Դակի Իորդանով
Դակի Իորդանով | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 1 (13), 1893 Omurtag, Բուլղարիայի իշխանություն |
| Մահացել է | ապրիլի 5, 1978 (84 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
| Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բուսաբան, համալսարանի դասախոս և կենսաբան |
| Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
| Գործունեության ոլորտ | կենսաբանություն[1], բուսաբանություն[1], երկրաբուսաբանություն[1], բույսերի աշխարհագրություն[1] և Բույսերի էկոլոգիա[1] |
| Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի բուսաբանական ընկերություն |
| Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր |
| Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[1] |
| Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Jordanov |
Դակի Իորդանով (բուլղար․՝ Даки Йорданов Вичев, սեպտեմբերի 1 (13), 1893, Omurtag, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 5, 1978, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար բուսաբան և դասախոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1947-78)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դակի Իորդանովը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 14-ին Օմուրտագում, Տարգովիշտեի մարզ՝ բազմազավակ և աղքատ ընտանիքում։ Տարրական կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որից հետո ավարտել է Շումենի հողագործական ուսումնարանը։ 1914 թվականին ավարտել է Շումենի գիմնազիան։
1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ ֆլորայի թեմայով հաջող հանձնելով դիպլոմային աշխատանքը և այնտեղ է աշխատել մինչև 1962 թվականը։ 1922 թվականից Սոֆիայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում օգնական է եղել։ 1923 թվականին դարձել է Բուլղարիայի բուսաբանական ընկերության անդամ-հիմնադիր։ 1939 թվականին ընտրվել է դոցենտ, 1945 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1947 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1948 թվականից մինչև 1950 թվականը եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1950 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ռեկտորի տեղակալի, ռեկտորի և պրոֆեսորի պաշտոնները՝ միաժամանակ 1957 թվականից մինչև 1962 թվականը լինելով բույսերի դասակարգման ամբիոնի վարիչ։ 1962 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։
Դակի Իորդանովը մահացել է 1978 թվականի ապրիլի 5-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում։
Գիտական աշխատանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիկոսի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են եղել Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու այլ երկրների բարձրագույն բույսերի դասակարգմանը, ֆլորիստիկային, բուսաբաշխաբանությանը, էկոլոգիային և աշխարհագրությանը։
- Դակի Իորդանովը մեծ նշանակություն էր հատկացնում կիրառական բուսաբանությանը։
- Եղել է բազմահատոր աշխատության պատասխանատու խմբագիր՝ Բուլղարիայի ֆլորա։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դակի Իորդանովի պատվին Բալչիկում և Վառնայում անվանված են Ակադեմիկոս Դակի Իորդանովի փողոցները[3]։
- Դակի Իորդանովի հայրենի քաղաքում, Օմուրտագում, հիմնադրվել է պրոգիմնազիա, որին տրվել է ակադեմիկոսի անունը։
Անդամակցությունը հասարակություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի բուսաբանական հասարակության հիմնադիր-անդամ։
- Կենսաբանության ազգային կոմիտեի նախագահ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 թվականին դարձել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։
- 1973 թվականին արժանացել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Акад. Даки Йорданов – 125 години от рождението му и 40 години от смъртта му» (բուլղարերեն). bio.bas.bg. 10 септември 2018 г.
- ↑ Местоположение в „Wikimapia“
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 - Биологи. Биографический справочник
- Jordanow, Daki. In: Taschenlexikon Bulgarien, Bibliographisches Institut Leipzig 1983, Seite 87.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։ |
| ||||||||
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Ապրիլի 5 մահեր
- 1978 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի բուսաբաններ
- Բուլղարացի գիտնականներ
- Դիմիտրովյան մրցանակի դափնեկիրներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ