Գրիքուայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիքուայի ընտանիք, ոչ մեծ աստերոիդների խումբ է, որը տեղաբաշխված է աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի աստերոիդների մեծ կիսաառանցքները ընկած են 3,1 - 3,27 ա. մ. միջակայքում[1] և ունեն բավականին մեծ էքսցենտրիսիտետ` ոչ քիչ, քան 0,35[2][3]։ Ընտանիքը անվանվել է (1362) Գրիքուա աստերոիդի անունից։

Այսպիսի զգալի էքսցենտրիսիտետ այս աստերոիդները ունեն հսկա մոլորակ Յուպիտերի շնորհիվ։ Գրիքուայի ընտանիքի աստերոիդները այն փոքր թվով աստերոիդներից են, որոնք գտնվում են աստերոիդների գոտու չափազանց քիչ բնակեցված մասում, որի համար առանձնահատուկ է Յուպիտերի հետ ուժեղագույն 2:1 ուղեծրային ռեզոնանս, որտեղ աստերոիդի ամեն երկու պտույտին Արեգակի շուրջ համապատասխանում է Յուպիտերի մեկ պտույտ։ Այսինքն, ամեն երկու (աստերոիդի) տարին մեկ անգամ տեղի է ունենում աստերոիդի և Յուպիտերի մերձեցում, որի ժամանակ մոլորակը ունենում է այս աստերոիդների վրա ուժեղ ձգողական ազդեցություն, ինչը բերում է էքսցենտրիսիտետի աստիճանական աճին։ Այդ պատճառով, այս ընտանիքի աստերոիդների ուղեծրերը չափազանց անկայուն են։ Մոտակա հազարամյակների ընթացքում նրանց էքսցենտրիսիտետը կաճի այնքան, մինչև նրանց ուղեծրերը կսկսեն հատել Մարսի կամ Յուպիտերի ուղեծիրը, որից հետո նրանք կամ դուրս կշպրտվեն իրենց ուղեծրերից ավելի հաստատուն ուղեծրեր, կամ կդառնան մոլորակներից մեկի արբանյակը[4]։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(1362) Գրիքուա 29,9 կմ 3,220 ա. մ. 24,208 ° 0,370 1935
(1921) Պալա ? 3,283 ա. մ. 19,262 ° 0,393 1973
(1922) Զուլու ? 3,238 ա. մ. 35,427 ° 0,481 1949
(3688) Նավախո ? 3,225 ա. մ. 2,558 ° 0,478 1981
(4177) Կոհման ? 3,305 ա. մ. 17,167 ° 0,284 1987
(8373) Ստեֆենգոլդ ? 3,284 ա. մ. 40,773 ° 0,553 1992

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EasySky - Պատկերներ».
  2. «Փոքր մոլորակների խմբեր/ընտանիքներ».
  3. «MPEC 2004-J28 ։ Արտասովոր փոքր մոլորակներ». 2004 թ․ մայիսի 15.
  4. Ֆրեդ Ֆրանկլին. «Քաոտիկ ուղեծրերի և 2:1 ռեզենանսով Կիրկվուդի ճեղքի հարաբերության ուսումնասիրությունը». Աստղագիտական ամսագիր. 107: 1890–1899.