Jump to content

Գևորգ Լիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մարտինի Լիանոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12 (24), 1835
ԾննդավայրՍիղնաղ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15 (28), 1907 (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական Կայսրություն
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունվաճառական
ԱշխատանքՆավթարդյունահանող, գործարար
ԵրեխաներՄարտին, Ստեփան, Լևոն

Գևորգ Մարտինի Լիանոսյան (ռուս.՝ Георгий Мартынович Лианозов, սեպտեմբերի 12 (24), 1835, Սիղնաղ, Սիղնաղի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 15 (28), 1907, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրողն ու արտահանողը Ռուսական կայսրությունում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Սիղնաղ քաղաքում 1835 թվականին։

Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ 1870-1874 թվականներին եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ[1]։ Գևորգ Լիանոսյանը հայտնի է եղել նաև որպես որսի մեծ սիրահար[2]

Խավիարի արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Լիանոսյանը դարձել է խավիարի ընտանեկան արտադրության տնօրինողը իր եղբայր Ստեփան Մարտինի Լիանոսյանի մահից հետո 1894 թվականից ու նրա որդի՝ Գևորգ Ստեփանի Լիանոսյանի մահից հետո 1900 թվականին[3]։ Ստեփանը 1873 թվականին ստացել էր պարսից շահի կողմից 5 տարով թույլատվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու Կասպից ծովի խավիարի արտադրությամբ։

Գևորգ Լիանոսյանը 80-ականներին հիմնում է Պարսկաստանի Բանդարե Անզալի նավահանգստում խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ»։ Գևորգ Լիանոսյանը դիմում է ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլատրվություն ստանալու համար։ 1890 թվականի մարտի 22-ին Լևորգ Լիանոսյանը ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով[1]։

1890-ականներին նա դառնում է Կասպից ծովի ու իր մեջ թափվող բոլոր գետերում խոշորագույն ձկնարտադրող ու խավիարի արտադրողը։ Այդ շրջանում ձկնարտադրությամբ ու խավիարի արտադրությամբ զբաղվող գործարարների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում էր շուրջ 600 000 ռուբլի, 20-րդ դարի սկզբից մինչև 1906 թվականը այն հասավ 900 000-ի, իսկ 1907-1915 թվականներին՝ 2,25 միլիոն ռուբլի[1]։

20-րդ դարի սկզբում Լիանոսյանների ձկնարդյունաբերական արտադրությունը ներառում էր էլեկտրակայաններ, սառնարանային տարածքներ, հեռախոսային կապ, մեխանիկական ու այլ արհեստանոցներ, 20 նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում երկու մեծ շոգենավ, որոնցից մեկի անունն էր «Պիրոգով», մյուսինը՝ «Մարտին»՝ ի պատիվ Մարտին Լիանոսյան ավագի։ Արտադրության մեջ զբաղված էր 5900 մարդ։ Մինչև 1914 թվականը կապիտալ ներդրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 380 հազար ֆրանկ, իսկ 1916 թվականին՝ 9 միլիոն[1]։

1917 թվականին Լիանոսյանների ձկնարդյունաբերական պայմանագիրը չեղյալ է համարվել բոլշևիկյան իշխանության կողմից[1]։

Նավթի արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի արտադրությամբ Լիանոսյանները սկսել են զբաղվել, երբ 1872 թվականին Ստեփան Մարտինի Լիանոսյանը ձեռք բերեց աճուրդի հանված 6 նավթահորեր, որոնք ունեին ընդհանուր առմամբ 4599 փութ նավթ արտադրողականություն՝ վճարելով 26 220 ռուբլի նախնական 1310 ռուբլի նախնական գումարի դիմաց[2]։

1896 թվականին Գևորգ Լիանոսյանը Պետերբուրգում հիմնում է Ռուսական նավթային ընկերությունը՝ «ՌուՆՕ»[3]։ Կազմակերպության նախագահ է դառնում ինքը Գևորգ Լիանոսյանը։ Կազմակերպությունը ձեռք է բերում մի շարք նավթային հորեր Բաքվի նահանգում ու կերոսինի գործարան Բաքվում։ 1903 թվականին կազմակերպության կապիտալիզացիան կազմում էր 3 408 750 ռուբլի՝ հանդիսանալով Բաքվի խոշոր կազմակերպություններից մեկը[1]։

Լիանոզովո ավան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Լիանոսյանը ու Ստեփան Գևորգի Լիանոսյանը ընտանիքի անդամների հետ՝ այգում

1880-ական թվականներին նա, որսի գալով Ալտուֆյեվո գյուղ, հիացել է տեղի բնությունով ու 1888 թվականին ձեռք է բերել գյուղը բարոն Ն. Կորֆից[3]։ Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում հատելով անտառի մի մասը[2]՝ կառուցում է այստեղ առանձնատուն, որի մոտակայքում սկսում է կառուցել ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Գաղափարը ծնվել է այն մտքի հիման վրա, որ դեռևս 19-րդ դարում տարածում էր ստացել Հյուսիսային ու Սավյոլովսկի երկաթգծային ուղիները։ Կանխատեսելով գործընթացը՝ Գևորգ Լիանոսյանը սկսել է իրականացնել ամառանոցային ավանի շինարարությունը։

Շինարարությունը այստեղ սկսվել է 1903 թվականին։ Կառուցվել է մոդեռն ոճի մոտ100 երկհարկանի տուն՝ գեղեցիկ պատժգամբներով ու մուտքով, որոնք բնակեցվել են Մոսկվայի մեծահարուստ գործարարների կողմից։ Այստեղ շուտով անկացվել է հեռախոսային գիծ ու ճանապարհ, ինչպես նաև երկաթգծային կայան[4], իսկ կայանի մոտ կառուցվել է սայլերի համար կանգառ[2]։ Ավանի փողոցները ունեին հետևյալ անվանումները՝ Արխանգելյան, Վլադիմիրյան, Կոստրոմյան, Պսկովյան, Նովգորոդյան[4]։

Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։

Բարեգործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականից իր եղբայր Ստեփան Լիանոսյանի հետ հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ[3]։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ[1]։

Նա նաև հանդիսացել է Մոկովյան բանտային կոմիտեի անդամ ու իրականացնում էր աջակցությունը բանտարկյալներին[2]։ Ի. Սիտինի հետ նա անդամակցում էր Անչափահասների աջակցության մոսկովյան ընկերակցությանը, որը զբաղվում էր կալանավայրերից դուրս եկած անչափահասների աջակցության ու հետագա խնամքով[3]։

Սանկտ-Պետերբուրգում մի անգամ որսի ժամանակ խոստացել է կառուցել եկեղեցի, եթե նրան հաջողվի որսալ 10 գայլ ու 3 աղվես։ Հաջողությամբ ավարտելով որսը Լիանոսյանը 1895 թվականին Կրասնոյի-Սելո ավանում իր նվիրատվությամբ կառուցել է Սբ. Նիկոլայ Հրաշագործի անվան եկեղեցին, որը կրկնօրինակում էր Ալեքսանդրո-Նևսկի եկեղեցին։ Բացման արարողությանը ներկա էին մեծ իշխանն ու իշխանուհի Մարիա Պավլովնան։ Երեք շաբաթ անց եկեղեցի է այցելել Նիկոլայ II[3]։

Գևորգ Լիանոսյանը եղել է Արևելյան Հայաստանից Շահ Աբբասի կողմից բռնի տեղահանված ու Սպահանում բնակեցված հայերի ժառանգներից։

Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ Մարտին, Ստեփան ու Լևոն։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։

Լիանոսյանների տունը Մոսկվայում գտնվում էր Փոքր Գնեզդնիկովսկի նրբանցք 7 հասցեում, որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների տունը։ Մոսկվայում նրանք ունեին ևս երկու տուն՝ Մավրիտանյան դղյակը Վոզդվիժենսկի փողոցում ու մեկ տուն Գազետնի նրբանցքում, որն այսօր հայտնի է որպես Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի շենքը՝ Կամերգերսկի նրբանցքում[1]։ Այս բոլոր տները հեղափոխությունից հետո իսկույն ազգայնացվել են բոլշևիկների կողմից։

Կյանքի վերջին տարիները ու մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Լիանոսյանը կյանքի մեծամասնությունը ապրել է Մոսկվայում, որտեղ և մահացել է 1906 թվականին՝ թողնելով մեծահարուստ կարողությունը իր երեք որդիներին։

Լիանոսյանը թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան դիմաց գտնվող հայկական գերեզմանատանը՝ Պրոսնենսկի շրջանում։ Գերեզմանատեղին չի պահպանվել[2]։

Լիանոսյանների տոհմածառը

[խմբագրել | խմբագրել կոդը]


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Клан Лианосян-Лианозовых
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Лианозов Георгий Мартынович - нефтепромышленник (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Лианозовы. Короли серого и черного золота». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Лианозов Георгий Мартынович