Դայան Գերերո
Դայան Գերերո անգլ.՝ Diane Guerrero | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1986[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Փասայք |
Կրթություն | Boston Arts Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել, բարեգործ և հեղինակ |
Ընտրանի | Նարնջագույնը նոր սևն է, Կույս Ջեյնը, Doom Patrol?, Էնկանտո և Justice League vs. the Fatal Five? |
Դայան Գերերո (անգլ.՝ Diane Guerrero [daɪ.ˈæn ɡeˈreɾo] հուլիսի 21, 1986[1], Փասայք), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած Մարիցա Ռամոսի դերով։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերերոն ծնվել է Նյու Ջերսիում՝ կոլումբիացի ծնողների ընտանիքում և մեծացել՝ Բոստոնում (Մասաչուսեթս)։ Լինելով ընտանիքի միակ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անդամ՝ նա մնացել է երկրում, երբ նրա ծնողները և ավագ եղբայրը արտաքսվել են Կոլումբիա, երբ նա տասնչորս տարեկան էր[2][3]։ Այդ ժամանակից ի վեր նա դաստիարակվել է երկու խնամատար ընտանիքներում, իսկ դերասանական կարիերայից առաջ աշխատել է փաստաբանական գրասենյակում[3]։
Գերերոն հեռուստատեսությամբ իր առաջնաելույթը կատարել է «Քննական մարմին» սերիալի էպիզոդում, իսկ հետո «Մենք արդեն եկել ենք» սիթքոմում ստացել է իր երկրորդական դերը։ 2012 թվականին նա անհաջող փորձ է ունեցել «Նենգ սպասավորները» սերիալում, որից հետո Մարիցա Ռամոսի՝ լատինամերիկյան բանտակյալներից մեկի երկրորդական դերով միացել է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալին[3]։ Գերերոն այդ ժամանակից ի վեր հիմնական դեր է խաղացել «Սմայլիկ» անկախ ֆիլմում, որտեղ ստացել է գովասանքի խոսքեր քննադատների կողմից[4][5], ինչպես նաև հայտնվել է «Կապույտ արյուն», «Խորաթափանցություն» և «Ճակատագրական պարեկություն» սերիալներում։ 2014 թվականի աշնանը նա նաև The CW-ի «Կույս Ջեյնը» սերիալում ստանձնել է գլխավոր հերոսի ընկերուհու երկրորդական դերը[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | Էշլի/Էմբեր | Ashley/Amber | Էշլի | |
2011 | ս | Քննական մարմին | Body of Proof | Սառա Գոնսալես |
2011 | ֆ | Փառատոն | Festival | մոդել Իվան |
2012 | ս | Մենք արդեն եկել ենք | Are We There Yet? | Սթեյսի |
2012 | ս | Կապույտ արյուն | Blue Bloods | Կարմեն |
2013-2019 | ս | Նարնջագույնը նոր սևն է | Orange Is the New Black | Մարիցա Ռամոս |
2013 | ս | Հետաքրքրություն ներկայացնող անձ | Person of Interest | Էշլի |
2014 | ս | Տաքսի Բրուքլին | Taxi Brooklyn | Կարմեն Լոպեզ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Diane Guerrero returns for 'Orange is the New Black' second season». New York Daily News. 5 июня 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Diane Guerrero Of 'Orange Is The New Black' On Fighting To Get More Latinas On TV». Remezcla. 5 июня 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Frank Scheck (14 октября 2013). «Emoticon ;): Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Inkoo Kang (29 мая 2014). «Review 'Emoticon ;)' attempts to tackle relationships in 140 counts or less». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Jesus Trivino (31 мая 2014). «Interview With Diane Guerrero of 'Orange Is The New Black'». Latina. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Գերերո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կինոդերասաններ