Լևոն Լիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լևոն Գևորգի Լիանոսյանից)
Լևոն Գևորգի Լիանոսյան
Ծնվել է1872-ից հետո[1]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, Իրան
ԱզգությունՀայ
ԱշխատանքԳործարար
ԾնողներԳևորգ Մարտինի Լիանոսյան
ԵրեխաներՎլադիմիր Լիանոսյան

Լևոն Գևորգի Լիանոսյան (ռուս.՝ Левон Георгиевич Лианозов`), հայազգի նշանավոր գործարար, ձկնարդյունաբերող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լիանոսյանը ծնվել է Գևորգ Մարտինի Լիանոսյանի ընտանիքում ու ուներ երկու եղբայր` Մարտին և Ստեփան։ Հոր մահից հետո 1894 թվականին որդիները ժառանգեցին ընտանեկան գործը։ Ստեփանը սկսեց զբաղվել նավթային արդյունաբերությամբ ու դարձավ կայսրության խոշորագույն նավթարդյունաբերող, իսկ Մարտինը ու Լևոնը շարունակեցին ձկնարդյունաբերական ու խավիարի արտադրության գործը։

Ընտանեկան գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոնի հորեղբայր Ստեփանը 1873 թվականին ստացել էր պարսից շահի կողմից 5 տարով թույլատվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու Կասպից ծովի խավիարի արտադրությամբ։

Նրա եղբայր Գևորգ Լիանոսյանը 80-ականներին հիմնում է Պարսկաստանի Բանդարե Անզալի նավահանգստում խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ» ։ Գևորգ Լիանոսյանը դիմում է ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլատրվություն ստանալու համար։ 1890 թվականի մարտի 22-ին նա ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով, որը հեղափոխությունից հետո Կոմունիստական կուսակցության կողմից կողմից չեղյալ է համարվում[2]։

1890-ականներին Լիանոսյանները դառնում են Կասպից ծովի ու իր մեջ թափվող բոլոր գետերում խոշորագույն ձկնարտադրող ու խավիարի արտադրողը։ Այդ շրջանում ձկնարտադրությամբ ու խավիարի արտադրությամբ զբաղվող գործարարների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում էր շուրջ 600 000 ռուբլի, 20-րդ դարի սկզբից մինչև 1906 թվականը այն հասավ 900 000-ի, իսկ 1907-1915 թվականներին՝ 2,25 միլիոն ռուբլի[2]։

20-րդ դարի սկզբում Լիանոսյանների ձկնարդյունաբերական արտադրությունը ներառում էր էլեկտրակայաններ, սառնարանային տարածքներ, հեռախոսային կապ, մեխանիկական ու այլ արհեստանոցներ, 20 նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում երկու մեծ շոգենավ, որոնցից մեկի անունն էր «Պիրոգով», մյուսինը՝ «Մարտին»՝ ի պատիվ Մարտին Լիանոսյան ավագի։ Արտադրության մեջ զբաղված էր 5900 մարդ։ Մինչև 1914 թվականը կապիտալ ներդրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 380 հազար ֆրանկ, իսկ 1916 թվականին՝ 9 միլիոն[1]։

Հետպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո Լևոնը Ստեփանի հետ տեղափոխվում են Փարիզ, որտեղ և ապրում են մինչև կյանքի վերջը։ Լևոնը ուներ որդի՝ Վլադիմիր անունով[1]։

Լիանոսյանների տոհմածառը[խմբագրել | խմբագրել կոդը]


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]