե գրոմոֆոնի» արձանիկ "Люби" Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135406056 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Ambassador - Mihai BALAN»։ Intelligence and Security Service of Republic of Moldova։ Վերցված է 29 July 2015 
  3. «Ludmila Bălan. Tanti Ludmila»։ vipmagazin.md։ Վերցված է 29 July 2015 
  4. «ULTIMA ORĂ! Mihai Balan a fost numit director al Serviciului de Informații și Securitate»։ publika.md։ Վերցված է 29 July 2015 
  5. 5,0 5,1 «ДАН БАЛАН: ВЕРА БРЕЖНЕВА НЕВЕРОЯТНАЯ!»։ Paparrazi։ Վերցված է 29 July 2015 
  6. «Популярный молдавский певец Дан Балан отмечает 35-летний юбилей»։ Teleport 2001։ Վերցված է 14 July 2015 
  7. «O-Zone: A Successful Band»։ Artline։ Վերցված է 14 July 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]