Գևորգ Խալաթ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Խալաթ | |
---|---|
Ծնվել է | 1891 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1936 |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Գևորգ Խալաթ (Խալաթյան) (1891, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1936), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ Գրականություն և հասարակագիտություն է դասավանդել Ախալքալաքի մանկավարժական ինստիտուտում և Անդրկովկասի հայաբնակ վայրերի որոշ դպրոցներում։ Աշխատակցել է «Մարտակոչ», «Պրոլետար», «Լուսաբաց», «Կարմիր ծիլեր» և այլ պարբերականների խմբագրություններում։ Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1929 թվականին։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Ռուսերենից և վրացերենից թարգմանել է հայերենի։ Թարգմանել է Վաժա Փշավելայի «Արծիվը», Յանկա Կուպալայի «Հուզվում է, ծփում ծովը կապուտակ» (թարգմանության հեղինակակից Արմեն Ծովակ) և այլ բանաստեղծություններ։ Մահացել է 1936 թվականին[1]։
Գ. Խալաթի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերական (բանաստեղծություններ), Թիֆլիս, հրատ. «Զարյա վոստոկա»-ի, 1929, 32 էջ։
- Կոլեկտիվը (պոեմ), Թիֆլիս, պոլիգրաֆ տրեստի 5-րդ տպարան, 1929,32 էջ։
- Լենինյան պարտեզ (բանաստեղծություններ), Թիֆլիս, Սախելգամի, 1933, 32 էջ։
- Վերելքի ճամփին (բանաստեղծություններ), Թիֆլիս, Վրաստանի պետհրատ, 1935, 48 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 217.
|
- 1891 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1936 մահեր
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկավարժներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ