Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշինության ինստիտուտը (1953)։ Մասնակցել է 1941—1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվան գործարանի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955 թվականից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ
կուսկազմակերպիչ։ 1957 թվականից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961 թվականից Ռմանովը ՍՄԿԿ նինգրադի քաղկոմի, 1962 թվականից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963 թվականից 2-րդ քարտուղարն էր։ 1970—1983 թվականներին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966 թվականից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973 թվականից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976 թվականից։ ՍՍՀՄ VII—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ 1971 թվականից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։