Jump to content

Դակի Իորդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դակի Իորդանով
Ծնվել էսեպտեմբերի 13, 1893(1893-09-13) կամ սեպտեմբերի 1 (13), 1893
Omurtag, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էապրիլի 5, 1978(1978-04-05) (84 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունբուսաբան, համալսարանի դասախոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն[1], բուսաբանություն[1], երկրաբուսաբանություն[1], բույսերի աշխարհագրություն[1] և Բույսերի էկոլոգիա[1]
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի բուսաբանական ընկերություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Jordanov
 Daki Yordanov Վիքիպահեստում

Դակի Իորդանով (բուլղար․՝ Даки Йорданов Вичев, սեպտեմբերի 13, 1893(1893-09-13) կամ սեպտեմբերի 1 (13), 1893, Omurtag, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 5, 1978(1978-04-05), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար բուսաբան և դասախոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1947-78)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակի Իորդանովը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 14-ին Օմուրտագում, Տարգովիշտեի մարզ՝ բազմազավակ և աղքատ ընտանիքում։ Տարրական կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որից հետո ավարտել է Շումենի հողագործական ուսումնարանը։ 1914 թվականին ավարտել է Շումենի գիմնազիան։

1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ ֆլորայի թեմայով հաջող հանձնելով դիպլոմային աշխատանքը և այնտեղ է աշխատել մինչև 1962 թվականը։ 1922 թվականից Սոֆիայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում օգնական է եղել։ 1923 թվականին դարձել է Բուլղարիայի բուսաբանական ընկերության անդամ-հիմնադիր։ 1939 թվականին ընտրվել է դոցենտ, 1945 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1947 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1948 թվականից մինչև 1950 թվականը եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1950 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ռեկտորի տեղակալի, ռեկտորի և պրոֆեսորի պաշտոնները՝ միաժամանակ 1957 թվականից մինչև 1962 թվականը լինելով բույսերի դասակարգման ամբիոնի վարիչ։ 1962 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։

Դակի Իորդանովը մահացել է 1978 թվականի ապրիլի 5-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում։

Գիտական աշխատանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոսի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են եղել Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու այլ երկրների բարձրագույն բույսերի դասակարգմանը, ֆլորիստիկային, բուսաբաշխաբանությանը, էկոլոգիային և աշխարհագրությանը։

  • Դակի Իորդանովի պատվին Բալչիկում և Վառնայում անվանված են Ակադեմիկոս Դակի Իորդանովի փողոցները[3]։
  • Դակի Իորդանովի հայրենի քաղաքում, Օմուրտագում, հիմնադրվել է պրոգիմնազիա, որին տրվել է ակադեմիկոսի անունը։

Անդամակցությունը հասարակություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բուլղարիայի բուսաբանական հասարակության հիմնադիր-անդամ։
  • Կենսաբանության ազգային կոմիտեի նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Акад. Даки Йорданов – 125 години от рождението му и 40 години от смъртта му» (բուլղարերեն). bio.bas.bg. 10 септември 2018 г.
  3. Местоположение в „Wikimapia“

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 - Биологи. Биографический справочник
  • Jordanow, Daki. In: Taschenlexikon Bulgarien, Bibliographisches Institut Leipzig 1983, Seite 87.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։