Գևորգ Գյոդակյան
Գևորգ Գյոդակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1928[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2015[2] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Ալինա Փահլևանյան |
Պարգևներ և մրցանակներ |
Գևորգ Շմավոնի Գյոդակյան (օգոստոսի 12, 1928[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 20, 2015[2][3]), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Լենինականում։ Սովորել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Գ. Տիգրանովի, Գ. Սարաջյանի, Բորիս Յարուստովսկու ղեկավարությամբ։ 1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965 թվականից բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն։ 1973-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը։ 1977 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 2003 թվականից՝ պրոֆեսոր[4][5]։
Գյոդակյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտական պատմության և տեսության խնդիրներին[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1980
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[7]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոմիտաս», Երևան, 1969։
- «Ռոմանոս Մելիքյան», Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1960[8]
- ”Опера, ”Алмаст”, ”Александр Спендиаров”, ժողովածու, Երևան, 1973, կազմող՝ Գ. Գյոդակյան
- ”Возможные пути расшифровки армянской хазовой нотописи”, ”Традиции и современность. Вопросы армянской музыки”, ժողովածու, գիրք 2, Ե., 1996, կազմող՝ Գ. Գյոդակյան
- ”Черты ладовой системы армянской народной музыки”, ”Традиции и современность. Вопросы армянской музыки”, գիրք 1, Ե., 1986, կազմող՝ Գ. Գյոդակյան
Լուսանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալինա Փախլեվանյան, Գևորգ Գեոդակյան, Սուսաննա Ամատունի Արմեն Բուդաղյան, Գեղունի Չթչյան. 2001 թ , Ազգային ակադեմիա, Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված գիտաժողով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141194308 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20151223042550/http://168.am/2015/12/22/578012.html
- ↑ Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը
- ↑ «Երաժշտական հայագիտության երախտավորը (Գ. Շ. Գյոդակյանի ծննդյան 75-ամյակի առիթով)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Գյոդակյան Գեորգի Շմավոնի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Գյոդակյան, Գևորգ Շմավոնի(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 2015 մահեր
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Փետրվարի 8 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Արվեստագիտության թեկնածուներ