Գևորգ Ստամբոլցյան
Appearance
Գևորգ Ստամբոլցյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1920 |
Ծննդավայր | Թուրքիա |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1985 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Տժվժիկ, Մսյո Ժակը և ուրիշները, Ձախորդ Փանոսը և Հուսո աստղ |
Պարգևներ և մրցանակներ | |
Գևորգ Ստամբոլցյան (սեպտեմբերի 9, 1920, Թուրքիա - դեկտեմբերի 4, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Ստամբոլցյանը ծնվել է Թուրքիայում։ 1932 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1937 թվականին սովորել է Վավիկ Վարդանյանի գլխավորած թատերական ստուդիայում, այնուհետև աշխատանքի է անցել Էջմիածնի շրջանային պետական թատրոնում։ 1945 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Հեռակա կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը[1]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սողոմոն վարժապետ՝ Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան»
- Ստախովիչ՝ Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
- Թովմաս՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Բոնասյե՝ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»
- Բլեկբորն՝ Կ. Մինցի, Վ. Կրեպսի «Հռչակավոր կապիտանների ակումբը»
- Կիրակոս՝ Միքայել Շաթիրյանի «Երաժշտախումբ»
- Խոստովանահայր՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ»
- Իսայի՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
- Թենարդիե՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները»
- Շմագա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տժվժիկ», 1961
- «Քաղաքավարության վնասները», 1964
- «Ձախորդ Փանոս», 1969
- «Հուսո աստղ», 1978
- «Հող և ոսկի», 1984
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Ստամբոլցյան». zarkfoundation.com.
|