Գևորգ Խալաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Խալաթ
Ծնվել է1891
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1936
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Գևորգ Խալաթ (Խալաթյան) (1891, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1936), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ Գրականություն և հասարակագիտություն է դասավանդել Ախալքալաքի մանկավարժական ինստիտուտում և Անդրկովկասի հայաբնակ վայրերի որոշ դպրոցներում։ Աշխատակցել է «Մարտակոչ», «Պրոլետար», «Լուսաբաց», «Կարմիր ծիլեր» և այլ պարբերականների խմբագրություններում։ Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1929 թվականին։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Ռուսերենից և վրացերենից թարգմանել է հայերենի։ Թարգմանել է Վաժա Փշավելայի «Արծիվը», Յանկա Կուպալայի «Հուզվում է, ծփում ծովը կապուտակ» (թարգմանության հեղինակակից Արմեն Ծովակ) և այլ բանաստեղծություններ։ Մահացել է 1936 թվականին[1]։

Գ. Խալաթի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոկտեմբերական (բանաստեղծություններ), Թիֆլիս, հրատ. «Զարյա վոստոկա»-ի, 1929, 32 էջ։
  • Կոլեկտիվը (պոեմ), Թիֆլիս, պոլիգրաֆ տրեստի 5-րդ տպարան, 1929,32 էջ։
  • Լենինյան պարտեզ (բանաստեղծություններ), Թիֆլիս, Սախելգամի, 1933, 32 էջ։
  • Վերելքի ճամփին (բանաստեղծություններ), Թիֆլիս, Վրաստանի պետհրատ, 1935, 48 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 217.